ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

27
Լույսի զինվորը տրվում է մեդիտացիայի (մտահայեցողության): Նա նստում է իր վրանի այն անկյունում, որտեղ աղմուկ չի թափանցում և տրվում աստվածային լույսին: Միաժամանակ նա ջանում է ոչնչի մասին չմտածել. մտովի հեռանում է հաճույքների փնտրտուքից, իրեն նետված բոլոր մարտահրավերներից ու բացահայտումներից` թողնելով, որ արտահայտվեն իր շնորհներն ու ուժերը: Եթե անգամ հենց այդ պահին նա չզգա դրանց առկայությունը, միևնույն է, դրանք կազդեն իր կյանքի վրա, կգործեն առօրյա կենցաղում:

Զինվորը, մինչ զբաղված է մեդիտացիայով, այլևս այն չէ, ինչ եղել է նախկինում. այժմ նա հսկում է Աշխարհի Հոգուն: Հենց այս պահերն են օգնում զինվորին` հասնելու իր ուսերին դրված պատասխանատվության աստիճանին և գործելու դրան համաձայն։
Լույսի զինվորը գիտե, որ այնտեղ` իր սրտի խորքում, իրեն ուղղորդող ինչ-որ կարգ գոյություն ունի:

28
Զրույցի ժամին Հերրիգելն ասում է իր խորհրդատուին. «Երբ ես քաշում եմ աղեղը, այնպիսի մի պահ է գալիս, որ պարզ է դառնում` եթե հենց հիմա նետը բաց չթողնեմ, կկորցնեմ վճռականությունս»:

«Մինչև դու նետը ձգելու պահը մտովի արագացնելուց չձերբազատվես, դու նետաձգության արվեստին չես տիրապետի,- պատասխանում է խորհրդատուն:- Պահ է լինում, որ վրիպումը բացատրվում է նետի արձակման ժամանակ նետաձիգի չափից ավելի տենդոտ և կրակոտ լինելով»:

Լույսի զինվորը երբեմն մտածում է. «Այն, ինչ չեմ արել, էլ երբեք չի արվի»:
Բայց դա այնքան էլ այդպես չէ. նա պետք է գործի և համբերատար սպասի, որ անհրաժեշտ պահին Տիեզերքն էլ սկսի գործել:

29
Լույսի զինվորը, իր նկատմամբ որևէ անարդարություն ճաշակելով, փորձում է առանձնանալ, որպեսզի ոչ ոք չտեսնի իր տառապանքը:
Դա և՛ լավ է, և՛ վատ:

Քանզի մի բան է թույլատրել սրտին, որ սա բուժի իրեն հասցված վերքերը, մի այլ բան` ամբողջ օրն անցկացնել խորը մտածմունքների մեջ` վախենալով ուրիշների առաջ սեփական թուլությունը ցուցադրելուց:

Մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է և՛ հրեշտակը, և՛ դևը, ու նրանց ձայները երբեմն հնարավոր չէ զանազանել: Եվ երբ մենք հայտնվում ենք դժվարին իրավիճակում, մեր մեջ նստած դևը, արձագանքում է այն զրույցին, որ վարում ենք ինքներս մեզ հետ, քանզի ձգտում է ցույց տալ, թե ինչքա՜ն խոցելի ու անօգնական ենք մենք: Մեր մեջ նստած հրեշտակն էլ պարտադրում է մեզ մտածել մեր գործած արարքների մասին, և նրան երբեմն շուրթեր են պետք, որպեսզի արտահայտվի:
Զինվորը կարողանում է հավասարակշռություն պահպանել մենակության ու կախվածության միջև:

30
Լույսի զինվորը չի կարող յոլա գնալ առանց սիրո: Ջերմություն ու քնքշանք պարգևելու պահանջմունքը տրված է նրան բնությունից, ինչպես ուտելու ու խմելու պահանջմունքը, ինչպես արդար կռվից ստացած հաճույքը: Եթե արևը մայր է մտնում, և զինվորը դեռ երջանկություն չի ճաշակել, նշանակում է` ինչ-որ բան ճիշտ չէ:

Այդժամ նա ընդհատում է մարտը և ճանապարհ ընկնում իր համար ուղեկից փնտրելու, որպեսզի երբ գիշերը գա, ինքը մենակ չլինի:

Երբ նրան չի հաջողվում ուղեկից գտնել, նա հարցնում է իրեն.‹‹Մի՞թե ես վախենում եմ մոտենալ ինչ-որ մեկին: Կամ գուցե ես ստացել եմ ջերմություն ու քնքշանք, բայց չեմ նկատել այն››:

Լույսի զինվորը օգտվում է մենակությունից, բայց թույլ չի տալիս, որ մենակությունն օգտվի իրենից:

31
Լույսի զինվորը գիտե, որ հնարավոր չէ ապրել կատարյալ լիցքաթափ վիճակում:
Նա նման է այն նետաձիգին, ով որպեսզի խփի հեռու նշանակետին, պիտի ձգի իր աղեղը: Նա սովորում է աստղից, որի փայլը նկատում ենք միայն, երբ պայթում է։
Նա նկատում է, որ նժույգը խոչընդոտները, հաղթահարելիս, լարում է իր բոլոր մկանները:

Բայց նա կարողանում է զանազանել լարվածությունն անտեղի շտապողականությունից, և մեկը մյուսի հետ երբեք չի շփոթում:

32
Լույսի զինվորը Անդրդվելիության և Գթասրտության միջև միշտ հասնում է հավասարակշռության:

Որպեսզի երազանքն իրականություն դառնա, կամքը պիտի ամուր ու հզոր լինի, և նպատակին հասնելիս պետք է հիշել, որ դեպի երազանքը տանող ճանապարհը իրականում ամենևին էլ միշտ չէ, որ նման է մեր պատկերացրածին:
Դրա համար էլ լույսի զինվորը կարողանում է և՛ հրամայել, և՛ կարեկցել: Աստված երբեք չի լքում Իր զավակներին, բայց անքննելի են Նրա նախասահմանած ուղիները, և այն, ինչ Նա պատրաստել է մեզ համար, մեր իսկ սեփական քայլերով է հարթվում: Տիրելու ինչպես նաև ենթարկվելու կարողությունը ոգևորում է զինվորին: Արմատացած սովորությունը չի կարող տարանջատել կարևոր խնդիրները:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ