ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Խոհեր ուսուցչանոցում

Ով կյանքը ժպիտով է դիմավորում,
Ով երեխային ժպիտով է բարուրում,
Ով դժվարությունները ժպիտով է լուծում,
Ում ժպիտը իմաստունի ճառագայթի է նմանվում,
Նա, արևի նման, ջերմացնում է բոլորին,
Նա ժպիտով է չարին է հաղթում,
Նա մեծագույն գաղտնիքին է տիրապետում:
Ժպիտի էությունը Արարչի ուրախությունն է:

Մարիանա Օզոլինյա

1. Ինչքան ավելի խորն էի ճանաչում երեխաներին և մանկավարժի մասնագիտական կյանքը (իսկ այդ կյանքն անսահման է), այնքան ինձ ավելի զայրացնում էին մանկավարժության դասագրքերը. այնտեղ, չգիտես ինչու, իմ` ուսուցչի և իմ աշակերտների նկատմամբ հարգանք և սեր չէի զգում: Դրանցում ես հիմա էլ չեմ տեսնում կյանքում գեղեցիկի հաստատման և կյանքի ճանաչման այնպիսի կրքոտ կոչ, ինչպիսի կրքով իրենք երեխաներն են ձգտում դրանց և նրանց հետ էլ ես:

Այդ դասագրքերում` և´ հին, և´ ժամանակակից, ավանդական ավտորիտարիզմից կարծրացած որոշ հասկացությունների, ձևերի, սկզբունքների, մեթոդների, օրենքների և նման բաների մասին «գիտական» տեղեկություններ եմ կարդում, որոնք ինձ քաշում են ֆորմալիզմի և անտարբերության, արտաքին բարեկեցության և ցուցամոլության ճահիճը:
Նրանք համառորեն ջանում են իմ գիտակցությունը և ենթագիտակցությունը հակել դեպի բռնությունը, խստությունն ու կոպտությունը: Եվ դա անում են գիտության անունից, որը որևէ առարկություն չի հանդուրժում: Սակայն իմ բազմաթիվ գործընկերների պրակտիկայում տեսնում եմ, թե ինչ անպաշտպան և անհիմն են այդ, կարծես թե գիտականորեն ապացուցված և որոշակիացված դիդակտիկական և դաստիարակչական կմախքները:

Մտածում էի, թե ինչ գիտական մանկավարժություն է, որը ոչ մի բառ չի ասում սիրո, սրտի մասին: Այդպիսի գիտությունն ինձ համար դարձավ ձանձրալի:
Նախկինում ես ինձ բազմիցս հարց եմ տվել, թե ինչու չսիրեցի մանկավարժության և ոչ մի դասագիրք, ինչու եմ ամեն ինչ հակառակն անում, այլ ոչ այնպես, ինչպես թելադրում է երեխաների ուսուցման և դաստիարակության մասին գիտությունը: Ինչո՞ւ եմ գնում կարծես գիտությանը դեմ:
Մանկավարժության ձեռնարկներից գիտությունը խստորեն հետևում էր իմ կրթական գործունեությանը և խոժոռվում` ի նշան դժգոհության և զայրույթի: Բայց սիրտս դառնում էր ավելի ըմբոստ, իսկ մտքերս` ավելի անընկալունակ դեպի նրա պատգամներին:

Այն ժամանակ չէի կարողանում բացատրել, թե ինչու է այդպես:

2. Մանկավարժության ձեռնարկներն անկյանք էին նաև հարյուր տարի առաջ: Եվ ինչքան էլ գիտությունն ընդարձակել է իր սահմանները, դրանք այսօր էլ նույնն են` մռայլ, չոր, խիստ, կոպիտ, պահանջկոտ և հրամայական, ինքնաբավ և ավտորիտար:

Մանկավարժական գիտությունը, ինձ թվում է, ցնծում է. ցնծում է, որովհետեւ գիտություն է դառնում, այլ ոչ թե որևէ այլ բան: Նա չի ցանկանում բոլոր արվեստներից բարձր արվեստ լինել , բոլոր գիտությունների չափը, հենց կյանքի չափը, մտածողության բարձրագույն, Աստվածային մշակույթը լինել չի ցանկանում. Այս ամենը նա ցածր է համարում իր գիտական արժանապատվությունից: Եվ ինչպես մյուս գիտությունները, որոնց մատերիալիզմի սկզբունքը հոգևորից շատ հեռու են դրել, ինքն իրենով հիանում է:

Ինչո՞ւ պետք է սիրի երեխաներին և հայտարարի իր սիրո մասին: Ո´չ սիրտը, ո´չ սերը, ոչ ոգեղենությունը չեն չափվում, նշանակում է` նյութական չեն, այսինքն` ենթակա չեն գիտական փորձարկումների:

Իսկ ի՞նչ է գիտությունը: Նա բացահայտում է օբյեկտիվ իրականության որոշ օրենքներ, չափում է օբյեկտիվ իրականությունը և այդ ամենի համար օգտվում է այսպես կոչված գիտական տրամաբանությունից, գիտական հասկացություններից և մեթոդներից:
Գիտության սահմանած օրենքներն ընդհանրական են և պարտադիր բոլորի համար:
Մի՞թե ավելի լավ չէ գիտություն կոչվել, քան թե մի ուրիշ բան: Եվ մանկավարժական գիտությունն էլ քրտնաջան բացահայտում է օբյեկտիվ իրականության օբյեկտիվ օրենքներ` հետևելով գիտական տրամաբանությանը և նյութապաշտական սկզբունքներին, արտածում է վերացական հասկացություններ և դատողություններ:

Այդտեղ ես և իմ աշակերտները փոխակերպվում ենք ինչ-որ հանրահաշվական մեծությունների` օրինակ A և B, ինչպես երկու հեծանվորդները (մաթեմատիկայի դասագրքերից), որոնք շտապում են իրար հանդիպելու:
Մանկավարժության արարող և դասական Յան Ամոս Կոմենսկին ասում է, որ մանկավարժությունը («Մեծ դիդակտիկա») բոլորին ամեն ինչ սովորեցնելու համապիտանի արվեստ է: Մանկավարժությունը գիտություն չէ, պնդում է մանկավարժության դասական Կոնստանտին Դմիտրիևիչ Ուշինսկին, այն մարդկությանը հայտնի ամենամեծ արվեստն է:
Բայց այ, մանկավարժության «գիտականացման» ներկայացուցիչները միամիտ ուսուցիչներին կասեն, որ Կոմենսկին և Ուշինսկին գիտական մանկավարժության հիմնադիրներն են:
Ափսոս, որ մանկավարժության մասին իրենց կարծիքը Կոմենսկին և Ուշինսկին չեն կարող մի անգամ ևս հաստատել: Մի անգամ էլ բացատրեն բոլորին, որ մանկավարժությունը գերազանցում է բոլոր գիտություններին և, որ նա ստեղծում է կյանքի նոր մակարդակ:

3. Ես ինձ համար բացահայտել եմ մի ուրիշ մանկավարժական գիտություն` նվիրական մանկավարժություն:
Ի՞նչ է նշանակում «գիտություն» [1] բառը: Համեմատեք այն «ականջին» բառի հետ (ռուսերեն` На ухо): Դեռ հին ժամանակներում գիտություն անվանում էին այն նվիրական գիտելիքները, որոնք ասվում էին միայն վստահելիներին, փոխանցվում էին ականջին շշնջալով, այսինքն` գաղտնի:
Նվիրական մանկավարժական գիտելիքները մարդու համար բացահայտվում են այն չափով, որքանով որ նա ձգտում է դրանց:
Դրանք կտրվեն նրան ենթագիտակցության և զգայական իմացության շնորհիվ: Սակայն ինտուիցիան և զգայաիմացությունը զոհողություն են պահանջում` անշահախնդիր սեր և նվիրվածություն երեխաներին, նրանց հետ շփում իրավահավասարության, ազատության և համագործակցության սկզբունքերով, Բարձրյալի ձգտում:
Եվ եթե մեկն իր համար բացահայտում է այդպիսի նվիրական գիտելիքներ, կփոշիացնի՞ նա դրանք, կառաջարկի՞ ամեն պատահածի:

Չնայած ամեն մեկը չէ, որ կընդունի դրանք. մեկը կզայրանա, մյուսը անվստահություն կցուցաբերի, մեկ ուրիշը կծաղրի:

Բայց չէ՞ որ դրանց մեջ են ճշմարտության հատիկները թաքնված:
Ահա մի նվիրական գիտելիք. «Ոչինչ մի´ արգելեք երեխաներին, նույնիսկ վնասակարը մի´ արգելեք»:
Դուք ընդունում եք սա կամ էլ միանգամից կասկածների կարկուտ եք տեղում, ծաղրալից ժպտում եք, սնահավատության անթափանց պատ եք շարում…

Այսպիսով, կարելի՞ է ձեր ընկալմանը («на ухо») վստահել այս գիտությունը:

Նվիրական գիտելիքները յուրահատուկ հատկություններ ունեն. չեն տեղավորվում գրքերի տեքստերում և թեմաներում, այլ գաղտնագրվում են խորը ենթատեքստերում, որտեղ բառերն անուժ են դրանք վեր հանելու և հրապարակելու. պաշտոնական գիտության միջոցներով դրանք ձևակերպման չեն տրվում, սովորական տեսողությամբ չեն երևում: Դրանք հասնում են միայն սրտի միջոցով, ազնվագույն մանկավարժական գրքերի հոգևոր ընթերցանությամբ միայն: Իսկ այդպիսին են, առաջին հերթին, մանկավարժության դասականների գրքերը: Նրանք վաղուց են մեզ հետ վարում վստահելի զրույց վարում «на ухо», բայց դե մենք էլ պետք է սովորենք հոգևոր ընթերցանությունը, որպեսզի լսենք նրանց ուսմունքի խորքերից եկող շշուկը:

4. Ասված է. «Ժպիտը հզորություն է կրում»:
Մեզ ի՞նչ է հայտնի Ժպիտի նվիրականության մասին:

Վերցրեք ձեռքի տակ եղած մանկավարժության բոլոր դասագրքերը և դրանց մեջ փնտրեք «ժպիտ» բառը: Կգտնե՞ք, թե՞ չէ: Վերցրեք մանկավարժական և հոգեբանական բառարաններ և նույն բառը փնտրեք: Չգտա՞ք: Ես նույնպես մանկավարժության գրքերում, բառարաններում, հանրագիտարաններում «ժպիտ» փնտել, սակայն այդպես էլ չեմ գտել:

Միգուցե եզրակացություն անենք, որ Ժպիտն ընդհանրապես մանկավարժական ոչ մի արժեք չունի, դա ո´չ ուսուցման և դաստիարակության մեթոդ կանվանես, ո´չ սկզբունք, ո´չ ուսուցման կամ դաստիարակության օրինաչափություն: Հենց այդ ժամանակ էլ կտեսնենք «պատճառը», թե ինչու դեմքի այդպիսի հոգեբանական արտահայտություն նշանակող այդ բառը տեղ չի գտել ո'չ մանկավարժական, ո'չ հոգեբանական աղբյուրներում:
Երեխաներին ժպտալը ուսուցչի համար թեթևամտություն է:
Խստաբարո մանկավարժական մտածողության ինչի՞ն է պետք այդ բառը, եթե կան այլ բառեր` խստություն, պահանջկոտություն, ստուգում, հսկում, ղեկավարում, գնահատական, թեստավորում, բացատրություն, ամրապնդում և այլն: Այստեղ ժպիտի տեղը չէ:
Բայց պատկերացրեք, որ մարդկանց կյանքից անհետացել են բոլոր ժպիտները, պատկերացրեք, որ Բնության մեջ վերացել են բոլոր ծաղիկները. . .

Ինչի՞ կվերածվի այդ կյանքը, Բնությունն ինչպիսի՞ն կլինի:
Մենք դպրոցից վտարում ենք ժպի՞տը:
Մենք ամաչում ենք ժպիտների՞ց:
Դրանք պետքական չե՞նք համարում:
Մենք համարում ենք դրանք վնասակա՞ր:
Ե՞տ ենք վարժվել ժպտալուց:
Այդ դեպքում պետք է անմիջապես փակել դպրոցները, որպեսզի դրանք մահացում չտարածեն իրենց շուրջը:
Կյանքն է Ժպիտ արտահայտում, և ինչպիսի՞ն կլինի այն դպրոցը, որը չի ընդունում ժպիտը, իր ամբողջ տարածքը դրանով չի լցնում:

Ի՞նչ պետք է լինի այն մանկավարժական գիտությունը, որի համար ժպիտը էական հասկացություն չէ:
Ժպիտը մարդկայնացնում է Կյանքը, այն լցնում է Լույսով:
Առանց ուսուցչի ժպիտի աշակերտների կյանքում մարում է իմացումի հրճվանքի լույսը, հալչում են սերը և ձգտումը:
Առանց ժպիտի ուսուցիչն օտար մարդ է աշակերտների շրջանում:

Շարունակություն

Ռուսերենից թարգմանեց Արթուր Մանուչարյանը

[1] Հարմար է հետևել ռուսերեն «Наука» բառին: Ծանոթությունը` թարգմանչի

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Anna | 2012-11-19 14:05:58
Շնորհակալություն։ Ինչ որ փնտրում էի, գտա Ձեր հոդվածում։
Երանուհի | 2012-04-16 01:36:39
Շնորհակալություն: Ժպիտը ջերմացնող արև է, շողարձակող լույս: Նա կարող է հալեցնել սառած սրտերը:
Արփիկ Մուրադյան | 2011-08-17 17:45:45
Ապրես Արթուր ջան,շատ հետաքրքիր թարգմանություն է: Դպրոցի ժպիտը ուսուցիչն է: Ուսուցչի ժպիտը իր Սիրտն է:
Նաիրա Նիկողոսյան | 2011-06-25 18:09:50
Ժպիտի մանկավարժություն ու իմացումի հրճվանք... պիտի կարողանանք հասնել Շնորհակալ եմ Արթուր ջան, կային մտքեր,որոնց մասին մտածել եմ, բայց ձևակերպումը չի գտնում, կեցցես...
Պետրոսյան Կարինե | 2011-06-06 16:28:33
Ապրես,Արթուր ջան,գեղեցիկ հոդված, գեղեցիկ թարգմանություն:Հետաքրքիր է նախաձեռնությունը:
Հասմիկ | 2011-06-05 19:35:10
Հրաշալի հոդվածի հիանալի թարգմանություն։ Ինչպե՞ս է, որ այս տղային մինչև հիմա չենք ճանաչել։
Նունե Մովսիսյան | 2011-06-05 18:43:55
Կեցցես,Արթուր Մանուչարյան,լավ ես թարգմանել Ամոնաշվիլու հրաշալի ու ժպիտոտ մտքերը: Թող ամենուր թևածի Ժպիտի մանկավարժությունը:
Մարիետ Սիմոնյան | 2011-06-05 17:58:12
Առանց ժպիտ մարդն օտար է իր շրջապատում: Ժպիտ, այսինքն` ջերմություն, ապրումակցում, յուրայինություն: Այսինքն` կյանք, այսինքն` սեր: Առանց սրանց ապրե՞լ կլինի, դեռ մանկավարժությունը մի կողմ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ