ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 43
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերեն. սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ

Жанна Акопян
Оценка продуктивности изучения иностранного языка в начальной школе

Մեթոդական մշակումներ

Մարի Գաբանյան
Աշխատում ենք ընթերցող սովորողներ ունենալ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից
Աշխատանքի երեք ուղղությունները

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Վ. Գ. Պանկրատովա, Ա. Ս. Սերգեևա
Մաթեմատիկական գիտելիքների պահպանվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Жанна Акопян
Учебная деятельность по выбору должна интегрироваться в жизнь

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան, Հասմիկ Ղազարյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին
Աշխատում ենք ընթերցող սովորողներ ունենալ

Ընթերցելիս դու պետք է ամեն ինչ հիմնավորապես կշռադատես, որպեսզի ընթերցածդ դառնա միս ու արյուն, այլ ոչ թե սոսկ մտնի հիշողությանդ մեջ, ինչպես որևէ բառարանի մեջ:
Էրազմ Ռոտերդամցի

Ասում են` հիմա երեխաները չեն կարդում: Եվ ծնողները, դասավանդողները մտահոգված են և ընթերցանությունը զարգացնելու միջոցներ են փնտրում: Տարբեր տարիքի երեխաների համար ընթերցանությունը տարբեր բան է նշանակում:

Առաջին` վաղ տարիքի ընթերցանություն, երբ երեխաները հետաքրքրված են միայն գրքի նկարներով, գունազարդ պատկերներով: Այժմ նրանց նաև գրավում է համացանցը: Երեխաներին հետաքրքրում է այն ամենը, ինչ գունավոր է և փայլուն:

Երկրորդ`երբ արդեն սկսում են կարդալ, ապրել հեքիաթներով, ուրախանալ կամ տխրել հերոսներով: Այս փուլում բնականաբար ծնողը կամ դասավանդողը կապ է ստեղծում գրքի հետ: Այստեղ կարևոր է գրադարանավարի դերը: Հրավիրում ենք հեքիաթների շքահանդեսի, նշում է որևէ հեքիաթասացի ծննդյան օր: Գունազարդ գրքերը գրավում են սովորողներին և նրանց մեջ կարդալու ցանկություն է առաջանում, կարծես չեն ուզում հեքիաթից կամ գունազարդ գրքից բաժանվել:

Երրորդ` երբ սովորողին կամ երեխային թվում է, թե ինքն ամեն ինչ գիտի և ցանկություն չունի կարդալու, միայն դասի ընթացքում կամ դասի պատրաստվելու համար է գիրքը վերցնում ձեռքը (կամ փնտրում է նյութը ինտերնետում), մնացած ժամանակ զբաղված է ինտերնետային խաղերով, սոցիալական կայքեր մտնելով (Facebook, odnoklassniki). կրթությունը նրա համար սոսկ գնահատական ստանալու միջոց է:

Չորրորդ դեպքում, երբ սովորողին հետաքրքրում է ամեն ինչ, բայց կարդալու կուլտուրան բարձր չէ. չգիտի` որտեղից սկսի և ինչպես ավարտի: Կարծես ուշացել է: Այստեղ ևս մեծ է գրադարանավարի դերը:

Ի՞նչ ենք անում կրթահամալիրի գրադարանում, երբ ունենք մեծ թվով ընթերցողներ, ինչպե՞ս ենք ամրապնդում ընթերցող-գրադարան կապը, խթանում ընթերցասիրությունը` դա լինի տպագիր նյութի, թե online ընթերցանություն:
Պարբերաբար փոքրիկ հոդվածներ, խոհեր, մտքեր, պատմվածքներ ենք ուղարկում կրթահամալիրի սովորողներին, հրավիրում քննարկման: Այդ մասին տեղեկացնում ենք նաև ուսուցիչներին: Ընթերցավարը գրադարեն մտնող սովորողների հետ զրուցում է էլ.հասցեուվ ուղարկված նյութից, կազմակերպվում են քննարկումներ և´ ընթերցասրահում, և´ սոցիալական ցանցերում:

Գրադարանի կայքի «Նոր գրքեր» բաժնում, համառոտ նկարագրում ենք գրապահոցի կամ կայքում տեղադրված թվային նոր գրքի բովանդակությունը:
Սովորողների մի խումբ էլ արդեն սպասում է այդ տեղեկություններին, և դա պարտավորեցնում է մեզ նյութերի ընտրության հարցում ավելի օգտակար լինել` նրա կրթական մակարդակը զարգացնելու համար: Ընթերցողներն էլ իրենց կարծիքն են գրում տվյալ նյութի վերաբերյալ կամ շնորհակալություն հայտնում տեղեկացնելու համար: Օրինակ`  Մտքեր և խոհեր, Մաթևոսյան վիպակներ:

Ընթերցանությունը զարգացնելու համար բացի նրանից, որ ընտրվում է նյութը (օրինակ` Լռություն, ուշադրություն է դարձվում, թե տվյալ նյութին կամ հոդվածին անդրադարձել են արդյոք արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչներ: Դա հնարավորություն է տալիս ընդլայնելու ընթերցողի մտահորիզոնը, զարգացնելու նրանց գիտելիքները այլ բնագավառներում:

Կարծում եմ` համացանցը միջոցով գրականությունը քարոզելու, հայ և արտասահմանյան գրողների գործերը տարածելու լավ ձև է: Արձագանքներից պարզվում է, որ ինտերնետային լսարանը մեծ ծավալի գործեր չի կարդում, այդ առումով որոշակի ընտրությունը ենք կատարում, նոր միայն մատուցում: Երբ այս փորձի մասին տեղեկացրինք ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստումների ժամանակ, online ընթերցողները շատացան, իսկ իրենք` գրադարանավարներն էլ դարձան «ընթերցողներ»:

«Հաճախ գրադարան այցելելը կամ ինտերնետային կայքերում ինչ-որ հետաքրքիր պատմվածքներ կամ նյութեր գտնելը ինչ-որ դժվարություն են առաջացնում: Այս դեպքում մեզ օգնության հասնում են հենց մեր գրադարանի գրադարանավարները, ովքեր անընդհատ մեզ ուղարկում են որոշ նյութեր, հետաքրքիր պատմվածքներ, որոնք հաճույքով կարդում ենք: Դրանք նաև կարելի է անվանել նյութեր, որոնք ուսոցողական են և որոնք հետագայում մեզ անհրաժեշտ կլինեն: Մենք միշտ անհամբերությամբ ենք սպասում նոր նյութերի: Լավ է նաև այն, որ այդ նյութերից շատերը հայտնվում են նաև սոցիալական ցանցերում, օրինակ Facebook-ում: Այդ միջոցով դրանք տարածվում են և ավելի շատ ընթերցող ձեռք բերում»: Սողոմոնյան Շուշան, Առաքելյան Լիանա, 11-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հասմիկ | 2011-06-20 19:30:25
Կարող եմ ստորագրել Շուշանի և Լիանայի գրածի տակ։ Ավելին՝ գրադարանավարն օգնում են մեզ կրթությունը և՛ կազմակերպելիս, և՛ իրականացնելիս։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ