ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 43
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերեն. սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ

Жанна Акопян
Оценка продуктивности изучения иностранного языка в начальной школе

Մեթոդական մշակումներ

Մարի Գաբանյան
Աշխատում ենք ընթերցող սովորողներ ունենալ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից
Աշխատանքի երեք ուղղությունները

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Վ. Գ. Պանկրատովա, Ա. Ս. Սերգեևա
Մաթեմատիկական գիտելիքների պահպանվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Жанна Акопян
Учебная деятельность по выбору должна интегрироваться в жизнь

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան, Հասմիկ Ղազարյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

 44. (առակ)

Բարձրադիր սարերում մի խուլ գյուղ կար։
Խուլ էր, ոչ թե որովհետև բնակիչներն էին խուլ, այլ մնացած աշխարհն էր խուլ նրանց նկատմամբ։ Գյուղի մարդիկ մի ընտանիքի պես էին ապրում։ Փոքրերը հարգում էին մեծերին, տղամարդիկ հարգում էին կանանց։ Նրանց բառապաշարում չկային վիրավորանք, սեփականություն, ատելություն, դժբախտություն, ողբ, թախիծ, շահամոլություն, նախանձ, երեսպաշտություն բառերը։ Այս ու նման բառերը նրանք չգիտեին, որովհետև չունեին մի բան, որ հնարավոր լիներ իրենցը կոչել։ Նրանք ծնվում էին ժպիտով ու մինչև իրենց վերջին օրը պայծառ ժպիտը չէր հեռանում դեմքներից։
Տղամարդիկ առնական էին, կանայք՝ կանացի։ Երեխաներն օգնում էին տնտեսության մեջ, խաղում և ուրախանում էին, մագլցում էին ծառերը, հատապտուղ էին հավաքում, լող տալիս լեռնային գետակում։ Մեծերը նրանց սովորեցրել էին թռչունների, կենդանիների ու բույսերի լեզուն, ու սրանցից երեխաները շատ բան էին իմանում։ Բնության գրեթե բոլոր օրենքները նրանց հայտնի էին։

Մեծերն ու փոքրերը Բնության հետ ներդաշնակ էին ապրում։

Երեկոները բոլորը հավաքվում էին խարույկի շուրջը, ժպիտներ էին ուղղում աստղերին. ամեն մեկն ընտրում էր իր աստղն ու զրուղում հետը։ Աստղերից նրանք իմանում էին Տիեզերքի օրենքների, ուրիշ աշխարհների կյանքի մասին։
Այդպես ապրում էին անհիշելի ժամանակներից։

Մի անգամ մի մարդ հայտնվեց գյուղում ու ասաց.
-Ես ուսուցիչ եմ։

Մարդիկ ուրախացան եկվորի հայտնվելով։ Նրան վստահեցին իրենց երեխաներին` հուսով, որ ուսուցիչը կսովորեցնի նրանց ավելի կարևոր բաներ, քան տալիս են Բնությունն ու Տիեզերքը։

Մենակ մի բան չէին հասկանում մարդիկ. ինչո՞ւ ուսուցիչը չի ժպտում։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ նրա դեմքն անժպիտ լինի։

Ուսուցիչն սկսեց երեխաների ուսուցումը։

Ժամանակն անցնում էր, և բոլորը նկատում էին, որ երեխաներն ակնհայտորեն փոխվում են, ավելի շուտ՝ կարծես նրանց փոխած լինեին։ Նրանք դառնում էին նյարդային։ Հետո չարությունը հայտնվեց, երեխաներն ավելի ու ավելի հաճախ էին վիճում իրար հետ, միմյանց իրերն էին վերցնում։ Նրանք սովորել էին քմծիծաղ տալ, ծուռ ու կեղծ ժպտալ։ Նրանց դեմքից չքացել էր նախկին՝ գյուղի բոլոր բնակիչների համար սովորական ժպիտը։

Մարդիկ չգիտեին՝ դա լավ է, թե վատ, քանի որ «վատ» բառն իսկ չունեին։ Նրանք դյուրահավատ էին և համարում էին, որ այդ ամենը հենց նոր գիտելիք ու կարողությունն է, որ կա, որ ուսուցիչը դրսի աշխարհից բերել էր իրենց երեխաների համար։

Մի քանի տարի անցավ։ Երեխաները մեծացան, և խուլ գյուղում կյանքը փոխվեց. մարդիկ, դուրս քշելով թույլերին, հողեր էին գրավում, ցանկապատում ու կոչում դրանք իրենց սեփականությունը։ Նրանք իրար նկատմամբ անվստահություն ունեին։ Մոռացան թռչունների, կենդանիների ու բույսերի լեզուն։ Ամեն մեկը կորցրեց երկնքում իր աստղը։

Փոխարենը տանը հեռուստացույցներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ հայտնվեցին, մեքենաների համար ավտոտնակներ բուսեցին։

Մարդիկ կորցրեցին իրենց պայծառ ժպիտը, բայց յուրացրին կոպիտ հռհռոց։
Նայում էր այս ամենին ուսուցիչը, որ այդպես էլ ժպտալ չսովորեց, ու հպարտանում. խուլ լեռնային մի գյուղում նա մարդկանց հաղորդակից էր արել ժամանակակից քաղաքակրթությանը….

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մարինե Հարությունյան | 2011-09-14 14:45:26
Շնորհակալություն Հասմիկ,առակը շատ ուսուցանող էր:
Արփիկ Մուրադյան | 2011-08-18 09:18:26
Հասմիկ ջան, շատ շնորհակալություն: ՈՒսուցչից է կախված ամեն ինչ, թե լավը, և թե վատը:
Հասմիկ (Ծաղկունք) | 2011-08-09 20:15:32
Համամիտ եմ,լավ ուսուցիչը կարող է կյանքի կոչել,իսկ վատը' կործանել:
Արմինե | 2011-08-09 20:02:47
Առակը խոր իմաստ ունի իր մեջ:Երեխայի դաստիարակության գործում առաջնային դերը ուսուցչինն է,որը պարտավոր է պահպանել մարդկայինը և դրա վրա կառուցել ժամանակակից քաղաքակրթությունը:
Թեհմինե Մարտիրոսյան | 2011-08-04 11:55:28
Հասմիկ ջան, շատ հետաքրքիր էր:Ես հասկացա, որ պետք է հաճախակի ժպտալ ու որ կյանքում ժպիտը կարևոր տեղ է զբաղեցնում:Շնորահակալություն:
Նորայր | 2011-07-29 12:21:53
Մի խուլ գյուղ կար։Այդ գույղում բոլորը ժպտում էին,մինչև կյանքի վերջ։Նրանք նույնիսկ կարողանում էին շփվել բնության,և կենդանիների հետ,բայց ուսուցիչ չունեին։Մի օր ուսուցիչ եկավ և ասաց. -Ես ուսուցիչ եմ։ Նրանք շատ ուախացան,բայց սկսեցին ավելի հաճախ վիճել,և մոռացան բնույան,և կենդանիների հետ շփել,հետո սեղծվեց հեռուստացույց,համակարգիչը,հեռախոսը։ Ինձ թվում է, որ այն ժամնակ ավել բարի էին ու համեաշխ քան այսօր։
Մարիամ | 2011-06-28 08:42:02
Հաս ջան, հիացած եմ:Կարդացի առակն ու հիշեցի մեր գյուղը, իմ անհոգ մանկությունը, որն անցկացրել եմ հարազատ գյուղում, ընկերներիս... Շնորրհակալությու~ն...
Մանիկ Պողոսյան | 2011-06-27 22:14:36
Հասմիկ ջան, շատ շնորհակալություն:Իրոք մեծերս ու փոքրերս բնության հետ ներդաշնակ չենք ապրում: Աշխատենք գտնել այդ կորցրած ներդաշնակությունը:
Հասմիկ | 2011-06-25 23:54:26
Շնորհակալություն Ամոնաշվիլուն։ Շատ ուրախ եմ, երեխեք, որ ձեզ դուր է եկել։
Samvel | 2011-06-25 21:52:06
Ես հասկացա որ հեռուստացույցներ, համակարգիչներ, բջջային հեռախոսները դրանք կյանքում երկրորդական բաներ են կարևորը միշտ ժպտալ մարդկանց չխափել միմյանց վերաբերվել հարգանքով և սիրով։ Ես Ընկեր Հասմիկին շատ եմ սիրում
Гаянэ Гамлетовна | 2011-06-25 21:10:33
Hасо джан, невольно вспомнила Маяковского: Послушайте! Ведь, если звезды зажигают - значит - это кому-нибудь нужно? Значит - это необходимо, чтобы каждый вечер над крышами загоралась хоть одна звезда?!
Մարիետ Սիմոնյան | 2011-06-25 17:56:39
Հաս ջան, լավն էր, շնորհակալ եմ:
ԼԻԼԻԹ ՄԱՆԱՑԱԿԱՆՅԱՆ | 2011-06-25 15:11:34
Ես ժպտալ սովորեցի. շնորհակալ եմ, Ես թախծել սովորեցի. շնորհակալ եմ, Ես հաճելին ու սովորականը տարբերեցի, Ես ինքս ինձ չեմ ճանաչում. շնորհակալ եմ, Ես սիրել սովորեցի. շնորհակալ եմ... Ու, թեև այսօր ափսոսանքն ու ավաղն են իմ ընկերը. Միևնույն է Քեզ շնորհակալ եմ,,,,,,,,,, 16.08.08թ.։ հեղինակային,,,,, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՍԱՐԱՆ ՄՏՆԵԼԻՍ, ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐԸ,,,,,, ԻՍԿ ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՐՈՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՇԱՏ ԲԱՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ,,,, ՊՐԱԿՏԻԿԱՆՏ` ԼԻԼԻԹ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ