ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 43
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերեն. սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ

Жанна Акопян
Оценка продуктивности изучения иностранного языка в начальной школе

Մեթոդական մշակումներ

Մարի Գաբանյան
Աշխատում ենք ընթերցող սովորողներ ունենալ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից
Աշխատանքի երեք ուղղությունները

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Վ. Գ. Պանկրատովա, Ա. Ս. Սերգեևա
Մաթեմատիկական գիտելիքների պահպանվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Жанна Акопян
Учебная деятельность по выбору должна интегрироваться в жизнь

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան, Հասմիկ Ղազարյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Արձագանք Գ. Հակոբյանի «Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին» հոդվածին

Մեր հասարակարգում կարծես հիվանդագին չգրված «օրենք » է դարձել այն միտումը, որ այն երեխաներն, ովքեր պետք է իրենց ուսումը շարունակեն բարձրագույն ուսումնական հաստատություններում, ապա անպայման պետք է պարապեն կրկնուսույցների մոտ: Այս ձգտումը կարծես մրցակցության նման մի բան է դարձել, թե' աշակերտների և թե' նրանց ծնողների միջև: Տեսնելով, թե ինչպես են իր ընկերները պարապում կրկնուսույցների մոտ, չպարապող աշակերտն իրեն մի տեսակ նվաստացած է զգում, թերահավատորեն է վերաբերվում իր կարողություններին:

Չեմ կարծում, որ կրկնուսույցների մոտ պապապելն ինչ- ինչ առավելություններ ունի, քանի որ այսօր բոլոր քննական հարցերը կան, և աշակերտն, եթե իրոք նպատակադրված ուզում է ինչ – որ բանի հասնել, ապա դա կարելի է անել տքնաջան աշխատանքի շնորհիվ: Չմոռանանք նաև, որ կրկնուսույցի մոտ պարապմունքը լինում է խմբակային:

Հաճախ ծնողներն իրենք են իրենց երեխային գցում թյուրիմացության մեջ, նախապատրաստելով նրանց, որ հաջորդ տարվանից որոշ առարկաներ պետք է պարապեն կրկնուսույցների մոտ: Արդյունքում ստացվում է այն, որ երեխան կարծում է, թե կրկնուսույցի մոտ պարապելով` իր բոլոր հարցերը լուծվում են, հույսը դնում է կրկնուսույցի վրա, ինչպես նաև, պարապելով կրկնուսույցի մոտ` սկսում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչի գիտելիքներին թերահավատորեն վերաբերվել, ինչու՞ չէ նաև, հաճախ նրան թվում է, թե ինքը բոլորից լավ է տիրապետում տվյալ առարկային, հաճախ էլ նաև դպրոցներում չեն հաճախում տվյալ առարկայի դասաժամերին:

Իմ կարծիքով, մեծ է ծնողների դերն աշակերտի գիտելիքների զարգացման գործում նաև նրանով, որ ծնողներն իրենք են հաճախ «փչացնում» իրենց երեխաներին` հույս տալով, որ կրկնուսույցների մոտ պարապելով` նրանք ամեն ինչի կհասնեն: Փոխարենը, կարելի է երեխաների մոտ ինքնուրույն պարապելու ցանկություն արթնացնել, հավատ ներշնչել նրանց ուժերի նկատմամբ:

Եվ վերջապես, եթե երեխան ինքն է ընտրել է իր մասնագիտությունն, այլ ոչ թե նրա փոխարեն այն ընտրել են ծնողներն, ապա այդ երեխան գիտակցաբար, ինքնուրույն կարող է հասնել իր ցանկությունների իրականցմանը: Պարապելով ինքնուրույն, երեխան ինքն իր վրա է վերցնում պատասխանատվության զգացումն, և ինչ որ մեկի հետ հույսեր չի կապում, ինչպես նաև սովորում է ինքնուրույն աշխատել, իսկ այս ճանապարհով ձեռք բերված գիտելիքներն ավելի հարատև ու կայուն են: Ուրեմն, փորձենք վստահել երեխաներին և սովորեցնել նրանց ինքնուրույն աշխատել:

Շամիրամ Պողոսյան

Արձանագրենք՝ սովորողի տարբեր «տեսակներ» են լինում։ Կան ստեղծագործ սովորողներ։ Սրանք ինքնուրույն փնտրում, փորում գտնում են իրենց անհրաժեշտը, որովհետև գիտեն, զգում են, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը պիտի որ էդ գրքերում լինի։ Ըստ էության՝ գտնում են եթե ոչ ուղղակի պատասխանը, ապա դրան հասցնող ճանապարհը։ Այսպիսիները հատուկենտ են։ Սրանց պիտի աշխատենք չխանգարել։

Մյուս տեսակը տաղանդավոր, բայց ծույլ երեխաների խումբն է։ Այսպիսիներին պիտի հանձնարարել, միշտ ստուգել, պատրաստ լինել, որ հանձնարարության զգալի մասը չեն կատարելու, բայց և թեքել անընդհատ իր հավաքած փաստերը համադրելուն ու հետևություն անելուն. դա նրանց էլ է դուր գալիս, բայց ալարում են անել։ Այսպիսիները համեմատաբար շատ են, բայց նրանց հայտնաբերել է պետք։
Երրորդ տեսակի աշակերտների հետ աշխատելն անհամեմատ հեշտ է։ Սրանք պարտաճանաչ են, ուշադիր, աշխատասեր։ Կատարում են բոլոր հանձնարարությունները, իրենց կարդացած գրքերը (ինչպես և ուսուցիչը) բացարձակ հեղինակություններ են, անգիր անելու չափ պաշտելի։ Դժվար են համադրում փաստերը, բայց 1-2 օրինակ ցույց տալուց հետո երկչոտ փորձեր անում են։

Մնացած տեսակներին՝ դեսից-դենից մի կերպ մի դրական գնահատական փախցնողներից մինչև միանգամայն անտարբերները, դժվար է սովորող կոչել։
Հարց. Հիմա սրանցից ո՞ր խմբերին հանդիպեցնես գրքին։ Ու՝ ո՞ր գրքին։
Երեխաների մեծ մասը, էդ թվում մեր շատ սիրելի աշակերտները, ոչինչ էլ չեն անի, եթե պարտադրանքը չլինի, հենց որովհետև «Պակասում են միայն սովորելու կարողությունը, ինքնավստահությունը, պատասխանատվության զգացողությունը, կամքի ուժը»: Իսկ ե՞րբ են սրանք ներարկվում մարդու գիտակցության մեջ։ Շրջանավարտը ոչ միայն ֆիզկա կամ հայերենի քերականություն, այլև կարդալ չգիտի, ուր մնաց՝ ինքնուրույն սովորի։ Կարծեմ շատերը հենց այս հատկանիշների հետևից են գնում կրկնուսույցի մոտ։

Հիմա՝ պետական չափորոշիչների ու ընդունելության քննությունների մասին։
Ցույց տվեք ընդունելության քննությունների մի հարցաթերթ, ուր որևէ կերպ ստուգվում են կարողությունները և հմտությունները (ճանաչողական, տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ստեղծագործական, ինքնուրույն գործունեության), արժեքային համակարգը։ Բոլոր հարցաշարերում միայն գիտելիքների համակարգն է, այն էլ՝ մեծ մասամբ՝ հիշողությամբ յուրացվողը։ Ամենաշատը կարող են իր իմանալիքին շատ նման մի բան դնել, որ երեխան շփոթվի, ու թեստ կազմողն իրեն դրանով ավելի ուժեղ զգա։
Հիմա՝ որտեղի՞ց այս խառնաշփոթը։ Կարծում եմ, նախ՝ աշխատաշուկայի անկատարությունը, որից բխում է՝ աշխատանք, ամենայն հավանականությամբ, կունենան բարձրագույն կրթության վկայական ունեցողները։ Շատ հաճախ պարտադիր չէ, որ այդ վկայականն ունեցողը մասնագետ լինի։
Բայց դրանից էլ առաջ մեղավորը պարտուսն է։ Մենակ թե՝ ոչ թե պարտադիր է ուսաները, այլ ուսուցանելը։

Մնաց հիշեցնեմ, որ որևէ ծառայություն առաջարկվում է, երբ լինում է դրա պահանջարկը։

Խորին հարգանքով՝ Հասմիկ Ղազարյան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ