ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

Ինձ համար մեծ պատիվ է այսօր աշխարհի լավագույն համալսարաններից մեկի դիպլոմների հանձնման ժամանակ ձեզ հետ լինելը: Ես ինստիտուտներ չեմ ավարտել: Այսօր ցանկանում եմ երեք պատմություն պատմել իմ կյանքից: Ընդամենը: Ոչ մի ցնցող բան: Ուղղակի երեք պատմություն:

Առաջին պատմությունը կետերի միացման մասին է:

Ես թողեցի Reed College-ը ուսմանս առաջին վեց ամիսներից հետո, բայց «հյուրի» կարգավիճակով այնտեղ մնացի ևս մոտ 18 ամիս: Ինչո՞ւ թողեցի ուսումս:

Ամեն ինչ սկսվել էր դեռ իմ ծննդից առաջ: Իմ կենսաբանական մայրը երիտասարդ, չամուսնացած ասպիրանտուհի էր և որոշել էր ինձ հանձնել որդեգրման: Նա պնդել էր, որ ինձ որդեգրեին բարձրագույն կրթությամբ մարդիկ, այդ պատճառով ինձ վիճակված էր որդեգրվել մի իրավաբանի և նրա կնոջ կողմից: Ճիշտ է, իմ աշխարհ գալուց մի րոպե առաջ նրանք որոշել էին, որ աղջիկ են ուզում: Այդ պատճառով էլ գիշերով նրանց զանգահարել և հարցրել են.«Անսպասելիորեն տղա է ծնվել: Ցանկանո՞ւմ եք նրան». Նրանք ասել են. «Իհարկե»: Հետո իմ կենսաբանական մայրն իմացել է, որ իմ խորթ մայրը քոլեջի շրջանավարտ չէ, իսկ հայրս էլ երբևէ դպրոց չի ավարտել: Նա հրաժարվել է որդեգրման փաստաթղթերը ստորագրելուց: Եվ միայն ամիսներ անց այնուամենայնիվ համաձայնել է, երբ ծնողներս խոստացել են, որ ես անպայման քոլեջ կգնամ:

Եվ 17 տարի հետո գնացի: Բայց ես միամտորեն ընտրել էի այնպիսի քոլեջ, որը նույնքան թանկարժեք է, որքան Ստենֆորդը, և ծնողներիս ամբողջ խնայողությունը ծախսվել էր քոլեջին նախապատրաստվելու համար: Վեց ամիս անց հետագա սովորելս համարեցի անիմաստ: Ես չգիտեի, թե ինչ եմ ցանկանում կյանքում անել, և չէի հասկանում, թե քոլեջն ինձ ինպես է օգնելու, որ դա հասկանալու: Ուղղակի անիմաստ ծախսում էի ծնողներիս փողերը, որ հավաքել էին ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով որոշեցի թողնել քոլեջը և հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի: Սկզբում մի քիչ վախեցած էի, բայց հիմա ետ նայելով, հասկանում եմ, որ դա կյանքում իմ որոշումներից լավագույնն էր: Այն պահից, որ թողեցի քոլեջը, ես կարող էի այլևս չասել, որ պահանջվող դասերն ինձ հետաքրքիր չեն և հաճախել այն դասերին, որոնք ինձ հետաքրքիր էին թվում:
Ամեն ինչ այնքան էլ ռոմանտիկ չէր: Հանրակացարանում սենյակ չունեի, այդ պատճառով քնում էի ընկերներիս սենյակում` հատակին, 5 ցենտով հանձնում էի կոլայի շշերը, որպեսզի ուտելիք ճարեմ, և ամեն կիրակի երեկոյան ոտքով անցնում էի 7 մղոն, որպեսզի շաբաթը մեկ անգամ գոնե նորմալ սնվեմ կրիշնայականների տաճարում: Ինձ դա դուր էր գալիս: Եվ շատ բաներ, որոնց ես հանդիպել եմ` իմ հետաքրքրասիրությանը և ինտուիցային հետևելով, հետագայում ինձ համար անգին են դարձել:

Ահա մի օրինակ։
Reed College-ը միշտ առաջարկել է գեղագրության լավագույն դասերը: Քոլեջի ամբողջ տարածքում յուրաքանչյուր պաստառ, յուրաքանչյուր նշան գրված էր գեղագրական ձեռագրով: Հենց որ ես հաշվառումից դուրս եկա և ես սովորական դասերին չէի մասնակցում, գրվեցի գեղագրության դասերի: Ես իմացա, թե ինչ է о serif և sans serif, իմացա տարբեր տառերի միջև ազատ տեղերի մասին, այն մասին, թե ինչն է գեղեցիկ տպագրությունը դարձնում գեղեցիկ:

Դա գեղեցիկ էր, պատմական, վարպետորեն հղկված այն աստիճանի, որ գիտությունը չէր կարող հասկանալ:
Թվում էր՝ դրանից ոչինչ իմ կյանքին պիտանի չէր: Բայց տասը տարի հետո, երբ մենք մշակում էինք առաջին Մաքինթոշը, այդ ամենը պետք եկավ: Եվ Մաքը դարձավ առաջին համակարգիչը գեղեցիկ տառատեսակով: Եթե ես քոլեջում այն դասընթացին գրված չլինեի, Մաքը երբեք չէր ունենա մի քանի լրակազմ և համեմատական տառատեսակներ: Եվ քանի որ դրանք Windows-ն ուղղակի Մաքից թռցրել է, ամենայն հավանականությամբ, անհատական համակարգիչները դրանք ընդհանրապես չէին ունենա: Եթե ես քոլեջից դուրս չգայի, ես երբեք չէին գրվի գեղագրության դասընթացին, և համակարգիչներն այսպիսի գեղեցիկ հրատարակչական հնարավորություններ չէին ունենա, ինչպես հիմա:

Իհարկե այն ժամանակ, երբ սովորում էի քոլեջում, հնարավոր չէր բոլոր կետերը մեկտեղել: Բայց տասը տարի հետո ամեն ինչ շատ, շատ պարզ դարձավ:

Մի անգամ էլ ասեմ՝ առաջ նայելով դուք չեք կարող բոլոր կետերը միացնել, դուք դրանք կարող եք միացնել միայն հետ նայելով: Այդ պատճառով դուք պետք է վստահեք այն կետերին, որ դուք ապագայում ինչ-որ կերպ կարող եք միացնել: Դուք ինչ-որ բանի վստահեք՝ բնավորությանը, ճակատագրին, կյանքին, կարմային, ինչին հարմար է: Այդպիսի մոտեցումն ինձ երբեք չի դավաճանել և այն փոխել է իմ կյանքը:

Իմ երկրորդ պատմությունը սիրո և կորստի մասին է:
Իմ բախտը բերել է. այն ինչ սիրում եմ կյանքում անել, ես շատ շուտ եմ գտել: Ուոզն ու ես Apple-ը ծնողներիս ավտոտնակում հիմնեցինք, երբ ես դեռ քսան տարեկան էի: Մենք եռանդագին աշխատում էինք, և տասը տարի հետո ավտոտնակի 2 հոգիանոց Apple–ը դարձավ 2 միլիարդ դոլարանոց և 4000 աշխատողով ընկերություն: Մենք մեր ամենալավ ստեղծագործությունը` Մաքինթոշը, մի տարի շուտ արտադրեցինք. իսկ իմ երեսունը նոր-նոր էր լրացել: Եվ հետո ինձ հեռացրեցին: Ինպե՞ս կարող են ձեզ հեռացնել մի ընկերությունից, որը դուք եք հիմնել: Apple-ի զորանալու հետ մենք վարձում էինք տաղանդավոր մարդկանց, որպեսզի օգնեն մեզ ընկերությունը կառավարելու գործում, և առաջին հինգ տարին ամեն ինչ հաջող էր: Բայց հետո ապագայի մեր տեսլականները տարամիտվեցին, և վերջին հաշվով մենք վիճեցինք: Տնօրենների խորհուրդն անցավ նրա կողմը (Ուոզի): Այդ պատճառով էլ 30 տարեկանում ինձ աշխատանքից ազատեցին: Ընդ որում` հրապարակավ: Այն ամենը, ինչը իմ հասուն կյանքի իմաստն էր, կորավ:

Մի քանի ամիս չգիտեի ինչ անել: Ես զգում էի, որ խայտառակ եմ արել ձեռներեցների նախորդ սերնդին, որ գցել եմ փոխանցիկ փայտիկը, երբ ինձ էին տալիս: Հանդիպեցի Դեյվիդ Փակարդին և Բոբ Նոյսին հետ և փորձեցի ներողություն խնդրել արածիս համար: Դա հրապարակային տապալում էր, և ես նույնիսկ մտածում էի փախչել որքան հնարավոր է հեռու: Բայց հետո ինչ-որ բան սկսեց փոխվել իմ մեջ. ես դեռ սիրում էի այն, ինչով զբաղվել էի: Գործերի ընթացքը Apple-ում միայն թեթևակիորեն էր ամեն ինչ փոխել: Ինձ մերժել էին, բայց ես դեռ սիրում էի: Եվ, ի վերջո, որոշեցի ամեն ինչ նորից սկսել:
Այն ժամանակ չէի հասկանում, որ Apple-ից հեռացվելը ամենալավ բանն էր, որ կարող էր ինձ պատահել: Հաջողակ մարդու բեռը փոխարինվեց սկսնակի թեթևամտությամբ, ով ավելի քիչ է վստահ ինչ-որ բանում: Ես ազատագրվեցի և մտա իմ կյանքի ամենաստեղծական փուլերից մեկը:

Հաջորդ հինգ տարիների ընթացքում հիմնադրեցի NeXT ընկերությունը, հետո հաջորդը` Pixar-ը և սիրահարվեցի մի հիանալի կնոջ, որ դարձավ իմ կինը: Pixar-ը ստեղծեց առաջին համակարգչային անիմացիոն ֆիլմը և հիմա աշխարհում ամենահաջողակ անիմացիոն ստուդիան է: Զարմանալի դեպքերի ընթացքում Apple-ը գնեց NeXT-ը, ես վերադարձա Apple, և NeXT-ի մշակած տեխնոլոգիան դարձավ ներկայիս Apple-ի վերածննդի սիրտը: Իսկ Լաուրենն ու ես ստեղծեցինք սքանչելի ընտանիք: 
Վստահ եմ, որ այս ամենը չէր լինի, եթե ինձ Apple-ից չհեռացնեին: Դեղը դառն էր, բայց հիվանդին օգնել էր: Երբեմն կյանքը աղյուսով հարվածում է ձեր գլխին: Հավատը մի´ կորցրեք: Համոզված եմ, որ միակ բանը, որն ինձ օգնեց շարունակել գործը, այն էր, որ ես սիրում էի իմ գործը: Դուք պետք է գտնեք այն, ինչ սիրում եք: Եվ դա նույնքան ճշմարիտ է աշխատանքի դեպքում, որքան և հարաբերությունների: Ձեր աշխատանքը կլցնի կյանքի մեծ մասը, և լրիվ գոհ լինելու միակ ճանապարհն այն է, որ անեք մի, ինչը ձեր կարծիքով լավ գործ է: Եվ մեծ գործեր անելու միակ ճանապարհը սիրելն է այն, ինչ անում ես: Եթե ձեր գործը դեռ չեք գտել, փնտրեք: Կանգ մի´ առեք: Ինչպես պատահում է սրտի հետ կապված գործերի դեպքում, հենց որ գտնեք, իսկույն կիմանաք: Եվ ինչպես բոլոր լավ հարաբերությունները, դրանք տարիների ընթացքում ավելի ու ավելի լավն են դառնում: Այդ պատճառով էլ փնտրեք, մինչև գտնեք: Կանգ մի´ առեք:

Իմ երրորդ պատմությունը մահվան մասին է։ 
Երբ 17 տարեկան էի, մի մեջբերում կարդացի, մոտավորապես այսպիսի. «Եթե դուք յուրաքանչյուր օրն ապրում եք այնպես, կարծես դա ձեր վերջին օրը լինի, մի օր դուք ճիշտ կլինեք»։ Այս երկտողը իմ վրա մեծ տպավորություն թողեց և այդ օրվանից, արդեն 33 տարի, ես ամեն օր նայում եմ հայելուն և հարցնում եմ ինձ. «Եթե սա կյանքիս վերջին օրը լիներ, կցանկանայի՞ անել այն, ինչը պատրաստվում եմ այսօր անել»: Եվ եթե մի քանի օր անընդհատ պատասխանը «Ոչ» էր լինում, հասկանում էի, որ ինչ-որ բան պետք է փոխել:

Հիշելը, որ շուտով կմահանամ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է իմ կյանքի բարդ որոշումները կայացնելիս: Քանի որ մնացած ամենը` ուրիշի կարծիքը, այդ ամբողջ հպարտությունը, շփոթմունքի ու ձախողման նկատմամբ այդ ամբողջ վախը, այս ամենը բեկվում են մահվան առաջ՝ թողնելով այն, ինչը իսկապես կարևոր է: Մահվան մասին հիշելը լավագույն միջոցն է խուսափելու այն մտքից, որ դուք կորցնելու ինչ-որ բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Արդեն պատճառ չունեք չհետևելու ձեր սրտի կանչին:

Մոտ մեկ տարի առաջ ինձ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան 7:30 ինձ ուղարկեցին պատկերը, և այն պարզորոշ ցույց էր տալիս ուռուցքը ենթաստամոքսային գեղձում: Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ քաղցկեղի այդ տեսակը չի բուժվում, և ինձ երեքից վեց ամիս է մնացել ապրելու: Բժիշկս խորհուրդ տվեց, որ գնամ տուն և գործերս կարգի բերեմ (բժիշկների լեզվով դա նշանակում է՝ պատրաստվեմ մահանալու): Դա նշանակում է զավակներիդ ասես այն, ինչ պետք ասեիր հաջորդ տասը տարիների ընթացքում: Դա նշանակում է համոզվել, որ ամեն ինչ կարգավորված է այնպես, որ հետագայում ընտանիքիդ համար որքան հնարավոր է հեշտ լինի: Դա նշանակում է հրաժեշտ տալ:

Այս ախտորոշումով ապրեցի ամբողջ օրը: Հետո երեկոյան բիոպսիա արեցին. էնդոսկոպը խցկեցին կոկորդս, անցան ստամոքսս և աղիքներս, ասեղը խրեցին ենթաստամոքսային գեղձս ու այդ ուռուցքից մի քանի բջիջ վերցրին: Ես անգիտակից վիճակում էի, բայց կինս, որ այնտեղ էր, պատմում է, որ բժիշկները այդ բջիջներ մանրադիտակով ուսումնասիրելով՝ սկսեցին աղմկել, քանի որ իմը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի եզակի մի տեսակ էր, որը կարելի էր բուժել վիրահատությամբ: Ինձ վիրահատեցին, և հիմա ամեն ինչ կարգին է:

Այդ ժամանակ մահը ինձ շատ մոտեցավ, հուսով եմ՝ ամենամոտը մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում: Դա զգալով՝ հիմա կարող եմ ասել հետևյալը ավելի մեծ վստահությամբ, քան այն ժամանակ, երբ մահն օգտակար, բայց մատացածին հասկացություն էր: 

Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկնքի արքայությանն արժանանալ, չեն ուզում մեռնել: Բայց ամեն դեպքում մահը բոլորիս վերջին հանգրվանն է: Նրանից ոչ մեկը երբեք չի կարողացել խուսափել: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մահը, հավանաբար, Կյանքի լավագույն հայտնագործությունն է:  Նա փոփոխությունների պատճառ է: Նա մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց կգա ժամանակը (այնքան էլ շատ չի մնացել), դուք կդառնաք հին և ձեզ կմաքրեն: Ներողություն այս դրամատիկականության համար, բայց սա է ճշմարտությունը: 
Ձեր ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով մի´ ծախսեք այն ուրիշի նման ապրելու վրա: Մի´ ընկեք այն դոգմայի թակարդը, որը խորհուրդ է տալիս ապրել ուրիշների մտքերով: Թույլ մի´ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք արդեն ինչ-որ ձևով գիտեն, թե իրականում ինչ եք ցանկանում կյանքում դառնալ: Մնացյալը երկրորդական է:

Երբ երիտասարդ էի, կարդացի The Whole Earth Catalog-ի («Ամբողջ Երկրի տեղեկատու») հրատարակությունը, որը մեր սերնդի ավետարաններից մեկն էր: Այն գրել էր Ստյուարտ Բրենդ անունով մի երիտասարդ, ով ապրում էր մոտերքում` Menlo Park-ում: Դա վաթսունականների վերջին էր, նախքան անհատական համակարգիչներն ու սեղանադիր հրատարակչությունները, այդ պատճառով պատրաստված էր տպագրական մեքենայի, մկրատի, լուսախցիկի միջոցով: Google-ի նման ինչ-որ բանի թղթե տարբերակն էր, բայց Google-ից 35 տարի առաջ: Հրատարակությունը իդեալիստական էր և լեցուն մեծ գաղափարներով:

Ստյուարտն իր թիմի հետ հրատարակեց The Whole Earth Catalog-ի մի քանի համար և, ի վերջո, թողարկեցին վերջին համարը: Դա յոթանասնականների կեսերին էր, և ես ձեր տարիքին էի: Շապիկի վերջին էջին վաղ առավոտյան ճանապարհի լուսանկար էր, այնպիսի ճանապարհի, որին դուք շատ եք եղել, եթե սիրում եք ճանապարհորդել: Նկարի տակ գրված էին այսպիսի բառեր. «Քաղցած մնացեք: Խենթ մնացեք»: Դա նրանց հրաժեշտի խոսքն էր: Քաղցած մնացեք: Խենթ մնացեք։ Եվ ես ինձ միշտ դա եմ ցանկացել: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք ինստիտուտը և սկսում եք նորից, ձեզ դա եմ ցանկանում:
Քաղցած մնացեք: Մնացեք խենթ։

Շատ շնորհակալություն։

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը
Աղբյուրը՝ sellme.ru
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Նազեր | 2014-02-25 21:57:07
Հրաշալի էր... շնորհակալություն, Գև ջան...
TIRUI | 2011-10-07 11:32:22
HARUST GITELIQNEROV LI ANDZNAVORUTYUN...
Գեղեցիկ | 2011-09-16 15:10:23
Շատ հետաքրքիր էր: Շնորհակալություն...
Սյուզի | 2011-09-03 11:50:44
Շնորհակալություն,շատ հետաքրքիր նյութ էր:
Սարգիս Մարկոսյան | 2011-09-03 04:08:58
Հոյակապ նյութ էր, բոլոր տեղերում տարածել եմ...
Նաիրա Սարգսյան | 2011-09-02 22:47:03
Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն տիար Գևորգ:
Արմինե Թոփչյան | 2011-09-02 01:12:20
Տիար Գևորգ ջան, շնորհակալություն:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ