ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

 

Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:

Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձերբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց: Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը: Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:

Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ: Ուսուցիչները շատ հաճախ մեդիան ընկալում են որպես սպառնալիք և մարտահրավեր ուղղված իրենց: Որովհետև արդեն այսօր շատ սովորողներ տարաբնույթ մեդիա միջոցների կիրառման հմտությամբ կարող են նշանակալիորեն առաջ անցնել իրենց ուսուցչից:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դառնում սովորողի և դասավանդողի դերերի անհապաղ փոփոխությունը: Ուսուցիչը, ով փորձում է խաղի նոր կանոններն ընդունել և, որպես գիտելիք տվող մեկը, մի քայլ ետ գնալ` իր վրա վերցնելով սովորողի դերը, կարող է ստանալ նոր դրական փորձ:

Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Դասավանդման ավանդական ձևերի կողմնակիցները բողոքում են` պատմողաբար (դեկլարատիվ), փոխանցվող գիտելիքը այլևս պահանջարկ չունի, այժմ ուսուցմանը, որպես գործընթացի, հարկավոր է նպաստել` ստեղծելով ժամանակին համապատասխան տեխնոլոգիական պայմաններ: Ավանդական ուսուցումը հիմնված է կառուցվածքային այնպիսի բովանդակության վրա, որը ենթադրում է ուսուցչի միջոցով դեկլարատիվ գիտելիքի փոխանցում սովորողին: Մինչդեռ տեղեկատվական հասարակության կրթության նկատմամբ պահանջը այլ է: Այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, պահանջվում է առավել ակտիվություն:

Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:

Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`

  • անկախություն
  • համագործակցություն 
  • փոխազդեցություն (ինտերակտիվություն)
  • ստեղծականություն 

Կրթության նոր ձևերը խթանել նշանակում է`

  • ուսուցման նոր ձևերի ներդրում
  • ուսուցիչի նոր դերի ստեղծում
  • ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներգրավում
  • մեդիամիջոցների ազատ օգտագործման մատչելիություն

Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:

Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիաները, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը, արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:

Ժամանակաից տեխնոլոգիական սարքավորումների ներառումը դասագործընթացում պայմանավորված է կրթական հաստատության տեխնիկական հագեցվածության աստիճանից, սարքավորումների գործուն վիճակից և տեղեկատվական համապատասխան բովանդակությունից: Այսօր բավականին քիչ ուսումնական հաստատություններ կան, որոնք ապահովում են աուդիո սարքավորումների այնպիսի քանակ, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա տեքստը լսել անհատապես: Շատ հաճախ չկան բավականաչափ քանակությամբ տեսասարքավորումներ, համակարգիչներ կամ տեսախցիկներ, որոնց կիրառումը սովորողին կդարձնի առավել ակտիվ և ինքնուրույն: Շատ դասավանդողներ վախենում են օգտագործել նորագույն տեխնիկական սարքավորումներ և խուսափում են վերապատրաստման դասընթացներից, պատճառ բռնելով այս կամ այն տեխնիկայի թերությունն ու տեխնիկական ոչ լիարժեք վիճակը, որովհետև նրանք տեխնիկան կիրառելու առումով զիջում են սովորողին, վստահ չեն, որ կկարողանան լիարժեքորեն կիրառել այն և վախենում են սովորողի առաջ անհարմար վիճակում հայտվելուց:
Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրական է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:

Նոր մեդիա ուսումնական միջավայրը նախ և առաջ պետք է ունենա բավարար թվով սարքավորումներ, իսկ ուսուուցչական կազմը պետք է վերապատրաստված լինի և կարողանա իր աշխատանքում հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ տեխնոլոգիաները: Կարևոր է ոչ միայն, որ ուսումնական հաստատությունը ապահովված լինի դիդակտիկ և օգտակար նյութերով, այլև այն, որ սովորողները և ուսուցիչները ազատ մուտք ունենան դեպի այդ նյութական աշխարհ և դրանք օգտագործեն:

Գոյություն ունի երկու հիմնարար սկզբունք, որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե կրթական գործընթացում որչափով են իրականցվում էլեկտրոնային մեդիամիջոցները: Ուսուցման գործընթացում նոր գործիքների առավել օգտագործումը հաճախ կապվում է կառուցողական (constructivism) և վարքային (behaviorism) տեսությունների հետ:

Կառուցողական տեսություն. ուսուցման գործընթացում նոր ստեղծված արդյունքները ոչ միայն տարաբնույթ հետազոտությունների, գիտական գիտելիքների, հարցերի և առաջադրանքների մշակումն է, այլև դրանց տեղեկատվական պահպանումը:

Մենք աշխարհը տեսնում ենք ոչ այնպիսին, ինչպիսին կա, այլ այնպիսին, ինչպիսին ընկալում է մեր ուղեղը: Ուղեղն է ստեղծում աշխարհի մոդելը: Հետևաբար, այս աշխարհի մասին որոշակի օբյեկտիվ գիտելիք չի կարող գոյություն ունենալ, ցանկացած տվյալ պահ կապված է իրականության մեր ընկալման հետ, որի ստեղծման հեղինակը հենց մենք ինքներս ենք:
Գիտելիքը անհատական երևույթ է, ընդ որում մարդու կուտակած փորձն ու հենց նոր ստացած տեղեկությունը սկսում են համագործակցել և փոխազդեցել միմյանց: Տվյալ դեպքում, որքան իրական ու շոշափելի է գիտելիքը, այնքան ավելի հավանական է դառնում այն հետագայում, արդեն կյանքում դրա գործածությունը:

Այս տեսության կողմակիցները պնդում են, որ գիտելիքները ձեռք են բերվում որոշակի համատեքստում և իրավիճակային բնույթ ունեն:

Վարքային տեսություն։ Այս տեսության կողմակիցները կրթության գործընթացում մեծ տեղ են տալիս դիդակտիկ նյութերի և մեդիամիջոցների կիրառմանը, պատճառաբանելով, որ անհատի զարգացումն ու աճը մեծ մասամբ հիմնված է արտաքին գրավիչ գործոններով ու ազդակներով: Եթե առկա է այդ ամենը, ապա հետագայում այն ավելի է ամրապնդվում:
Այդպիսի ազդակ կարող է համարվել համացանցային www–ները. սրանք գործիքներ են, որոնք իրականացնում են ինքնորոշման ուղղված ուսուցում, այլ կերպ ասած`«ճանաչողական գործիքներ» են, որոնք`

  • ուսումնական գործընթացում ապահովում են տարբեր մոտեցումներ, տեսակետերի վերանայում
  • առաջարկում են անհատական խնդիրներ և տալիս դրանց լուծման ուղիներ
  • սովորողին թելադրում են կոնկրետ խնդրի լուծում
  • տալիս են որոշակի իրավիճակներում գործելու կոնկրետ հանձնարարականներ
  • իրականացնում են համագործակցային ուսուցում
  • փոխանցում են հսկողության և վերահսկողության հմտություն

Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է:

Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն`առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն:

Ժամանակակից տեխնոլոգիան սովորողների և ուսուցիչների համար ապահովում է հարուստ, բազմազան ուսումնական միջավայր: Մեր ժամանակներում կրթության հանդեպ պահանջները լավագույնս իրականացվում է մեդիա պայմաններում` անհատական համակարգչի առկայությամբ, քան ասենք ուսուցման հին տեխնոլոգիաների կիրառմամբ: Այնպիսի կարևոր իրողություն, ինչպես ասենք, համակարգիչների` միմյանց հետ կապն է, ոչ միայն ապահովում է տեղեկատվական մուտք, այլև մեծապես ուժեղացնում է կապի մեջ գտնվողների կոմինակցիոն հնարավորությունները: Ընդ որում, և տեղեկատվությունը, և կոմիկացիան ժամանակավրեպ են և անհրաժեշտ:

Տեղեկությունը կարող է ներկայացվել տարբեր ձևերով. գրավոր լեզվի, խոսքի հնչեղության, երաժշտության, ձայների, պատկերների, տեսանյութերի, տարատեսակ համադրությունների և այլնի միջոցով: Այլ կերպ ասած` մեդիամիջոցները, ի տարբերություն ավանդական ուսուցման գծային, միատեսակ գործիքների, շատ ավելի հարուստ են և բազմազան: Սովորողին հնարավորություն է տրվում տեղեկությունները որոնել և փոխանցել համաձայն իր սեփական չափանիշների, նախասիրությունների ու ճաշակի:

Եթե ավանդական ուսուման ընթացքում դասաավանդողների անելիքը սահմանումներ տալն է, համապատասխան մեթոդական աջակցություն ստանալը, հանդեսներ կազմակերպելն ու շնորհանդեսներ նշելը, մեդիամիջոցների ընտրությունն ու ուսումնական գործընթացի վերահսկողությունը, ապա այսօր ոչ միայն կրթական մոտեցումներն են նոր, այլ նաև ուսուցչի գործառույթներն են այլ: Նա պետք է կարողանա ուսուցումն իրականցնել տարածության մեջ, ընդ որում այդ ամենը պետք է հիմնված լինի ոչ թե իր` ուսուցչի, այլ սովորողի անհատական փորձի վրա, խթանի ինքնակառավարում և ինքնահսկողություն ուսուցման գործընթացում:
Օրինակ, եթե ցանկանում ենք սովորողներին դասարանում առաջարկել օգտագործել սկավառակ (CD-ROM), ապա ուսուցիչը պետք է իմանա նաև այդ գործիքը, որպեսզի կարողանա օգտագործել դրա` որպես աշխատանքային գործիքի, հնարավորությունները:

Եթե ասենք ուսուցիչը նախատեսել է դասագործընթացում ներառել աշխատանք համացանցով, ապա նա նախօրոք պետք է մտածի և պլանավորի աշխատանքի հնարավոր ուղղությունները, կազմի համապատասխան առաջադրանքներ, որոնք կարող են օգնել գտնելու տվյալ տեղեկությունը և աշխատելու դրանց հետ:

Դասագործընթացում ուսուցչին վերապահված է լինել դիտորդ, խորհրդատու: Ուսուցիչը ժամանակը պետք է վերահսկի այնպես, որ կարողանա զբաղվել սովորողների ունակությունների ու հմտությունների վերլուծությամբ, ճանաչի նրանց անհատական խնդիրներն ու դժվարությունները, իրականացնի անհատական խորհրդատվություն, ուսուցման անհատական աջակցություն:
Դիտարկման ու վերլուծության միջոցով ուսուցիչները ստանում են տեղեկություններ, որոնք կարևոր են հետագայում ուսումնական սցենարների համար:

Աղբյուրը՝ media-pedagogics.ru

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ