ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

47

Լույսի զինվորը ժամանակ առ ժամանակ լսում է. «Այո՛, մինչ որոշում ընդունելը ես պետք է ամեն ինչ հասկանամ: Ես ուզում եմ ունենալ իմ որոշումները փոխելու ազատությունը»:

Զինվորը տարակուսանքով է ընկալում այդպիսի խոսքերը: Ինքն էլ կարող է տիրապետել այդպիսի ազատության, բայց դա երբեք չի խանգարում նրա` իր ինչ-ինչ պարտականությունները կատարելուն, չնայած ինքն այդքան էլ հստակ չի գիտակցում, թե ինչու է այդպես գործում:

Լույսի զինվորը որոշումներ է կայացնում: Նրա հոգին ազատ է, ինչպես ամպերը երկնքում, բայց ինքը կաշկանդված է իր երազանքով: Սեփական կամքով ընտրած իր ճանապարհին, պատահում է` իրեն գտնում է տհաճ մի պահում, ստիպված է լինում խոսել մարդկանց հետ, ովքեր դույզն-ինչ չեն հարստացնում իր գիտելիքները: Երբեմն ստիպված է անգամ զոհողության գնալ:
«Դու ազատ չես»,- ասում են նրան բարեկամները:
Զինվորն ազատ է: Նա պարզապես գիտե, որ դուռը բաց վառարանում հաց չեն թխում:

 

48

Միշտ հիշի՛ր. ինչով էլ որ զբաղված լինես, ինչ էլ որ անելիս լինես, հարկավոր է սպասել նպատակներին հասնելու միջոցներին և քո առջև ծառացած խնդրի լուծման հնարավորությանը: «Պտուղը մերժում է միայն նա, ով, բավարար չափով պատրաստված լինելով, ամենափոքր ցանկությունն անգամ չունի հաղթանակի արդյունքներից օգտվելու և մարտի ժամանակ խորասուզված է սեփական խոհերում: Կարելի է մերժել պտուղը, բայց այդ մերժումը չի նշանակում անտարբերություն արդյունքի նկատմամբ»:

Լույսի զինվորը հարգանքով է վերաբերվում Գանդիի այս խրատներին: Նա թույլ չի տալիս, որ իրեն մոլորեցնեն մարդիկ, ովքեր, ուժ չունենալով որևէ արդյունքի հասնելու, աղաղակում են դրանից հրաժարվելու մասին:

 

49

Լույսի զինվորը ուշադիր է մանրուքների նկատմամբ, քանզի գիտե, որ դրանք ընդունակ են խախտելու երևույթների սովորական ընթացքը:

Փոքրիկ փուշն անգամ կարող է ստիպել ճամփորդին ընդհատել ուղին, անզեն աչքով անտեսանելի բջիջը՝ փչացնել առողջ մարմինը: Անցյալում ապրած վախի ակնթարթի մասին հիշողությունը կբերի նրան, որ այդ վախը կրկնվի ամեն առավոտ: Ընդամենը կես ակնթարթ տևած հապաղումը զինվորի կուրծքը կբացի հակառակորդի հուժկու հարվածի առաջ:

Զինվորը երբեք չի արհամարհում մանրուքները:

Երբեմն նա ստիպված է դրա համար շատ դաժան լինել ինքն իր հետ, բայց նա հենց այդ ձևով է գործում:

«Սատանան մանրուքներով է ապրում»,- բարբառում է հին ասացվածքը:

 

50

Լույսի զինվորը միշտ չէ, որ կարողանում է պահպանել հավատը: Լինում են պահեր, երբ նա բացարձակապես ոչնչի չի հավատում և հարցնում է իր սրտին. «Մի՞թե անհրաժեշտ են այդպիսի ջանքեր»:

Բայց սիրտը լռում է: Եվ զինվորը պետք է ինքը որոշի:

Այդժամ նա սկսում է օրինակ և տիպար փնտրել: Եվ հիշում է, որ Հիսուսը նման մի բանով անցել է, որպեսզի ամբողջությամբ իր վրա վերցնի մահկանացուի համար նախատեսված ճակատագիրը:

«Անցցէ բաժակս այս յինէն»,- ասում է Հիսուսը: Պատահել է, որ ինքն էլ է կորցրել արիությունն ու հոգու առույգությունը, բայց կանգ չի առել:

 Լույսի զինվորը, նույնիկ որոշ ժամանակ առանց հավատի մնալով, շարունակում է առաջ գնալ ու վերջիվերջո ձեռք է բերում կորցրածը:

 

51

Զինվորը գիտե, որ մարդը կղզի չէ:
Նա չի կարող միայնակ պայքարել. ինչ մտադրություն էլ ունենա, նա կախման մեջ է ուրիշ մարդկանցից: Նա կարիք ունի իր որոշումները քննարկելու մեկի հետ, մեկնումեկից օգնություն ու աջակցություն ստանալու, իսկ հանգստի պահին, խարույկի մոտ նստած, պատմելու մեկին անցած կռիվներից:

Բայց զինվորը թույլ չի տա, որ մարդիկ իր այդ պահանջմունքն ընդունեն որպես անվստահություն սեփական անձի նկատմամբ: Նրա արարքներն ակնհայտ են, բայց մտադրությունները քողարկված են խորհրդավորությամբ:

Լույսի զինվորն իր բոլոր ընկերների հետ պար է գալիս, բայց ոչ ոքի վրա չի գցում իր գործած քայլերի պատասխանատվությունը:

 

52

Կռիվների արանքում` ընդմիջումներին, լույսի զինվորը տրվում է հանգստի:

Հաճախ պատահում է, որ նա, օրերով իր սրտի ուզածն անելով, տրվում է անգործության, բայց ոգին առույգ է: Այդ օրերին զինվորը ծուլության մահացու մեղքին չի տրվում, քանզի գիտե` դա կբերի նրան կիրակնօրյա հոգնեցուցիչ թմրության, երբ ժամանակն անցնում է, և ուրիշ ոչինչ: Զինվորը դա անվանում է «գերեզմանոցային անդորր»: Նա չի մոռանում Ապոկալիպսիսի տողերը. «Անիծում եմ քեզ, քանզի դու ոչ սառն ես, ոչ ջերմ: Օ՜, եթե դու լինեիր սառը կամ ջերմ: Բայց քանի որ տաք ես, այլ ոչ թե ջերմ և ոչ էլ սառն, ուստի դուրս կշպրտեմ քեզ իմ շուրթերից»:

Զինվորը տրվում է հանգստի և ուրախության, բայց նա միշտ զգոն է:

Շարունակությունը 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Ալիսա | 2011-09-28 13:03:02
Հիանալի նյութ է: Շնորհակալություն նման խորը ուսուցողական նյութ պատրաստելու և մատուցելու համար: Եթե ներկայացված գաղափարները մաս առ մաս մատուցվեին նաև աշակերտներին, կարելի է ասել, որ ազգանվեր գործ արված կլիներ:
Մարիետ Սիմոնյան | 2011-09-21 11:28:44
Շնորհակալ եմ, էրեխեք ջան:
Հարությունյան Մ | 2011-09-21 09:44:24
Շնորհակալություն հիանալի թարգմանության և խմբագրական աշխատանքի համար։
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ