ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

11. Մի անգամ Աստված ասաց. «Այնպես եմ անելու, որ աշխարհի բոլոր մարդիկ միաժամանակ ժպտան: Միգուցե այդ ժամանակ նրանք հասկանան, թե իրենց կյանքի ինչ էներգիա եմ պարգևել»:

Եվ Նա այդպես արեց. Երկրի բոլոր մարդիկ, բոլոր-բոլորը, առանց բացառության, հանկարծ նայեցին երկինք և, չիմանալով` ինչու, սրտաբուխ ժպիտներ հղեցին դեպի Անհունը:

Նույն պահին ամբողջ մոլորակի վրա հնչեց Ոլորտների Երաժշտությունը, Երկինքը բացվեց, և յուրաքանչյուրն իր աչքով տեսավ Երկնային Արքայությունը:
Հետևեց մարդկանց զարմանքը, հիացմունքը և վախը:
«Հաաա~»,- ալիքվեց տարածության մեջ:

Եվ միանգամից ամեն ինչ անցավ. Ոլորտների Երաժշտությունը դադարեց, և Երկինքը փակվեց:
«Սա ի՞նչ էր»,- տարակուսում էին մարդիկ, բայց պատասխանը չէին գտնում:

Ոչ ոք այդ հրաշքը, որի ականատեսն էր դարձել, չէր կապում ժպիտի հետ, որ հղել էր դեպի Անհունը: Նրանք պատասխանը փնտրում էին իրենցից հեռու-հեռու, բայց ոչ իրենց մեջ, իրենց անկեղծ ժպիտի:

Միայն մանկիկը, ով մյուսների հետ նույնպես ժպտացել էր և տեսել հրաշքը, հավաքեց իր հետագա բոլոր շնորհները և մտովի կանչեց. «Իմ ժպիտը զորություն ունի, նա բացեց Երկինքը»: Մանկիկը թոթովեց, բայց մայրը ոչ մի ուշադրություն չդարձրեց նրան:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե նույնիսկ նա լսեր, թե ինչ է բարբառում մանկիկը:
Ի միջայլոց, բոլորը գիտեն, որ մանկան շուրթերով ճշմարտությունն է խոսում, բայց մեծերը չեն հավատում մանկանց, քանի որ ճշմարտությունը նրանց հասկանալի չէ և պետք չէ:

Գոնե մանուկներն արագ մեծանային և իրենց ճշմարտությունները չմոռանային:

12. Ժպիտը ոգեղեն ընծա է: Նա ոգու շռայլության և անձնազոհության հետ է կապված: Գուցե և լավ չես զգում, բայց ժպտա ուրիշին, որպեսզի նա լավ զգա: Սա անձնազոհ ժպիտ է:

Մորս եմ հիշում: Ես իմ ընտանիքով առանձին էի ապրում, անբողջովին կլանված էի իմ սիրած աշխատանքով և միայն ժամանակ առ ժամանակ էի այցելում մորս: Նա ինձ դիմավորում էր առույգ և ուրախ, հարց ու փորձ էր անում գործերիցս, համեղ կերակրում: Իսկ երբ պատրաստվում էի գնալ, դռների մեջ կանգնեցնում ու հարցնում էր. «Էլ ե՞րբ կգաս»: Հետո նա հիվանդանոց պառկեց. դա ինձ համար շատ անսպասելի էր: Նա գիտեր, որ իրեն մի քանի օր էր մնացել ապրելու: Նստեցի նրա մահճակալին: Նա ձեռքս բռնեց իր նիհարած ձեռքերով մեջ և քնքշորեն ժպտաց: Եվ ես տեսա սրտի ժպիտը` սիրով լեցուն: Հետո նա հեռացավ կյանքից, և միայն այդ ժամանակ իմացա մեր մերձավորներից, որ նա հատիկ առ հատիկ հավաքում էր մեջ մնացած ուժերը, երբ այցելում էի իրեն, վեր էր կենում անկողնուց, դիմավորում և հյուրասիրում էր ինձ, ժպտում ու փորձում առույգ երևալ: Ամեն ինչ անում էր, որ գլխի չընկնեմ իր հիվանդության մասին, ինչը, իր կարծիքով, կխանգարեր ինձ, որ փորձեր անեմ և պաշտպանեմ մարդասիրական մանկավարժության գաղափաները:
Մորս անձնազոհ ժպիտը նեցուկ դարձավ իմ ներքին հոգևոր-բարոյական աշխարհին:

Այդ ժպիտն ինձ զորություն է տալիս և բազմապատկում իմ ոգու ընծաները:

13. Ժպիտը ոգու ընծան է և այդ պատճառով էլ անկեղծ, սրտաբուխ, բարի, հանդարտ, ջերմ ու պայծառ չի կարող չլինել: Նա սրտից է բխում և ներծծված է սիրով: Սրանք բոլորը Ժպիտի որակներ են:

Ժպիտը նշան է, որի իջոցով արտահայտվում են հարաբերությունների տարբեր սպեկտորները, և մարդուն փոխանցվում է այն սպեկտորի հզորությունը, որի պակասը նա տվյալ պահին ամենաշատն է զգում:

Ահա, թե ինչպիսին կարող են լինել Ժպիտի սպեկտորները.
- ընկերական ժպիտ,
- սիրալիր ժպիտ,
- համուրախության ժպիտ,
- խրախուսման ժպիտ,
- գորովալից ժպիտ,
- համաձայնության ժպիտ,
- միավորման ժպիտ,
- ըմբռնումի ժպիտ,
- հիացումի ժպիտ,
- հանգստացնող ժպիտ,
- ափսոսանքի ժպիտ,
- ցավակցության ժպիտ,
- կարեկցանքի ժպիտ։

14. Կա երևացող և չերևացող կամ ներքին ժպիտ:

Չերևացող ժպիտը կարելի է համեմատել ներքին խոսքի հետ: Ներքին խոսքը մարդու մեջ ստեղծում է խոսքային իրավիճակ, որտեղից կարող են մտքեր առանձնանալ, ձևակերպվել, իսկ հետո դրանք կարող են արտաբերվել (արտասանվել) կամ գրի առնվել, այսինքն՝ ներքին խոսքը վեր է ածվում արտաքինի:

Բայց այդ մտքերը կարող են նաև չարտասանված, ծածուկ մնալ:

Կարծում եմ, որ խոսքային իրավիճակի նման, որի միջուկը ներքին խոսքն է, մարդու մեջ գոյություն ունի ժպիտի իրավիճակ, որի հիմքը ներքին Ժպիտն է: Այն ընդգրկում է մարդու ողջ էությունը, նրա ոգեղեն-բարոյական աշխարհը: Ներքին Ժպիտը կարող է արտահայտվել սպեկտորի այս կամ այն տեսքով, բայց կարող է և չբացահայտված մնալ, սակայն այդ դեպքում էլ ղեկավարում է մարդու գործողությունները, զարդարում նրա գործերը և մարդկանց հետ հարաբերությունները համապատասխան սպետորներով:

Մարդու մասին, ով լեցուն է Ժպիտով, այսինքն՝ մշտական ժպիտի վիճակում է (ինչպես որ մշտական ներքին խոսքի վիճակում է` գիտակցված կամ չգիտակցված), կարելի է ասել, որ նա հենց Ժպիտն է, նա ապրում է ինչպես Ժպիտը: Նրա կյանքը ժպիտներ է առկայծում` արտահայտված կամ չարտահայտված, մարդը բարերար էներգիա է ճառագում, որից կարող են շատերն օգտվել` ում նա ժպտում է, կամ ով նրա ճառագայթման դաշտում կլինի: Մեզ դուր է գալիս այդպիսի մարդու կողքին լինելը:

Չբացահայտված ժպիտը այն է, որը չի անդրադարձել մարդու դեմքին, բայց նրա ոգեղեն աշխարհում ձևավորվել է որպես բարերարության կերպար, սիրո կերպար, որպես նպատակասլացության կերպար: Չբացահայտված ժպիտը, ինչպես և արտահայտվածը, որոշակի է, այսինքն՝ ուղղված է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Մարդը հոգում ժպտում է նաև նրան, ով գուցե կողքին չէ: Ժպիտը հղվում է, և ինչպես ուղարկված միտքը, տեղ է հասնում:

Արտահայտված ժպիտն այն է, որ արտացոլվում է մարդու դեմքին. շուրթերը մի քիչ բացվում են, դեմքը, աչքերը լույս ու փայլ են արձակում:

Եթե ժպիտի գունային հաջորդափունջը (գամման) փնտրենք, ապա ամենայն հավանականությամբ անսովոր մի բան, գույների Աստվածային զուգադրություն կհայտնաբերենք, որը փոխվում է յուրաքանչյուր որոշակի դեպքում: Եթե ժպիտը ծաղկի հետ համեմատենք, ապա պետք է պատկերացնել բազմաթիվ դաշտային նուրբ ծաղիկներ, որոնք ձեզ առանց պարտադրանքի ուրախություն, հանգստություն են պարգևում, նպաստում հանգստանալուն, բուժում են: Ժպիը հոգու ծիածանն է:
Ժպիտը, ինչպես և միտքը, չի կրկնվում, այն միանգամյա է, միակն է ոչ միայն զգացմունքների ներքին զուգադրությամբ, այլ նաև իր արտաքին արտահայտմամբ: Ժպիտի ներքին էությունն է ստեղծում նրա արտաքին տեսքը:

Ժպիտը, ինչպես և միտքը, անձայն է: Նա ծիծաղ չէ, որը հնչում է, շչում, ցնցում է տարածությունը, որը կարելի լսել հեռավորության վրա: Ցանկանում եմ միանգամից ավելացնել ժպիտի և ծիծաղի մի կարևոր տարբերություն. մարդը ծիծաղում է իր հաճույքի համար, ինչպես խմում է, ուտում, բայց ժպտում է ուրիշի համար: Ծիծաղն իր մեջ զոհողություն չունի:

Ժպիտ կարելի է միայն զգալ և նկատել: Կարելի է նկատել նրա ուրվագիծը մարդու դեմքին և փայլը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նկատում ենք ոչ թե ժպիտը, այլ նրա նյութական արտահայտությունը: Բուն ժպիտը կարող ենք ընկալել զգացողությամբ: Ժպիտը զգացմունքների հատուկ զուգորդությամբ փունջ է, այդ պատճառով էլ զգացմունքները նրան կարող են «տեսնել», ընկալել: Իսկ արտաքին ժպիտը մարդու ներսից ճառագայթող էներգիան նշող ձևն է:

Ժպիտի հոգեվիճակով մարդը երկրային արեգակ է: Այդպիսի մարդիկ մեզ ջերմացնում են, պաշտպանում, ոգևորում: Նրանք մեր կողմից ընկալվում են որպես հմայիչ, բարի, զգայուն և հարազատ: Մեզանից յուրաքանչյուրը նույնպես արեգակ է, եթե սրտում ուրիշների համար ժպիտ է ջերմանում:

Շարունակություն

Ռուսերենից թարգմանեց Արթուր Մանուչարյանը 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
eranuhi | 2011-09-22 08:27:02
Շնորհակալություն, Սուսան ջան; Երբեմն շրջապատում գտնվող անժպիտ դեմքերը ինձ էլ են մռայլ դարձնում ու, ինքս էլ չեմ հասկանում, ի՞նչ կատարվեց ինձ հետ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ