ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

Մեր խոհանոց ուսումնա-արտադրական արհեստանոցը Արհեստագործական ավագ դպրոցում է: Արհեստանոցի աշխատողները խոհարարի, սննդի կազմակերպման արտադրությամբ ուսուցման 10-12-րդ դասարանների սովորողներն են: Նրանք խոհանոց են մտնում համապատասխան հագուստով` գոգնոցով և գլխարկով, քանի որ լավ խոհանոցում, իհարկե, հիգիենայի ապահովումն առաջնահերթ խնդիր է: Ձեռքերը օճառով լվանալուց հետո միայն սովորողներն անցնում են աշխատանքի: Պարտադիր պահանջ է սովորողների բուժզննում անցած լինելը:

Սովորողները խոհանոցում զբաղվում են իրական, կոնկրետ աշխատանքով և այդպիսով ձեռք են բերում, զարգացնում մասնագիտական հմտությունները: Ամեն օր նույն գործողությունները անելով` նրանք կամաց-կամաց դառնում են իրենց մասնագիտության վարպետը: Բաղադրատոմսերը սովորողներն իրենց էլեկտրոնային հասցեով ստանում են վարպետից (ուսուցչից), փնտրում-գտնում են, համեմատում-փորձում նույն խմորեղենի տարբեր բաղադրատոմսեր:
Մեր խոհանոցում արտադրվում է կիսագործարանային 4 ապրանքատեսակ` խաչապուրի, գյուղի գաթա, ոսպով (այլ միջուկով) լցոնված եղջյուրիկներ, կարտոֆիլով կարկանդակներ: Մեր պատվիրատուները հիմնականում կրթահամալիրի դպրոցներն են` մայր դպրոցն, արհեստագործական դպրոցը, Բ-4 դպրոց-պարտեզն ու Գեղարվեստի դպրոցը: Ուսուցման ընթացքում պատրաստվող այլ ապրանքատեսակներն սպառվում են առայժմ միայն արհեստագործական դպրոցում: Դրանք նույնպես ամբողջական տեսքով են, այսինքն` թխված: Արհեստագործականի սովորողների կողմից լավ ընդունվող ապրանքատեսակները նույնպես կմտնեն առաքվողների ցանկում: Ծրագրում ենք զարգացնել մեր արտադրությունը նաև տոնական տորթերի պատվերների ընդունումով:

Այսպիսով, խոհանոցում աշխատելով` սովորողները զարգացնում են իրենց գիտելիքներն ու հմտությունները խմորի տարբեր տեսակներ պատրաստելով, դրանցից կիսագործարանային հումք ստանալով, նույն ապրանքատեսակները թխելով, տորթեր ձևավորելով և, որն ամենակարևորն է, ստեղծագործելով:
Արտադրական և իրացման աշխատանքի նախապատրաստումը, հաշվարկը սովորողները անում են իրենց ուսուցչի հետ` յուրացնելով գիտելիքներ նաև տնտեսագիտության և իրավուքի բնագավառներից: 

Օրվա աշխատանքը սկսում ենք կրթահամալիրի մյուս դպրոցներ մեր արտադրանք առաքելով: Այնուհետև սկսում ենք պատրաստել շերտավոր խմոր, որը երկար ժամանակ է պահանջում: Հետո պատրաստում ենք գաթայի խմորը: Խմորները պատրաստելուց հետո սկսում ենք պատրաստել կիսագործարանային ապրանքատեսակները, որոնք սառեցնում ենք և հավաքում սառնախցիկում: Այս գործողությունների ընթացքում հասցնում ենք նաև արհեստագործական դպրոցի համար թխել մեր արտադրանքը, որը տեղում վաճառվում է: Դասերից հետո մի խումբ խոհարար-սովորողներով աշխատում ենք` արտադրանքի քանակը ավելացնելով: 

Սա մեր գործն է, ու մենք աշխատում ենք, մեր արտադրանքը աճի թե´ քանակով, թե´ տեսականիով, թե´ որակով: 

 

http://arhest.mskh.am/node/88

http://mskh.am/am/10648

http://arhest.mskh.am/node/121

http://mskh.am/am/11153

http://mskh.am/am/11257

 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ