ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Հոդվածը անգլերեն 

Կրտսեր և միջին դպրոցներում սովորողներին պետք է սովորեցնել լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք: 

Կրտսեր և միջին դպրոցներում օտար լեզվի դասավանդման բոլոր բաղադրիչներից (արտասանությունը, բառապաշարը, քերականությունը, խոսելը, կարդալը և գրելը) ամենաառաջնայինը լսելով ընկալելը և խոսելն է: Դա այդպես է, նախ և առաջ, որովհետև այդ կարողությունը օտար լեզվի դասավանդման և՛ նպատակն է և՛ հիմնական միջոցը: Բանավոր խոսք դասավանդելիս հարկ է խուսափել լեզվի դասավանդման ուղիղ, ինչպես նաև քերականա-թարգմանական մեթոդներից: Մենք հարկ է որ հետևենք բանավոր գիտակցական ուղղությանը` հաշվի առնելով դիդակտիկայի բոլոր սկզբունքները:
Բանավոր խոսքի վարժանքները, կարճ երկխոսությունները, զրույցները պետք է զարգացնեն սովորողի կարճաժամկետ և երկարաժամկետ հիշողությունները և հետաքրքրություն արթնացնեն այն նյութի հանդեպ, որը դասավանդվում է: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր դաս պետք է ունենա հոգեբանական և լեզվաբանական ճիշտ հիմք:

Դասավանդման սկզբնական էտապում սովորողները պետք է վարժվեն «to be-լինել» բայով խոսքային նմուշներ ասելուն, որոնք անհրաժեշտաբար պետք է ունենան հաղորդակցական արժեք: Դրանից հետո դասավանդողի ասած նմուշով սովորողները մեկ երկու բառ են ավելացնում արդեն սովորած խոսքային նմուշին: 
Նրանք արդեն պատրաստ են միացնել խոսքային նմուշների իմաստային խմբերը և նկարագրել շրջապատող առարկաները: Սկզբնական էտապում սովորողներն իրենք են առաջարկվող խոսակցական թեմայի, կարճ երկխոսությունների և զրույցների գործող անձինք: 

Ինչպես Լ.Ջ. Ալեքսանդրն է գրել իր «Վարժանք և առաջընթաց» գրքի նախաբանում «Ուսուցչի ջանքերով սովորողները պետք է օտար լեզուն գործածելու կարողություն ձեռք բերեն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիքներ: Սովորողի օտար լեզվի իմացությունն էլ պետք է չափվի այն բանով, թե որքանով է նա կարողանում գործածել այն, այլ ոչ թե այդ լեզվի մասին նրա ունեցած գիտելիքով: Միջին դպրոցի և առավել ևս` կրտսեր դպրոցի սովորողի համար ոչ մի արժեք չի ներկայացնում դասավանդողի այս նախադասությունը. « Ներկա շարունակական ժամանակը կազմվում է to be օժանդակ բայի խոնարհված ձևերով և բայի չորրորդ հիմքով»: Որոշ դասավանդողներ էլ բավական չէ որ իրենք են ասում դա, և դեռ պարտադրում են, որ սովորողը կրկնի այն: Կրտսեր և միջին դպրոցներում մենք պետք է խուսափենք կենդանի հաղորդակցական խոսքից դուրս քերականական կանոնների ուսուցանումից: Պետք չէ հարյուրավոր անգամներ հիշեցնել սովորողներին, որ անգլերենն ունի շարադասական հստակ կանոն, որն ասում է, որ ժամանակի պարագան դրվում է կամ նախադասության սկզբում` ենթակայից առաջ, կամ վերջում, իսկ ենթակային հաջորդում են ստորոգյալը, ուղիղ խնդիրը, անուղղակի խնդիրը, ձևի պարագան ու տեղի պարագան: Այս բոլոր քերականական տերմինները լսելուց հետո սովորողը ընդունակ չի լինի նույնիսկ պարզ համառոտ նախադասություններ կազմելու: 

Մենք պարզապես պետք է սովորողին այնպիսի խոսքային, հաղորդակցական իրադրության մեջ դնենք, որ նա ստիպված լինի պահանջվող շարադասություն ունեցող խոսքային նմուշներով մազմաթիվ անգամներ կազմի իր սեփական նախադասությունները: 

Այս հոդվածում ես փորձել եմ ներկայացնել սկզբնական փուլի համար նախատեսված տարբեր վարժություններ, որոնք ոչ թե ստուգում են որոշակի լեզվական գիտելիքներ, այլ զարգացնում են խոսելու կարողությունը: Հատուկ ուշադրություն է դարձված վարժությունների հոգեբանական և լեզվաբանական հիմքին:

Կրտսեր և միջին դպրոցներում սովորողների խոսելու կարողությունները զարգացնող դասարանական գործունեության ձևերի հոգեբանական հիմքը
Նախ և առաջ ուսուցանվող նյութը և լեզուն պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին: Այն պետք է լինի ոչ չափազանց մանկական և ոչ էլ ներառի շափազանց շատ վերացական գաղափարներ:
Օրինակ այնպիսի նախադասությունները, ինչպիսիք են «Գրիչը սեղանի վրա է» և «Ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությունը պայքարում է խաղաղ գոյակցության համար», չեն համապատասխանում 6-րդ և 7-րդ դասարանների սովորողների հետաքրքրություններին և լեզվական կարողություններին:
Գիտակցական մոտեցումը անհրաժեշտ է ուսուցման յուրաքանչյուր պահին: Եթե որևէ բան աշակերտները չեն հասկանում անգլերենով, դասավանդողը պետք է թարգմանի այն հայերեն, քանի որ ժամանակի մեջ մենք սահմանափակված ենք: Մենք չենք կարող սպասել մինչև սովորողը ինքը կկռահի դրա իմաստը իր մայրենի լեզուն սովորող երեխայի նման: 

Վարժություններն արվում են այնպես, որ բոլոր սովորողները մասնակցեն դասին, որը պետք է աշակերտակենտրոն լինի: Կրտսեր և միջին դպրոցներում անհրաժեշտ է մերժել դասը վարելու այն անարդյունավետ ձևը, երբ մի լավ սովորող աշակերտ մի երկար տեքստ է պատմում, իսկ մյուս մյուսները ստիպված են լսել ոչինչ չանելով: Դրա փոխարեն վարժություններ են արվում փոքր խմբերով կամ զույգերով` հարց ու պատասխանի միջոցով, այսինքն հաղորդակցական սկզբունքը պահպանվում է: Երբ հաղորդակցական սկզբունքը պահպանվում է, սովորողն այդ պահին մտածում է, որ ոչ թե թվանշանի համար պարտադրված դաս է պատմում, այլ հաղորդակցվում է անգլերեն, որն այնքան կարևոր է:

Մատուցվող վարժությունների լեզուն աստիճանաբար պետք է բարդացվի: Մի որևէ նոր խոսքային նմուշ սկզբում պետք է վարժեցվի մի բայով, իսկ հետո երկու բայերով արդեն բարդ նախադասություններում: 

Դասավանդողը պետք է նյութը մատուցի այնպիսի վարժանքներով, որոնք տանում են հայտնիից դեպի անհայտը, պարզից դեպի ավելի բարդը:

Այս հոդվածի անգլերեն տարբերակում տրված են կրտսեր և միջին դպրոցներում խոսելու կարողությունները զարգացնող բազմաթիվ խոսքային նմուշներով վարժանքներ: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ