ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Թաքնված ինքնախղճահարություն

Բոլորն էլ ուզում են, որ իրենց երազանքները կատարվեն։ Ի՞նչն է խանգարում։

Երազանքները չկատարվելու պատճառներից մեկը ինքդ քեզ խղճալն է։ Ի դեպ՝ որ քեզ խղճալը վատ բան է, բոլորը գիտեն։ Բացահայտ խղճալը։
Բայց քեզ խղճալը ուրիշ դիմակ է դնում։ Եվ ուզում ես այդ մասին խոսել, որովհետև հենց սկսում ես քեզ խղճալ, ամուր փակվում են դեպի ցանկացած փոփոխություն տանող ճանապարհները։

Խղճահարության դիմակները

Հիմարների բախտը բերում է։ Եթե ձեր բախտը չի բերել կյանքում,  տրամաբանական է ձեզ խելոք համարելը։

Կյանքը գործընթացների օվկիանոս է։ Քանի ապրում եք, շրջապատված եք լինելու խնդիրներով, սպառնալիքով, ոտնձգություններով, պահանջներով, վրաերթերով, բախումներով և այլ իրավիճակներով, որոնք ընդունված է տհաճ համարել։

Ձեր ցանկությունների ճանապարհին կկանգնեն հանգամանքները, վախերը, արգելքները, հոգեբանական խոչընդոտները (ինչպես ձեր, այնպես էլ ուրիշ մարդկանց)։ Էլ չեմ ասում ցունամիները, թայֆունները, սմերչերն ու հրաբուխների ժայթքումը (ներառյալ Էյյաֆյատլայկուդալը, որ մենակ անունով արդեն բպանում է)։ Ամեն այդպիսի իրադրության մեջ հնարավոր է մտածել ու ելքը գտնել, բայց կարելի է նաև ինքնախղճահարվել։ Բայց խղճալ շուռ տված միջոցով, այսինքն՝ սկսում եք փնտրել` ձեր մեջ ինչից կախվեք, որ ձեզ համոզեք, թե խնդրի լուծումը անձամբ ձեր ուժի բանը չէ։

Ու հենց էդպիսի մի բռնելու տեղ եք գտնում, ուրախություն եք գտնում, չէ՞ որ ձեզ թույլատրված է չլարվել։ Միևնույն է՝ ոչինչ չեք կարող անել։ Ի՞նչ նշանակություն ունի, որ միլիոնավոր ուրիշ մարդկանց մոտ նման խնդիր եղել է, ու դա լուծել են։ Ձեզ համար նրանց լուծումներն անհամապատասխան են. դե, դուք առանձնահատուկ եք։

Ավելին, եթե հարմար առիթ է լինում ինչ-որ բան անելու, արդեն չեք անում հանուն սկզբունքի. միևնույն է՝ չի օգնելու։

Իսկ եթե որևէ մեկը անվարան առաջարկում է ինչ-որ կերպ տեղից շարժվել, ցանկության անհասանելիությունից ձեր ամբողջ դժգոհությունը վերածվում է խորհրդատուից ծանր վիրավորվածության. «Ո՞նց չի հասկանում, որ ես ոչինչ չեմ կարող անել։ Ի՛նչ անուշադիր է իմ նկատմամբ»։

Եվ ահա՝ ինքնախղճահարությունը ուրիշից վիրավորվածության դիմակ է դրել։ Եվ այդ վիրավորվածությունն արդեն կարելի է անընդհատ արծարծել։

Խղճահարության ուրիշ դիմակներ.

  • «Կյանքն իմ նկատմամբ անարդար է»
  • «Ինչո՞ւ դա հենց ինձ հետ պատահեց»
  • «Ինչո՞ւ այս բոլոր սրիկաները պատիժ չեն ստանում»
  • «Ինձ բոլորը մենակ օգտագործում են»
  • «Հպարտությունս թույլ չի տալիս՝ ես էլ իրենց այնպես վերաբերվեմ, ինչպես իրենք՝ ինձ»
  • «Չեմ ուզում ընդհանրապես լարվել, մտածել, ամեն ինչ ձանձրացրել է»։

Խղճահարության թույնը

Երջանկությունն այն է, որ ստիպված չես ստել, թե դու լավ ես։

Ինչ դիմակով էլ հանդես գա ինքնախղճահարությունը, հեշտ է ճանաչել։ Ցանկացած խղճահարության վերջնական արդյունքը գործունեության բացակայությունն է, հետևաբար՝ արդյունքի բացակայությունը։ Խնդիրները չեն լուծվում, ցանկությունները չեն կատարվում։ Ի՞նչ բանի ենք։ Նստած՝ սպասում ենք։ Մեկ էլ տեսար՝ մի տեղից մի բան…
Բայց արի ու տես՝ «ոչ մի տեղից» ու «ոչ մի բան» չի լինում։

Խղճահարության իմաստը ո՞րն է։ Ինչո՞ւ, ինչի՞ համար ենք մենք մեզ խղճում։ Այ սա հետաքրքիր է։ Խղճահարության խորքում համոզվածությունն է, որ եթե ոչինչ չանենք, այլ պարզապես խռովենք բախտից, բախտը կամաչի ու մի բան կփոխի։ Եթե խղճահարության պահին ուշադիր հետևեք ձեզ, ձեր ապրումների ամենախորքում դա հստակ կտեսնեք։

Բայց, ինչպես ասում էր Լուկրեցիուսը, «De nihilo nihil»՝ «Ոչնչից՝ ոչինչ»։
Ուրեմն՝ նիհիլ է նստելը։ Գնացեք, գո՛րծ արեք, ու կլինի։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մարգարիտ | 2011-10-16 11:46:09
Հասմիկ ջան քո բոլոր թարգմանությունները շատ արդիական են,օգտակար և անհրաժեշտ: Շնորհակալ եմ,սպասում եմ նոր թարգմանությունների:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ