ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Արդեն իրողություն է` դպրոցում հայոց լեզվից ու գրականությունից սովորողի աշխատանքի գնահատումը այլևս չի կարող նախկին ձևով լինել, քանի որ տեղեկատվական փոփոխության հետ փոխվել են նաև կրթության նկատմամբ պահանջները, վերաբերմունքը, գիտելիքը: Եթե ավանդաբար դասավանդողների անելիքը հիմնականում սահմանումներ տալն ու ստուգելն էր ու, ըստ այդմ, գնահատականներ դնելը, ապա այսօր սովորողի համար այդ գնահատականները դադարում են գիտելիքի ձեռք բերման խթան լինելուց:

Ուսումնասիրելով կառուցողական ուսուցման մեթոդական մշակումները` ներկայացնում եմ ուսումնասիրության արդյունքը:

Կառուցողական ուսուցման մեջ արդյունավետ դասավանդում իրականացնելու համար գոյություն ունեն ուսումնառության չափանիշներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են ուսուցիչներին օգնելու համար և, որոնց գործնական կիրառումը նպաստում է յուրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Ուսումնառության չափանիշներն են`

  • դրական դիրքորոշում և պատկերացում ուսումնառության առարկայի մասին
  • գիտելիքի ձեռքբերում և գիտելիքների միավորում, համադրում
  • գիտելիքի յուրացում և կատարելագործում
  • գիտելիքի նպատակային կիրառում: 

Այլ կերպ ասած` կառուցողական ուսուցման մեջ շեշտը դրվում է գործունեության գնահատման վրա: Գործունեության գնահատումը վերաբերում է այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մտածելու կարողությունը: Այս գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշոփելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:

Ուսուցման արդյունավետության գնահատման ձևերը բազմազան են`

  • էլեկտրոնային թղթապանակներ
  • գրավոր հաշվետվություն
  • բանավոր հաշվետվություն
  • խմբային քննարկումներ
  • բանավեճ
  • նյութի տպավորիչ ներկայացում, ելույթ
  • տեսանյութեր, ռադիոնյութեր, հրատապ նորություններ
  • լուսապատկերներ (սլայդ)
  • մեդիահաշվետվություն
  • ձայնագրքեր և տեսագրքեր

Հենվելով ուսուցման գնահատման նմանատիպ ձևերի, «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի առարկայական ծրագրերի վրա` հավելում եմ միջին դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատման իմ փորձը:

 

Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ:

4-5 միավոր

  • Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ (կիսամյակում` 40), խոսքի մշակման նվազագույն աշխատանք՝ 5-6 նյութ կայքում, այդ թվում՝ սահմանված կարգով հապարակված ամսական հաշվետվությունները։ 

6-7 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում` 

  • լրատվություն, կայքի համար նյութի ստեղծում շաբաթը մեկ անգամ (կիսամյակում` 15)
  • կայքում քննարկման մասնակցություն (գրավոր արձագանք), կրթահամալիրի կայքի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք. շաբաթը մեկ անգամ (կիսամյակում` 15)
  • կայքի համար ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ. շաբաթը մեկ անգամ (կիսամյակում`15)
  • ամսական և կիսամյակային հաշվետվությունների սահմանված կագով հրապարակում։

8-9 միավոր

  • քերականական, գրական ընթերցանության ինքնակամ, արդյունավետ, ստեղծագործական աշխատանք
  • արդյունավետ աշխատանք info-mskh-ում (շաբաթական 4 և ավելի նյութ)
  • ուսումնահետազոտական աշխատանք (ուսումնական նյութերի, ուսումնական տեսանյութերի ստեղծում)
  • սահմանված կարգով ներկայացվող ամսական և կիսամյակային հաշվետվություններում հարցի բարձրացում, ուսումնական գործունեության կազմակերպման և արդյունքների վերլուծություն 

10 միավոր

  • երբ թվարկվածին ավելանում է նաև մեդիաօլիմպիադայի, թարգմանության ստուգատեսի, Հանրակրթական Դիջիտեքի, այլընտրանքային մեդիափառատոնի մրցանակ։ 

Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների (քանի աշխատանք, ինչպես է կատարված): Ուսուցչի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա այս ձևով նվազագույնի է հասնում, քանի որ գործ ունենք արդեն հրապարակված աշխատանքի հետ։ 
Գիտելիքը անհատական է, և որքան իրական-շոշափելի-կիրառվող է այն այսօր, այնքան ավելի հավանական է դառնում հետագայում դրա գործածությունը: Այս հանգամանքն են փաստում նաև աշխարհում կատարված ուսումնասիրությունները: Դրանք ցույց են տալիս նաև, որ, ի վերջո սովորողները հետագայում կիրառում են դպրոցում ստացած գիտելիքի ընդամենը 5-ից 7 %-ը: 
«Ինչպիսի աշխատանք է պահանջում դպրոցներից» թեմայով արված ուսումնասիրությունների հենքի վրա մշակվել են ժամանակակից աշխատատեղերը գրավելու հավակնորոդներին անհրաժեշտ ուսումնական և ոչ ուսումնական մի շարք կարողություններ`

  • ստեղծագործական մտածողություն
  • որոշումների կայացման կարողություն
  • սովորել սովորելու կարողություն
  • համագործակցելու կարողություն
  • ինքնակառավարում:

Աղբյուր`
«Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները»
Պրոտոպոպովա Վ.Վ., «Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ» 

 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ