ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցում

Ծրագիրը նախատեսված է Արհեստների դպրոցի «Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի» արտադրությամբ ուսուցման 10-12-րդ դասարանի սովորողների համար: Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու սովորողների մասնագիտական հմտությունները, որոնք հնարավորություն կտան արտադրությունում աշխատելու, հետագայում ինքնուրույն արտադրություն կազմակերպելու: Այն հնարավորություն կտա սովորողներին նաև սեփական աշխատանքով գումար վաստակելու:

2011-2012 ուստարում սկսել ենք ուսումնա-արտադրական գործընթացը: Շատ հարմարավետ և նոր վերանորոգված արհեստանոց ունենք, որտեղ ստեղծվում են զարդակիրառական և կենցաղային կիրառման մեր ապրանքները` գորգ, գոբելեն, վզնոցներ, թևնոցներ, գոգնոցներ, սփռոցներ, մանկական սպիտակեղեն, հագուստի տարբեր տեսակներ և այլն: Արհեստանոցը աշխատում է առավոտյան ժամը 9:00 - 15:00, իսկ շատ պատվերների դեպքում ավելի երկար ենք աշխատում: Կոնկրետ պատվերների դեպքում սկսում ենք կատարել դրանք, իսկ ազատ ժամանակ զբաղվում ենք ուլունքագործությամբ, գորգ-գոբելենով, կատարում ենք կավից աշխատանքներ, զարգացնում ենք մեր մտահղացումները: Օրինակ` հին հագուտների մնացորդներից փոքրիկ պայուսակներ ենք ձևավորում: Աշխատում ենք միասին, մեկս մյուսին օգնելով` ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում. դասացուցակը մեզ ոչ միայն չի խանգարում, այլև համապատասխանում է արտադրական ուսուցման կազմակերպմանը: Աշխատող-սովորողները առայժմ աշխատում են օրական 3 ժամ, հարկ եղած դեպքում ավելի երկար են մնում:
Սովորողները ստանում են նախնական գիտելիքներ, այնուհետև սկսում գործնական աշխատանքները: Կատարում ենք տարբեր պատվերներ, նշեմ, որ մեր պատվիրատուներից են նաև Կրթահամալիրի տարբեր օղակները: Այն սովորողները, որոնք արդեն հմուտ են իրենց աշխատանքի մեջ, ինքնուրույն են կատարում պատվերները: 

Մասնագիտական ուսուցման «Գծագրություն» և «Նկարչություն» առարկաներից ստացած գիտելիքները կիրառում են արտադրական պրոցեսում: 
Արհեստանոցն աշխատում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ. մեկ ամսվա ընթացքում ձևափոխել ենք նախադպրոցական խմբերի ներքնակներ, կարել ենք գոգնոցներ սաների համար, Արհեստների դպրոցի խոհարարների համար, կատարել ենք աթոռների պաստառապատում, պատրաստել ենք վզնոցներ, թևնոցներ` կավից և ուլունքներից, գորգ-գոբելեն և դրանք նվիրել ենք արգենտինացի հյուրերին:

Առայժմ մեր հիմնական պատվիրատուն կրթահամալիրն է, բայց աշխատում ենք ինքներս նույնպես պատվիրատուներ գտնել: Նախահաշիվը կազմում ենք սովորողների և պատվիրատուի հետ միասին: Նյութը ձեռք ենք բերում մենք, կամ լինում են դեպքեր, որ պատվիրատուներն են բերում համապատասխան հումքը: Ունենք հաշվապահական մատյան, որտեղ գրանցում ենք մեր բոլոր աշխատանքները` նյութածախսով, եկամուտով, աշխատող-սովորողի անուններով: Հաշվետու ենք լինում ամսվա վերջում, էլեկտրոնային տարբերակով ուղարկում ենք մեր կատարած աշխատանքների ցուցակը:
Չլուծված հարցեր

Մեքենաները վերանորոգման անհրաժեշտություն ունեն, ինչպես նաև ցանկալի է ունենալ նոր մեքենասարքավորումներ, որից էլ կախված է արհեստանոցի հետագա զարգացումը: Փնտրում ենք նոր պատվիրատուներ և սպառման կետեր: Շատ կցանկանայինք, որ մեզ աջակցեն այդ հարցերում: 
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Նաիրա Նիկողոսյան | 2011-10-15 09:41:58
Լավ կլիներ, որ նախահաշիվների, գրացամատյանների օրինակներ կցեիք, շատ հետաքրքիր կլիներ, մենք մայիսյան հավաքին արդեն կտեսնեինք ու կհամեմատեինք արդյունքները:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ