ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

Վեցերորդ գիրք

3. Մի´ գոհացիր մակերեսային տեսակետով: Քեզնից չպետք է աննկատելի մնան ո´չ յուրաքանչյուր առարկայի յուրօրինականությունը, ո´չ էլ նրա արժանիքը:
 

6. Անարգանքից պաշտպանվելու լավագույն ձևը անարգողին չնմանվելն է:
 

7. Ուրախություն և անդորր փնտրիր միայն մի բանում՝ որ Արարչին հիշելով մի հանրօգուտ գործից մյուսին անցնես:
 

11. Եթե հանգամանքները պարտադրեն քեզ դավաճանել հոգեկան հավասարակշռությանդ, ապա շտապի´ր վերադառնալ դեպի ինքդ քեզ և անհրաժեշտությունից ավելի չնահանջել հոգուդ չափավոր շարժումներից: Չէ՞ որ ինչքան հաճախակի վերադառնաս ներդաշնակությանը, այնքան ավելի ու ավելի կհաստատես այն քո մեջ:
 

12. Եթե դու միաժամանակ ունենայիր և´ խորթ, և´ հարազատ մայր, ապա, իհարկե, առաջինին կվերաբերվեիր հարգանքով, բայց մշտապես կձգվեիր դեպի հարազատ մայրդ: Այդպիսին են քեզ համար արքունիքը և իմաստասիրությունը: Շարունակ դարձիր իմաստասիրությանը և նրանում փնտրիր հանգստություն. նրա շնորհիվ արքունական կյանքն էլ քեզ համար բեռ չի լինի, ինքդ էլ ուրիշներին բեռ չես լինի:
 

13. …Եթե ինչ-որ բաներ թվում են մեր հավանությանն անկասկած արժանի, ապա հարկ է դրանք մերկացնել, երևան հանել դրանց ողջ ունայնությունը և հեռացնել փառքի պսակը, որը տրվել է բարբաջանքներով: Քանզի ոչինչ այնքան ունակ չէ այդպես մոլորեցնելու, որքան փառասիրությունը. և նա քեզ ավելի շատ է խաբում հենց այն ժամանակ, երբ թվում է, թե զբաղված ես ամենալուրջ գործով։ …..
 

14. Մարդկանց մեծամասնությունը սովորաբար տարվում է մեռյալ կամ բուսական բնությանը պատկանող ամենասովորական բաներով, ինչպես օրինակ` քարերով, տախտակներով, թզենիներով, խաղողի որթերով, ձիթենիներով: Փոքր-ինչ ավելի զարգացած մարդիկ` շնչավոր արարածներով, օրինակ` մանր կամ խոշոր անասունների հոտերով: Զարգացման հաջորդ աստիճանին կանգնած մարդիկ տարվում են նրանով, ինչ բանական հոգու կողմից է շնորհված և տիեզերական բնույթ թեև չունի, բայց ունի հատուկ իմացություն կամ օժտված է որևէ տաղանդով, կամ նույնիսկ զրկված է դրանցից. սրան է վերաբերում մեծ թվով ստրուկներ ունենալը: Իսկ նա, ով պաշտում է բանական-տիեզերական և քաղաքացիական հոգին, այլևս ոչ մի այլ կողմ չի հակվում: Նրան ամեն ինչից առավել զբաղեցնում է այն, թե ինչպես իր հոգում պահպանի բանականությունն ու հարգանքը հասարակության նկատմամբ, և օգնի մերձավորին, որ նույնն անի:
 

15. …. Փոփոխությունների հոսանքը մշտապես նորացնում է աշխարհը, ինչպես ժամանակի անընդհատ ընթացքը միշտ վկայում է անսահման հավերժության պատանեկության մասին:……
16. Արժեքավոր չէ ո´չ օդի արտաշնչումը, որ բույսերն էլ կարող են, ո´չ նրա ներշնչումը, որ կարող են և´ անասունները, և´ գազանները, ո´չ ուրիշից պատկերացումներ ստանալու և նկրտումներով ձևավորվելու ընդունակությունը, ո´չ հոտային կյանքը, և ոչ էլ սնունդը. այդ ամենը ոչնչով լավ չէ սննդի մնացորդի արտաթորումից: Բայց ի՞նչն է վերջապես արժեքավոր: Հավանության արտահայտությու՞նը: Ոչ: Հետևաբար, ոչ էլ հավանության արտահայտությունը լեզուների միջոցով. չէ՞ որ հենց դրան է վերջիվերջո հանգում այն բարի անունը, որը կարող է տալ ամբոխը:
Այսպիսով, դու հրաժարվում ես նաև ունայն փառքից: Ի՞նչ է մնում արժեքավոր: Ինձ թվում է՝ քո բնույթին համահունչ գործունեությունը և հավատարմությունը դրան, այսինքն` հենց այն, ինչին ուղղված են և´ բոլոր զբաղմունքները, և´ արվեստները: Չէ՞ որ ցանկացած արվեստ ձգտում է այն բանին, որ իր բոլոր ստեղծագործությունները համապատասխանեն այն գործին, ինչի համար նրանք նախապատրաստվել են. դրան են հետամուտ և´ խաղողի որթին հոգ տանող այգեպանը, և´ ձիեր սանձահարողը, և ´ շնապահը: Իսկ ինչի՞ են ձգտում դաստիարակությունը և ուսուցումը: Հենց դա է արժեքավորը: Եվ եթե այդ հարցում ամեն ինչ բարեհաջող է, ապա ուրիշ այլ բանի կարիք չես զգա: Բայց բազմաթիվ այլ արժեքներից հրաժարվել չե՞ս կարողանում: Այդ դեպքում դու չես տիրի ո´չ ազատության, ո´չ ինքնաբավարարվածության, ո´չ անխռովության: Դու, ըստ անհրաժեշտության, ստիպված կլինես նախանձել, խանդել, կասկածել նրանց, ովքեր ընդունակ են խլելու քեզնից արժեքավորածդ իրերը և չարամտել նրանց դեմ, ովքեր տիրում են դրանց: Ընդհանրապես նման որևէ բանի անբավարարությունը զգացողն անհրաժեշտաբար պետք է գա շփոթության ոլորտ և սկսի վատաբանել աստվածներին: Իսկ եթե դու հոգացողությամբ վերաբերվես հոգուդ և գնահատես նրան, ապա ինքդ քեզնից գոհ կլինես, համերաշխ՝ մարդկանց և համաձայն՝ աստվածների հետ…………

 

17. Տարրերը տարածվում են վերև, ներքև և շրջապտույտի մեջ են: Իսկ առաքինության շարժումը չի հետևում այդ ուղղություններից ոչ մեկին, բայց ավելի աստվածային է. այն շարժվում է առաջ անսխալ, թեկուզ և դժվար մատչելի ճանապարհով:
 

18. Ի´նչ են անում մարդիկ: Իրենց հետ ապրող ժամանակակիցներին չեն ցանկանում փառաբանել: Իսկ  միևնույն ժամանակ, չափազանց բարձր են գնահատում սերունդների մոտ ունենալիք փառքը, սերունդներ, որոնց երբեք չեն տեսել և չեն տեսնելու: Չէ՞ որ դա համարյա նույնն է, որ վշտանաս այն առիթով, թե նախնիները քեզ չեն գովերգել:
 

19. Եթե ինչ-որ բան քո ուժերից վեր է, մի´ վճռիր, թե այն անհնար է մարդու համար: Բայց եթե ինչ-որ բան հնարավոր է մարդու համար և հատուկ է նրան, ապա համարիր, որ մատչելի է և քեզ:
 

21. Եթե ինչ-որ մեկը կարող է ակնհայտորեն ապացուցել ինձ, որ ճիշտ չեմ դատում կամ գործում, ապա ես ուրախությամբ կփոխվեմ: Քանզի ճշմարտություն եմ փնտրում, որից դեռ ոչ ոք երբեք վնաս չի կրել: Վնաս կրում է նա, ով համառորեն շարունակում է իր մոլորությունն ու տգիտությունը:
 

22. Ես իմ պարտքն եմ կատարում: Ոչ մի այլ բան չի կարող շեղել իմ ուշադրությունը՝ լինի դա անշունչ թե անբանական, մոլորված կամ թե ուղի չիմացող:
 

23. Ոչ բանական արարածներին և ընդհանրապես բոլոր իրերին ու առարկաներին վերաբերվիր մեծահոգությամբ և արժանապատվությամբ, որպես բանական էակը ոչ բանականին: Իսկ մարդկանց, որպես բանական արարածների, վերաբերվիր ինչպես հավասարի: Եվ միշտ կոչիր աստվածներին: Եվ թող քեզ համար կարևոր չլինի, թե ինչքան կտևի այդպիսի գործունեությունը: Երեք ժամն էլ բավական է:
 

24. Մահը հավասարեցրեց Ալեքսանդր Մակեդոնացուն իր ջորեպանի հետ: Քանզի նրանք կա´մ ներառված են աշխարհի ներուժում, որը կրում է ապագայի սաղմերը, կա´մ տարալուծված են ատոմների: 
 

26. Եվ հիշիր, որ ցանկացած պարտականություն բաղկացած է առանձին պահերից, որոնք կարելի է թվարկել: Հենց դրանք էլ պետք է կատարվեն առանց դես ու դեն ընկնելու, չարձագանքելով անբավականությամբ, հարկ եղած ձևով իրականացնելով հերթական գործը:
 

Ամոթ է, եթե հոգիդ հրաժարվի քեզ ծառայելուց հենց նույն կյանքում, որում մարմինդ չի հրաժարվում քեզ ծառայելուց: 

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ