ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Գյուտ խաչի տոն

 

Նունե Մովսիսյան

Խաչվերացի յոթերորդ կիրակին Գյուտ խաչի տոնն է, այս տարի այն տոնվում է հոկտեմբերի 24-ին: Այս տոնը Հայ առաքելական եկեղեցին նշում է 4-րդ դարից սկսած:

Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

«Գողգոթան» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել մեր Ադամ նախահոր գանգը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է համարվում, այդ պատճառով էլ մի ժամանակ աշխարհի հին քարտեզներում Երուսաղեմը նշված է եղել որպես աշխարհի կենտրոն, իսկ Սբ. Հարություն տաճարը` Երուսաղեմի սիրտ:

Տաճարի այժմյան տեսքն իր նրբահյուս կամարներով ու ճարտարապետական կառույցով մեզ է հասել 12-րդ դարից. մինչ այդ սրբավայրը բաղկացած է եղել երեք առանձին մասերից` ս. Գողգոթան, ս. Գերեզմանը և Խաչի գյուտի վայրը, որոնք պարզ ու անպաճույճ, այդ օրհնյալ տեղերին արդեն ոչ վայել մատուռներ էին:

Սուրբ Հարության տաճարի բարենորոգումը սկսել և ավարտել է ազգությամբ հայ Մելիսանտ թագուհին` ֆրանսիացի թագավոր Ֆուլք Անժուի կինը: Ըստ պատմական տեղեկությունների, Մելիսանտ թագուհին սերում էր Մալաթիայի իշխանական տներից: Ֆրանսիացի պատմաբան Գիյոմ Տիվրացին գրում է, որ այդ «գեղեցիկ, իմաստուն, քաղցր, գթասիրտ և առաքինի» հայուհին այնքան հարգելի ու սիրելի էր իր ամուսնուն, որ առանց նրա խորհուրդների ոչինչ չէր ձեռնարկում, իսկ ամենաբարձրաստիճան ընդունելություններն առանց կնոջ ներկայության չէին կայանում:

Այս շնորհաշատ հայուհու ամենանշանակալից գործը դարձավ սուրբ Հարության տաճարի բարենորոգումը, որը տևեց 20 տարի: Թագուհու ջանքերով հայերը սուրբ Հարության տաճարում կամաց-կամաց հաստատուն դիրք գրավեցին:

Հայերի դիրքերը, արդեն օրենքով, ամրագրվում են 1852թ.-ին, երբ թուրք սուլթան Սալադինի (Սալահ էդ-Դին) ճնշման տակ ստորագրվում է պայմանագիր, որի համաձայն վեց ուղղությունները` ուղղափառները, կաթոլիկները, սիրիացիները, հայերը, ղպտիներն ու եթովպացիները միմյանց միջև բաժանում են Տիրոջ Գերեզմանի Տաճարի յուրաքանչյուր սանտիմետրը: Սալահ էդ-Դինի կնքած հավատարմագրով Երուսաղեմի հայոց եկեղեցին անձեռնմխելիության իրավունք էր ձեռք բերում և արդեն իրավաբանորեն ստանձնում Փրկչի գերեզմանի պահապանի պատվավոր դերը:ք Սուլթանը պատճառաբանում է, որ հիմք է ընդունել ավելի վաղ`626թ. և 636թ.-ին Երուսաղեմի` (Սուրբ քաղաքը մոտավորապես 80 անգամ ձեռքից ձեռք է անցել և բազմիցս ավերվել) ազգությամբ արաբ տիրակալ Մուհամեդի և Երուսաղեմի հայոց պատրիարք Աբրահամի միջև կնքված հավատարմագիրը, որի մասին վկայակոչում է Զեքի ալ-Դին արաբական պատմիչը: Մուհամեդի կողմից տրված փաստաթղթի բնագիրը չի պահպանվել, որը թերևս կարող էր կասկածի տակ դնել այդ արտոնագրի գոյություն ունենալու հարցը, եթե Երուսաղեմի պատրիարքարանում պահպանված չլիներ այդ արտոնագրի պատճեն:

Ըստ «Ստատիկոնի»` եկեղեցական իրավունքները ենթակա են պահպանման ամենայն մանրամասնությամբ ու խստությամբ: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր տարածքը և աղոթքի իր ժամերը և իրավունք չունի խանգարել մյուսներին:

Համարվում է, որ Քրիստոսի գերեզմանի տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ Քրիստոսը խաչվել ու թաղվել է, ապա հարություն առել: Սուրբ Հարություն տաճարում

մոտ 10-12 մետր խորությամբ մի խորան կա, որը հայ եկեղեցու սեփականությունն է: Ըստ ավանդության, այդ խորանի տեղում ճգնել է Գրիգոր Լուսավորիչը, հետո միայն մոտեցել Քրիստոսի գերեզմանին: Գյուտ Խաչի սրահը այժմ գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի Գրիգոր Լուսավորչի սրահին կից: Նույն փոսի մեջ` այդ խորանի կողքին, թաղված են Քրիստոսի և երկու ավազակների խաչափայտերը:

Գյուտ խաչի տոնի օրը Հայ Առաքելական եկեղեցին պատարագ է մատուցում, այնուհետև թափորով գնում դեպի Քրիստոսի գերեզման, որտեղ պատարագ մատուցելու իրավունք ունեն միայն հայերը, հույները և կաթոլիկները: Ամեն օր` գիշերը ժամը 3-ին, հայերն այնտեղ պատարագ են մատուցում, և այդ պահին ոչ մի հույն, ասորի կամ կաթոլիկ իրավունք չունի ներկա գտնվելու:

Այդ օրը պատարագի ժամանակ հայերը իջնում են այդ վայրը, այդ նույն տեղում դնելով մեր եկեղեցու սեփականությունը եղող սուրբ Խաչի մասունքների գեղեցկազարդ ճաճանչափայլը: Իսկ պատարագից հետո տոնական թափորով ու շարականների ուղեկցությամբ այն տանում են պտտեցնելու Տաճարի սրբատեղերով, իսկ վերջում Տիրոջ սուրբ Գերեզմանի շուրջը:

Գյուտ Խաչի տոնի օրը վերջին տարիներին ծեծկռտուք է սկսվում հայ և հույն հոգևորականների միջև: Հայերը պնդում են, թե հույն հոգևորականներն իրավունք չունեն

հայկական արարողության ժամանակ գերեզմանի մոտ կանգնեցնել իրենց վանականին, իսկ հույները պնդում են, թե հայ հոգևորականները խախտում են սրբավայրի ներսում գտնվելու իրենց իրավունքը:

Սակայն, ըստ քաղաքագետների, այս ամենը հետևանք է Իսրայելի իշխանությունների վարած հստակ քաղաքականության: Ներկայումս հայկական թաղամասը զբաղեցնում է Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը, որն ունի մոտ 150.000մ2 տարածք` երկու հազարից ավել բնակչությամբ, որի մեծ մասը ցայսօր չունի Իսրայելի քաղաքացիություն: Իսրայելի իշխանությունները խոչընդոտում են պատրիարքարանի կամ հայկական թաղամասի տարածքում վերանորոգումների և նոր շինությունների կառուցմանը` հայերին իրավասություն չտալով: Նպատակն ակնհայտ է` ստիպել հայերին վաճառել իրենց պատկանող տարածքները: Ի դեպ, Երուսաղեմի հայկական թաղամասի հողերի գները ամենաբարձրն են գնահատվում շատ պարզ պատճառով. հայերը զբաղեցնում են հրեաների համար սուրբ տարածքներ և պետությունը յուրաքանչյուր սանտիմետր հողի համար պատրաստ է վճարել աստղաբաշխական թվեր: Այդ քաղաքականության հետևանքով կմեծանա Հին Երուսաղեմի հրեական թաղամասը և կապահովվի այդտեղ բնակվող հրեաների անվտանգությունը: Իսրայելական իշխանությունները, ըստ քաղաքագետների, հմտորեն խաղում են ներքրիստոնեական (հույն օրթոդոքսների և հայերի) հակասությունների վրա` կրոնական համայնքների հակամարտությունը դարձնելով տակտիկական և ստրատեգիական խնդիրների լուծման միջոց:

Ի լրումն հավելենք, որ Ս.Հարություն տաճարը հրեաների համար համարվում է «սրբության սրբոց», այն կառուցվել է Դավթի որոշմամբ. «տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակավոր»: Իսկ տաճարը կառուցել է Սողոմոնը և հրեաների գլխավոր սուրբ մասունք հանդիսացող տապանը նրա կառավարման տարիներին տեղադրվել է հենց այս տաճարում:

Եվ վերջում` Սուրբ քաղաքի` Երուսաղեմի Աստծո տան`Սուրբ .Հարություն տաճարի մասին խոսվում է նաև աստվածաշնչյան մարգարեություններում: Ըստ այդ մարգարեությունների, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ կապված գործողությունները ծավալվելու են այս տարածքում:

Աղբյուր` Գրիգոր Տաթևացի, «Եսայու մարգարեության մեկնություն»

Պատմական մարգարություններ, «Նաէէի որդի Հեսուի գիրքը»

BBC լրատվական ծառության գիտահանրամատչելի հաղորդաշար

Կայքէջեր` google.com, araratian-tem.am

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ