ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

 

Կրթությունը, կիրթ և բազմակողմանիորեն զարգացած անհատի ձևավորումը եղել և մնում հասարակության թիվ մեկ խնդիրը: Անկախ նրանից, թե ուսուցումն ինչ եղանակով կամ ինչ մեթոդներով է իրականացվում, վերջնական նպատակը չի փոխվում: Սակայն ճիշտ ընտրված մեթոդի շնորհիվ էականորեն փոխվում է ուսուցման արդյունավետությունը, նրա արդյունքը: Ուսուցումը պետք է սովորողի համար լինի ամենօրյա հետաքրքիր և գրավիչ աշխատանք, սովորողը ամեն օր պիտի կարողանա կիրառել իր սովորածը` գիտելիքները, հմտությունները, որպեսզի մշակվի այն ճիշտ ընկալումը, որ սովորում են ոչ թե գնահատականի, այլ իրենք իրենց համար: 

Հաշվի առնելով սեփական անձը, աշխատանքային փորձը (թեկուզ կարճատև), աչքի առաջ ունենալով բազմաթիվ նշանավոր մարդկանց կենսագրություններ` վստահորեն կարող եմ փաստել, որ ցանկացած անձի կրթության գործում ամենակարևորն ինքնակրթությունն է: Ահա` ինչու կարևորում եմ ուսուցման այս ձևը, որը ձևակերպված է որպես «Մեդիաօլիմպիադա»: 
Օլիմպիադան վաղուց տարածված և հասարակությանը հայտնի գիտելիքների ստուգման ձև է, սակայն ինձ համար այն ընդունելի չի եղել, և դրա համար կան մի շարք պատճառներ: Օլիմպիադաներում միշտ ընդգրկվել և ընդգրկվում են սահմանափակ թվով սովորողներ (ընդունված բնութագրմամբ` «գերազանցիկները»), դրանք սովորողներից պահանջում են առավելագույն լարում և որ ամենակարևորն է, օլիմպիադաները հիմնականում ոչ թե սովորեցնում են, այլ ստուգում, իսկ արդյո՞ք արժե այդքան ժամանակ, հույզեր վատնել զուտ գիտելիքներ ստուգելու համար: Տարեկան մեկ անգամ տեղի ունեցող օլիմպիադայի արդյունքները կարող է և պատահական կամ սխալ լինեն, որովհետև ինչպես գիտենք, այդպիսի դեպքերում պահը, տրամադրությունը շատ բան են որոշում. չէ՞ որ օլիմպիադան անցկացվում է սովորողի դպրոցից դուրս, այլ մարդկանց հետ շփման պայմաններում: 

Ի տարբերություն այդ օլիմպիադաների, մեդիաօլիմպիադան սովորելու հնարավորություն է տալիս: Այն թույլ է տալիս սովորողին, որ ինքնուրույն աշխատի, ճիշտ բաշխի և օգտագործի ժամանակը, կարողանա առավել արդյունավետ կիրառել համակարգչային գիտելիքները, կողմնորոշվի համացանցում, գտնի անհրաժեշտ տեղեկություններ, սովորի փուլերով աշխատել, որի ընթացքում նրա մոտ կմշակվի հաջորդական և երկարատև աշխատանք կատարելու հմտություններ: Հեշտ չէ սովորողին հասցնել նրան, որ ինքնուրույն աշխատի: Բարդ ու որոշ սովորողների դեպքում երբեմն նաև անհնար է հասնել այնպիսի արդյունքի, որ նրանք, փուլային աշխատանք կատարելով, կարողանան վերջնական ու ամբողջական որևէ գործ ներկայացնել: Շատ հաճախ աշխատանքի կեսից նրանք հոգնում են, ինչ-որ բան խանգարում է, այնպես չի ստացվում, և աշխատանքը կիսատ է մնում: Կարծում եմ, որ շատ կարևոր է նաև առաջադրանքի բովանդակությունը: Բավական բարդ է այնպիսի առաջադրանքներ մտածել, որոնք հեռակա կարգով սովորողին ստիպեն աշխատել, կարդալ, այլ ոչ թե ինչ-որ մի բան պատճենել, մի տեղից մի նյութ արտագրել, մի նկար ներբեռնել և առանց հիմնական նյութին ամբողջովին ծանոթանալու օլիմպիադայի առաջադրանքը կատարել և ուղարկել: Մեդիաօլիմպիան սովորելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու հնարավորություն է տալիս նաև առաջադրանքներ կազմող մասնագետներին: 

Մեդիաօլիմպիադայի կարևոր և դրական կողմերից մեկն էլ այն է, որ դասավանդողին մղում է սովորողին վստահելու, կարևորելու նրա անհատականությունը: Շատ լավ է, որ այս աշխատանքներում ներգրավվում են նաև ծնողները: Սա երկու կարևոր խնդիր է լուծում. նախ` ծնողներն աշխատելով երեխաների հետ, իրենք էլ նոր գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում (նկատի ունեմ համակարգչային հմտություններ), ապա նաև ժամանակ են հատկացնում իրենց երեխաներին, զբաղվում են նրանց հետ, իմանում, թե նրանք ինչեր գիտեն, ինչերով են հետաքրքրվում և այլն: 
Օլիմպիադայի մասնակցության համար, շատ կարևոր է մրցանակի առկայությունը: Այս դեպքում այնքան կարևոր չէ, թե ինչ մրցանակ է, այլ առավել կարևոր է մրցանակակիրների առկայությունը, որ դառնում է աշխատանքն ավելի լավ կատարելու խթանիչ ուժ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ