ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Նոթբուքն ինձ դասընկեր

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը մեր ժամանակի, մեր իրականության ծնունդն է և կարող է դառնալ շատ ավելի գրավիչ ու արդյունավետ, եթե ապահովվեն մի քանի պայմաններ:

Առաջինը անխափան ինտերնետային կապն է: Հաճախ դասաժամերին, երբ փորձում ենք որևէ ինֆորմացիա ստանալ համացանցի ամենատարբեր կայքերից, թույլ (ընդհատվող-միացող) ինտերնետային կապը թույլ չի տալիս դա անել: Ճիշտ է, ես` որպես ուսուցիչ, դասի նախագիծը կազմելիս նախօրոք իմ կրիչում բեռնում եմ ինձ անհրաժեշտ ֆիլմը, տեսանյութը կամ երաժշտությունը, բայց նկատի եմ ունենում նաև պարապմունքի ընթացքում տարատեսակ նոր տեղեկությունների ներգրավում, էլեկտրոնային գրադարանի հետ աշխատանք: Սովորողի հետազոտական աշխատանքի հմտությունները զարգացնելու համար նրան այդպիսի աշխատանքի հնարավորություն պետք է տալ նաև այն ժամանակ, երբ ֆիզիկապես կողքին ես: Անհատական նոթբուքով դասարանում հետազոտական աշխատանք կազմակերպելու համար անհրաժեշտ է անխափան կապ:

Երկրորդը ներքին ցանցն է. ուսուցիչը կարող է արդյունավետ աշխատել անհատապես բոլորի հետ միայն ներքին ցանցով բոլորի նոթբուքերին հետևելու հնարավորությունն ունենալու դեպքում: Եթե ուսուցիչը հանձնարարությունը տալուց հետո ցանցով միանա յուրաքանչյուրի նոթբուքին և հետևի նրա աշխատանքին, կարող է հենց տեղում նրա աշխատելու ընթացքում հուշումներ անել, ընդգծել սխալները և թույլ տալ, որ մի քանի բառ հետ գնա, փորձի շտկել իր սխալը, նոր շարունակել, արդյունքում կստացվի, որ միաժամանակ բոլորի սխալներն ուղղվում են, միաժամանակ բոլորի նյութերը պատրաստ են լինում թողարկվելու, սովորողը կարող է դասի վերջում իր նյութը տեղադրել իր էջում կամ բլոգում: Իսկ առանց այդ ցանցի հնարավոր չէ բոլորի աշխատանքը հսկել. երբ ֆիզիկապես ուսուցիչը կենտրոնանում է մեկ աշխատանքի վրա, դասարանը ձանձրանում է և ցրվում, ընդհանուր աշխատանքի դեպքում սովորողներն իրենց անհատական խոսքը մշակելու հնարավորություն չեն ունենում: Իսկ դա նոթբուքերով դասարանում ուսուցման կազմակերպման մեծ առավելություններից մեկն է:

Երրորդ խնդիրը սովորողների` նոթբուքի կիրառման տեխնիկական հմտությունները զարգացնելն է: Սովորողները պետք է տիրապետեն նոթբուքի տեխնիկական ապահովման ամենատարրական միջոցներին, որ իրենց նոթբուքերը միշտ լինեն պատրաստ աշխատելու: Մի փոքր անփութություն, որևէ տեխնիկական անճշտություն կարող են խանգարել աշխատանքին, և դասընթացի հետազոտական մթնոլորտը կընդհատվի: Երբ սովորողին խրախուսում եմ, որ բերի նոթբուքն ու աշխատի դրանով, պարզվում է, որ կա´մ դասաժամին նոթբուքը լիցքավորման կարիք ունի, քանի որ խաղացել է դասից առաջ, կա´մ դասագրքի էլեկտրոնային տարբերակը չի պահպանել համակարգչի մեջ: Սովորողի կողմից մի տեսակ անփույթ վերաբերմունք կա համակարգիչը որպես դասընկեր ընդունելու հարցում: Նրանց մեջ դեռ պիտի ձևավորվի համակարգիչը խնամքով, նպատակային օգտագործելու մշակույթը: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ