ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Ժամանակն արագ առաջ է գնում` թելադրելով իր պահանջները, կյանքի բոլոր ոլորտներում կատարվում են լուրջ փոփոխություններ, որոնց չի կարող չարձագանքել դպրոցը` որպես հանրային կառույցներից մեկը: Եվ այդ փոփոխություններին, նոր իրողություններին անմիջապես արձագանքում է նոր սերունդը` այսօրվա սովորողը` կամային, նպատակասլաց, ինքնավստահ սովորողը: Այն սովորողը, որի և´ հայացքներն են փոխվել, և´ սկզբունքները, որն արդեն նոր արժեքների կրողն է և ուսուցչից պահանջում է համոզիչ, խելացի, անկեղծ պատասխան, որն այսօր շատ ուսումնական հարցերում արդեն գերազանցել է իր ուսուցիչներին:

Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և այսօր դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Իսկ ավագ դպրոցում սովորողի դեպքում այս ամենին գումարվում է նաև իր ընտրած (կամ իր համար ծնողների ընտրած) մասնագիտական կրթությանը պատրաստվելու խնդիրը: 12-ամյա դպրոցի 12-րդ դասարանը, ինչպես արդեն երկար ժամանակ 10-ամյա դպրոցի 10-րդ դասարանն էր, վերածվել է սովորողի կյանքից դուրս մի շրջանի, որտեղ նրա օրվա մեջ դպրոցն իրականում չկա (չի հաճախում, ձևական է հաճախում, չի սովորում, եթե պարապում է ռեպետիտորի մոտ, չի հասցնում շփվել դասընկերների հետ, եթե չի պարապում, զբաղվում է այլ հետաքրքրություններով և հանգիստ կարող է նաև այլ շրջապատում հայտնվել), թեև պարտավոր է համարվել այդ դպրոցի սանը, մինչև…. Անհեթեթ վիճակ է ստեղծվում. «պարապող»12-րդ դասարանցիները կտրվում են դպրոցի առօրյայից, հասարակական-մշակութային, անգամ ընտանեկան հարաբերություններից, իսկ հայաստանյան բուհական շեմերը հաղթահարելը տարեցտարի դառնում է ավելի հեշտ:

Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարաններում ուսուցման կազմակերպման փոփոխությունները ողջունելի են և ճիշտ ժամանակին: Բնական է և օրինաչափ, որ սկզբում պիտի լինեին ինչ-ինչ բացթողումներ, կիսատ գործեր, որոնք անպայման կշտկվեն ժամանակին զուգընթաց: Ամեն նոր բան միշտ էլ իր ճանապարհը հարթում է` խոչընդոտներ հաղթահարելով: Այնուհանդերձ, որպես ավագ դպրոցի մայրենիի դասավանդող, ուզում եմ ներկայացնել մի քանի դիտարկում`ակնկալելով քննարկումներ, լրացումներ և կարծիքներ:

Հասկանալի է, որ աշխատանքը համակարգող կազմակերպիչները արել և անում են հնարավոր ամեն բան աշխատանքները ժամանակին և ճիշտ կազմակերպելու համար: Բայց հարկավոր է ունենալ կայուն խմբեր, այսինքն`նույն խմբում միշտ նույն սովորողները լինեն: Թե չէ խմբերի կազմը անընդհատ փոփոխվում է`առաջ բերելով լուրջ դժվարություններ դասավանդողի համար: Թեման, աշխատանքը, ստուգումը կատարվում են, հետո ստացվում է` սովորողների մի խումբ հաճախ ստիպված է լինում երկու, նույնիսկ երեք անգամ նույն բանը լսել: Այլընտրանք չկա. կա′մ սովորողների մի մասը պիտի ինչ-որ բան բաց թողնի, կա′մ… Արդեն պարզ է:

Ավարտական դասարաններում բոլոր աշխատանքները ուղղված են մեկ նպատակի` ավարտական և միասնական քննություններ: Այսինքն` այստեղ սովորողների կարծիքներն ու ցանկությունները տարբեր են և պահանջում են տարբեր վերաբերմունք: Ընտրությամբ դասընթացները լիովին կծառայեն իրենց նպատակին, եթե կատարվեն ճիշտ բաժանումներ: Այն է` ունենալ խմբեր` նկատի ունենալով սովորողների տարբեր մակարդակները, տարբեր թե′ առկա գիտելիքների, թե′ ուսումնական տարվա վերջում ներկայացվող պահանջների առումով:

Աշխատանքի միայն այս և նմանօրինակ զուտ կազմակերպչական կողմն ապահովելուց հետո հնարավոր կլինի ապահովել աշխատանքի որակ, համարել, որ ավագ դպրոցի առջև դրված խնդիրներից մեկն էլ է բարեհաջող լուծվել: Չմոռանանք, որ այսօր մեր առջև նստած է 21-րդ դարի սերունդը, որի ճաշակն ու իմացությունները կրթվում են ռադիոհեռուստատեսային բազմապիսի հաղորդումներով, կապի նորագույն միջոցներով, հարուստ տեղեկատվությամբ, համակարգչային հմտություններով, համացանցից, էլեկտրոնային փոստից օգտվելու կարողությամբ: Ժամանակակից սերունդն այսօր հայտնվել է և′ ազգային, և′ համաշխարհային մտավոր տեղաշարժերի ոլորտում: Սա նշանակում է, որ բազմադարյան մեր լեզուն ու գրականությունը այս սերնդին պետք է ոչ միայն գրապատմական նյութ տան ու լեզվական գիտելիք, այլև ճաշակ, ապրելու հմտություն, ազգայինի մեջ համազգային արժեքներ ճանաչելու հնարավորություն:
Օգտվելով առիթից` ուզում եմ անդրադառնալ ավագ դպրոցում արդեն իսկ գործող մեկ ուրիշ նորամուծության` էլեկտրոնային դասամատյաններին: Կարծում եմ` արդարացված և հետաքրքիր նորություն էր. և´ հեշտացնում է կազմակերպիչների աշխատանքը, և´ ապահովում ամենօրյա հեռավար կապ ծնողի և դասավանդողի միջև: Օրվա վերջում սովորողի ձեռքբերումների, հաջողությունների ու թերացումների (գնահատական, ուշացում ու բացակայություն, հետազոտական աշխատանք, լրացուցիչ գործունեություն) մասին տեղեկությունները արդեն հասանելի են բոլոր մարդկանց, ում դրանք պետք են: Լավ կլիներ` 12-րդ դասարանում էլ հետագայում գործեին այդպիսի մատյաններ: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ