ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Երևի, շատերն էլ ինձ նման, չեն հասկանում աշխարհը գրաված և երկրագունդը իրենով ծածկած համացանցի գաղափարը, կառուցվածքը, բնույթը… Նույնիսկ այն բնութագրող բառը դժվար է գտնել:

Այդ անսահմանության մեջ էլ շատ անսահմանություններ կան: Մի առանձին անսահմանություն էլ mskh.am-ն է: Բնութագրումներ չեմ ուզում տալ, որովհետև դրա կարիքը չկա: Ուզում եմ կայքը դիտարկել որպես ուսումնական նյութ և այդպիսիք ստեղծելու տարածք և հնարավորություն: Մեկ-մեկ թվում է, թե դասագիրք, տետր, գրենական պիտույքներ կարելի է թողնել մի կողմ և դասարանում ուսումնասիրել կայքն իր ենթակայքերով: Եթե ավելի համարձակ լինեի, քան կամ, ապա իմ դասարանում այդպես էլ կանեի: Կայքի շատ հնարավորություններ չեն օգտագործվում, որովհետև ուրիշ գործ ենք անում, ժամանակը չի բավականացնում ու էլի նման պատճառներ:

Եթե թվարկենք սովորողի գործունեության ուղղությունները և անհրաժեշտ ուսումնական նյութերը, կտեսնենք, որ կրթահամալիրի կայքը շատ հարուստ հնարավորություններ ունի և կարող է բավարարել մեր բոլոր պահանջները: Իհարկե, կայքի նյութերն ուսումնասիրում ենք, իհարկե, այն օգտագործում ենք որպես ուսումնական նյութ, տեղեկատվության և կապի, փորձի փոխանակման, մեթոդի տարածման, համագործակցության միջոց: Բայց ոչ այն ծավալով, ինչ ես եմ ասում: Իմ ասածը գուցե մի քիչ ծայրահեղություն է, բայց կարծում եմ՝ ավելի էժան է, ավելի հետաքրքիր, օգտակար, ծավալուն:
Կայք-ընթերցարան. ընթերցանության նյութը ոչ միայն շատ է, ոչ միայն թեմաներն ու ժանրերն են տարբեր, ոճերը, հեղինակները, ներկայացման միջոցները, բառապաշարը… Կայքում անգամ գրական նոր ժանրեր, տարբեր մեթոդներ և հնարքներ են ստեղծվում, զարգացվում՝ լիմերիքներ, ասելուկներ, հորինուկներ, ուրախ ընթերցարան… Բավական է մի նոր բան հայտնվի այնտեղ, անմիջապես տարածվում է, զարգացվում: Գիրք ու տետրով դա համարյա հնարավոր չէ անել:
Գիտական, տեղեկատվական, ստեղծագործական, որակով, անորակ. էլ ինչ տեքստ է պետք: Էլ որտեղ կարելի է գտնել այսքան բազմազան տեքստեր մի տեղում: Եվ այդ ամենին ցանկացած պահի քո ստեղծածը ավելացնելու (հրատարակելու) հնարավորություն:

Կայք-խնդրագիրք. բազմաթիվ են նաև խնդիրները: Մաթեմատիկական խնդիրներ, հանելուկներ: Սրանք լուծելն ավելի հեշտ է: Կայքում հաճախ այլ խնդիրներ են լինում, որոնց լուծումներն ավելի հետաքրքիր են, ավելի օգտակար են, միտքը զարգացնող ու սրող: Օրինակ՝ զվարճալի խնդրագրքերը, գույքագրումներ, կիթահամալիրյան կյանքին վերաբերող խնդիրները, իրավիճակային խնդիրներ, դեպքերի վերլուծություններ…

Կայք-տեխնոլոգիական աշխատանքի ցուցասրահ և դրանք իրականացնելու միջավայր։ Եթե մի տեղ հավաքեինք սովորողների ստեղծած բազում ստեղծագործությունները, որ ներկայացված են կայքում, ոչ մի ցուցասրահում չէին տեղավորվի: Գունավոր գլաքարեր, թխիկներ, քարակերպարներ, ուրախ աղբամաններ ու էլի այլ նախագծեր չէին լինի, եթե դրանք կայքում չերևային:
Կայք-օտար լեզվի միջավայր: Ռուսերեն և անգլերեն տեքստեր, որոնց բովանդակությունը հաստատ կհետաքրքրի շատերին, շատերը կուզենան դրանք կարդալ և հասկանալ:

Կայք-տետր ու գրիչ: Սովորողները որքան ուզում են, գրում ու ջնջում են:
Ամեն մեկը թող իր մտքում պատկերացնի իր ուզածը, իր անելիքը ուսուցման ընթացքում: Հաստատ կայքի միջոցով կանի այն, ինչ ուզում է:

Կարելի է հետազոտական աշխատանք կատարել, կայքի նյութերը տեսակավորել, դրանցով ուսումնական ձեռնարկներ ստեղծել: Բայց դրա իմաստը չկա, որովհետև կենդանի կայքով սովորելն ավելի կենդանի պրոցես է, ավելի հարուստ ու բազմազան է, և կարիք չկա այն չոր նյութ դարձնել:

Եթե ես մի քիչ ավելի համարձակ լինեի, քան կամ…

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ