ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

15. Ցանկանում եմ կրկնել` համեմատելով ժպիտը և ծիծաղը:

Չնայած ծիծաղը իր բնույթով ուրախության արդյունք է, և, չնայած որ հաճախ ժպիտը և ծիծաղը նույն մակարդակի են համարում, բայց և այնպես դրանց յուրաքանչյուրի բնույթը խիստ տարբերվում է մյուսից: Եթե դատենք արտաքին արտահայտման ձևով, ապա, կարող է թվալ, որ ժպիտը ծիծաղի նախերգանքն է. մարդը ժպտում է և անմիջապես սկսում է ծիծաղել: Բայց այդ ժպիտը, որը կարող է նախորդել ծիծաղին, միայն արտաքնապես է նման ժպիտի: Իր բնույթով այն ծիծաղի անբաժանելի մասն է և ծառայում է նույն նպատակին, ինչին որ ծիծաղը:
Իսկական Ժպիտը ոգու պարգևներ է տալիս ուրիշներին, այն ոգեղեն է:

Հենց այս նվիրատվությունն է բացակայում ծիծաղի մեջ: Մարդիկ ծիծաղում են, բայց ամեն անգամ և յուրաքանչյուրը ծիծաղում է իր համար, իր զգացմունքային հաճույքի համար: Իր ծիծաղով, նույնիսկ վարակիչ, մարդն ուրիշին բարու, ուրախության, քաջալերանքի էներգիա ուղարկելու մտադրություն չի ունենում: Ծիծաղով մարդը միայն իրեն է լիցքավորում:

Իհարկե, պետք է լինի ծիծաղի աղբյուր` մարդ, որը ծիծաղեցնում է մյուսներին իր սրամտությամբ, հումորով, ծիծաղելի պատմություններ, այդ թվում` անեկդոտներ պատմելու կարողությամբ: Բայց նա, ով ծիծաղեցնում է, նույնպես լցված չէ բարձրագույն ձգտումներով: Կարելի է ծիծաղել տարբեր պատճառներով, բայց ուրիշի համար, հանուն ուրիշ մարդու ոչ ոք չի ծիծաղում:

Ծիծաղը լավ տրամադրություն է առաջացնում, երբեմն պահպանում է մեր առողջությունը և բուժում է (անվանենք ծիծաղաբուժություն). Բայց իմ ծիծաղը ուրիշներին չի ուղղորդում իմ կարեկցանքի էներգիան: Եվ եթե նույնիսկ ծիծաղն ուղղված է ուրիշին, ապա դա ավելի շուտ չար էներգիա է, չարախնդության էներգիա` մեկին ձեռք առնելու, ծաղրելու (այսինքն` մարդուն ստորացնելու):

16. Ժպիտն իր մեջ Աստվածային Ակունք ունի: Աստվածայինը ամեն ինչ պետք է ծառայի Աստվածայինին` ոգեղենին, վեհին, բարօրությանը, բարուն: Այդպիսինն է Ժպիտի դերը: Ասում են. «Աստվածային Ժպիտ», «Հրեշտակային Ժպիտ»:
Բայց մարդկանց ստոր զգացմունքները և նկրտումները ծնել են Ժպիտի կեղծումը, հակապատկերը: Իսկական Ժպիտը միայն բարիք է փոխանցում, իսկ ուրիշին չարիք փոխանցել չի կարող և չի անի: Իսկ կեղծ ժպիտները փոխանցում են, նպատակաուղղված ուղարկում են հենց չար, բացասական էներգիա: Ահա այդ հակաժպիտները.

- շինծու ժպիտ,
- կեղծ ժպիտ,
- չարախինդ ժպիտ,
- անտարբեր ժպիտ,
- ներողամիտ ժպիտ,
- թունոտ ժպիտ,
- դավաճանական ժպիտ,
- խորամանկ ժպիտ,
- հեգնական ժպիտ,
- ծաղրական ժպիտ,
- բաղձանքի ժպիտ,
- ստոր ժպիտ,
- ինքնագոհ ժպիտ,
- դիվային ժպիտ:

17. Մի անգամ բորոտը ցախ հավաքեց և հենց հրապարակում խարույկ արեց:
- Ի՞նչ ես անում,- հարցրեցին հավաքվածները` նրանից հեռու կանգնած:
- Իմ բորն եմ վառում,- պատասխանեց նա:

Գետնից վերցրեց փշոտ ճյուղը, կոտրեց մի փուշ և գցեց խարույկի մեջ:
- Մոխիր դարձիր, իմ չարության ժպիտ:
Հետո կոտրեց երկրորդ փուշը և նորից գցեց խարույկի մեջ:
- Մոխիր դարձիր, իմ ստորության ժպիտ:
Այդպես նա կոտրում էր փշերը, գցում խարույկի մեջ և ասում.
- Մոխիր դարձիր, իմ ատելության ժպիտ:
- Մոխիր դարձիր, իմ նախանձի ժպիտ:
- Մոխիր դարձիր իմ դավաճանության ժպիտ:
Այրեց նա իր լպիրշության, անտարբերության, չարախնդության, տենչանքի ժպիտները:

Բորոտի աչքերից արցունքի հեղեղ էր հոսում: Վերջապես, խարույկի մեջ գցելով վերջին փուշը, հայացքն ուղղեց Երկինք և հանդիսավորությամբ ու մեծ աղերսանքով արտասանեց.
- Աստված իմ, վերադարձրու իմ Սրտի Ժպիտը:
Եվ այս խոսքերով նետվեց խարույկի մեջ:
- Ա՛հ,- սարսափով բացականչեցին հավաքվածները:
Մի ակնթարթ հետո կրակի բոցկլտացող լեզուների վրա հայտնվեց սքանչելի երիտասարդ` իր ճառագայթող Սրտի Ժպիտով:

- Տեսեք, Աստված մաքրեց ինձ,- արտասանեց նա հանդիսավորությամբ,- Կրակը նաև ձեր մեղքերը կընդունի: Մաքրվեք, ով ցանկանում է: Ո՞վ է ուզում:

Ժպիտները, որ այրեց բորոտը, կարելի է խավարի ժպիտներ անվանել: Յուրաքանչյուր ոք, ով իր մեջ խավարի ժպիտները կհաղթահարի, արժանի է այնպիսի հարգանքի, ինչպես նա, ով մարդկանց ներկայանում է Հերոսության Ժպիտով:

18. Ժպիտը զորություն է փոխանցում:

Ժպիտի կրակն ամենակարող է: Նա կարող է մոխրացնել խավարի ժպիտները, մարդու մեջ կյանքը վերականգնել: Բայց մեր և ձեր ժպիտների կրակի զորությունը կախված է ոչ թե մեր ժպիտներից, այլ մեր բարի նպատակներից:

Ժպիտի կրակի զորություն են կրում`

- Հերոսության Ժպիտը,
- Նվիրվածության Ժպիտը,
- Միավորման Ժպիտը,
- Համագործակցության Ժպիտը,
- Վճռականության Ժպիտը,
- Ինքազոհության Ժպիտը,
- Օգնության Ժպիտը,
- Ստեղծականության Ժպիտը,
- Փրկության Ժպիտը:

Այս Ժպիտները սքանչելի են, վսեմ, տոնական: Այս Ժպիտները ճառագող են: Նրանց մեջ Լույսի բարձրագույն էներգիան է: Լուսավոր Ժպիտը պահպանում է Երկիր մոլորակը: Մեր Լուսավոր Ժպիտն է կառուցում Տիեզերքը:

19. Ինչ-որ տեղ մի սքանչելի պատմություն եմ կարդացել, հեղինակին չեմ հիշում, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը:
Պատմությունը սա է:

Ընտանիքը լողափին հանգստյան օր էր անցկացնում: Երեխաները ծովում լողում էին, ավազից ամրոցներ կառուցում:
Մեկ էլ հեռվում մի փոքրիկ տատիկ երևաց: Նրա սպիտակ մազերը ծածանվում էին քամուց, հագուստը կեղտոտ էր ու ճղճղված: Նա ինչ-որ բան էր դնդնում ինքն իրեն` ավազից հավաքելով և պայուսակը լցնելով ինչ-որ առարկաներ:
Ծնողները կանչեցին երեխաներին և պատվիրեցին հեռու մնալ տարօրինակ տատիկից: Երբ անցնում էր կողքից և կռացավ ինչ-որ բան վերցնելու, նա ժպտաց ընտանիքին, բայց ոչ մեկը չպատասխանեց նրան: Շաբաթներ անց նրանք իմացան, որ այդ փոքրամարմին տատիկը ապակու կտորներն էր հավաքում լողափից, որոնք կարող էին կտրտել երեխաների ոտքերը:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
lusine hayrapetyan | 2011-10-25 17:35:22
Նախ շնորհակալություն նյութի ընտրության համար, հետո նաև` թարգմանության:Չափսոսացի, որ մել այլ բան նայելու փոխարեն այս նյութը բացվեց: Շատ զգացմունքային էր և տպավորիչ: Ամեն դեպքում ժպիտի երաշխավորագիր էր ընթերցողի համար: Էլի շնորհակալություն:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ