ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Ջերմոց լաբորատորիա


Մեր ջերմոց-լաբորատորիայում, որը Մայր դպրոցում է, անցկացնում ենք տեխնոլոգիայի մաս կազմող բույսերի խնամքի դասընթացը, սովորողների ընտրությամբ գործունեությունը: Մեր գործունեությունը իրականացնում ենք նաև մարմարյա սրահում, դպրոցին կից պարտեզներում: Ընտրությամբ գործունեությանը մասնակցում են յոթերորդ և ութերորդ դասարանների սովորողները:

1.Աշխատանքը սկսել ենք տարեսկզբին. սկզբում մաքրել ենք մեր հիմնական աշխատավայրը` ջերմոց-լաբորատորիան, վերադասավորել ենք` հաշվի առնելով երեխաների ցանկությունները և առաջարկները, ինչի արդյունքում երեխաները ձեռք են բերել կոմպոզիցիաներ ստեղծելու հմտություններ:

2.Նախօրոք պատրաստել ենք թաղարներ` բազմացման նպատակով նախատեսված կտրոնների համար: Հողը հումուսացրել ենք արդեն ավանդական դարձած միջոցներով: Նպատակ ունենալով երեխաներին սովորեցնել իրենց տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցների խնայողությանը և տեղին օգտագործմանը, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ձեռքի տակ եղած հնարավորությունները օգտագործելու հմտություններին` 

ա) չորացած տերևները լցրել ենք հողի մեջ փորած փոսը և ծածկել, որոշ ժամանակ թողնելուց հետո ստացել ենք հումուսացված հող.
բ) այրել ենք չորացած ճյուղերը և ստացված մոխրով պարարտացրել հողը.
գ) օգտագործել ենք գոմաղբով և թռչնաղբով արդեն հումուսացված հողերը: 

3. Երեխաների հետ միացյալ ուժերով անընդհատ թարմացնում ենք մեր ունեցած ծաղիկների տեսականին:

ա) Իրականացնում ենք նրանց բազմացումը և արդեն հասունացած կտրոնների տնկումը ծաղկամաններում:

Բույսերի բազմացման մեթոդները շատ բազմազան են և անհատական` 

• սանսևյերայի երկար տերևը բաժանում ենք մի քանի մասի և տնկում պարարտացված հողով լցված թաղարի մեջ, 
• կալան և շուշանը բազմացնում ենք սոխուկներով, 
• մանուշակի մայրական բույսից կտրում ենք կոթունով տերևներ և տնկում հատուկ թաղարում, որի կառուցվածքը նպաստում է խոնավության պահպանմանը: 
Այսպես կարելի է շարունակել:

բ) Երեխաները պարարտացնում, փխրեցնում են հողը, ջրում և նախօրոք պատրաստած կտրոնները տնկում թաղարի մեջ: 

գ) Պարբերաբար հետևում և խնամում են կտրոնները, երբ կտրոնները արմատներ են տալիս, աճում` տեղափոխում ենք նրանց համար նախատեսված թաղարների մեջ: 

4. Ծաղկամանների ձևավորման համար այցելել ենք դիզայնի և խեցեգործության դասընթացների: Մեր աճեցրած նոր ծաղիկների համար խեցեգործարանում պատվիրել ենք կավե ծաղկամաններ: 

Կիրառելով թվարկված հմտությունները` սովորողները ձեռք են բերում մեծ պատասխանատվության զգացում. նրանց աշխատանքից է կախված այդ անպաշտպան էակների աճն ու զարգացումը: Այդ ամենը գիտակցելով` նրանք դրսևորում են առավելագույն ուշադրություն և հոգատարություն, ինչու չէ, նաև մեծ համբերատարություն, արդյունքում ստանում ենք երեխաների ձեռքերով տնկված և խնամված ծաղիկներ, ինչն էլ ծննդյան տոներին և այլ հարմար առիթներով սիրով նվիրում ենք մեր ընկերներին, ուսուցիչներին և մեր հյուրերին:

Մեր դասընթացների ընթացքում սովորողները խնամում են դպրոցին կից պարտեզները, սովորում պահպանել շրջակա միջավայրը, իրենց վարքով օրինակ ծառայում իրենց ընկերների համար:

Բույսերը կենդանի բնության կարևորագույն մասիկներն են, ուստի մեր` յուրաքանչյուրիս, պարտքն է խնամել, պաշտպանել նրանց: 
Մենք սիրո՛ւմ ենք մեր աշխատանքը, մեր դպրոցը և խոստանում այն «թաղել» ծաղկների մեջ:

http/:www.mskh.am/am/user/331/track
http/www.youtube.com/watch?v=KqJrDYT8i8
http/www.youtube.com/watch?v=TQ7sK-6-eSY 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ