ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց
Մեդիաօլիմպիադան մեդիաինքնակրթության լավագույն միջոցներից է: Գարնանային և ամառային օլիմպիադան ցույց տվեց, թե ինչպես է սովորողը պրպտում, փնտրում իրեն անհրաժեշտ ինֆորմացիան համացանցից, ինչպես է ինքնուրույն աշխատում և այդ ընթացքում ինչքան նոր բան սովորում: Նույնը կարող եմ ասել նաև աշնանային մեդիաօլիմպիադայի մասին: Մեդիամիջոցների կիրառումը սովորողներին էլ ավելի է ոգևորում, առավել հաճույքով են կատարում օլիմպիադայի առաջադրանքները: Ճիշտ է, «Աշուն» մեդիաօլիմպիադան դեռևս չի ավարտվել, բայց ես մի կարևոր փաստ եմ ուզում նշել, որ օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սովորողների մոտ առավել ակնհայտ է դարձել առաջադրանքները կատարելու պատրաստակամությունը: Պատճառը, կարծում եմ, մեր սովորողների համահարգչային գիտելիքների հարստացումն ու հմտությունների զարգացումն է, որն էլ նրանց մղում է ինքնագործունեության: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Դպրոց-պարտեզի 5-6-րդ դասարանցիները կարողանում են ինքնուրույն կայքում նյութեր տեղադրել, արձագանքել այս կամ այն նյութին, հետևել իրենց դասընկերների կողմից տեղադրվող նյութերին, ճիշտ և արդյունավետ օգտագործել թվային միջոցները: Այս բոլոր հմտությունները մեծացնում է սովորողի հետաքրքրությունը մեդիաօլիմպիադաների նկատմամբ: Աշնանային օլիմպիադայի ընթացքում մի հետաքրքիր փաստ էլ արձանագրեցի. սովորողներից շատերը չեն բավարարվում միայն իրենց ընտրությամբ գործունեության առաջադրանքներով. ըստ ցանկության կատարում են նաև իրենց հետաքրքրած այլ ընտրությամբ գործունեության առաջադրանքներ: Դպրոց-պարտեզի 5-6-րդցիները հատկապես հետաքրքրված են էկոլոգիայի առաջադրանքներով: Գուցե զարմանալի է, բայց շատերը կանգ էին առել հենց ծխելու, ծխախոտի հետ կապված էկոլոգիական առաջադրանքի վրա: Հետաքրքիր լուսանկարներ, տեսանյութեր... կարծում եմ` մրցանակների արժանի աշխատանքներ: Աշնանային օլիմպիադայի առաջադրանքներն առավել հետաքրքիր են դարձրել նախագծերը (թանգարանային, հայրենագիտական և այլն): Մեր 5-6-րդցիներն էլ կփորձեն աշնանային արձակուրդն օգտագործել թանգարանային նախագծերից մեկն իրականացնելով` օգտվելով Մ. Սարյանի տուն-թանգարան այցելած մեծ հնարավորութունից:Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ