ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Հոկտեմբերյան հավաքը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի»  ուսումնական հաստատությունների փորձարարական- հետազոտական կրթահամալիրը օրերս փորձարար մանկավարժներին համախմբեց իր հյուրընկալ հարկի տակ` մասնակցելու այս ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրում ներդրվող ծրագրերի բաց քննարկումներին, որոնք տևեցին երկու օր: Այսօր երկօրյա քննարկումների արդյունքներն ամփոփելու համար կրթահամալիրում հավաքված 6 խումբ ուսուցիչներ, հանրակրթության խնդիրներով հետաքրքրված աշակերտներ, ուսանողներ, ծնողներ հավաքվել էին ամփոփելու աշխատանքների արդյունքները: Փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը ծանուցեց օրակարգի մասին, որից հետո սկսվեցին քննարկումներ` ըստ հերթականության` համակարգչային նորագույն ուսումանական ծրագրային մտահաղացումներից մինչև կրթության ծիսականացում ու էկոլոգիական դաստիարակություն: 

Հետաքրքիր մոտեցումներով և արդեն որոշակի փորձի վելուծությամբ միջին դպրոցի ծրագրերի պատասխանատու, «Նոթբուքն ինձ ընկեր» ծրագրի ղեկավար Մարիետա Սիմոնյանը կարևորեց ուսումնական նպատակներով համակարգչի կիրառումը դասի ընթացքում` նկատելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսի ընթացքը դարձրել է ուսուցչի և աշակերտի համատեղ ստեղծագործական աշխատանքը, որի արդյունքները ահասնելի են նաև ծնողներին:

-Երեխաները ավելի հաճույքով են աշխատում դասերի ընթացքում: Արդյունքներն էլ են փաստում այդ մասին,- նկատեց տ. Սիմոնյանը` վստահեցնելով, որ առաջադիմության բարձրացումը փորձարկվող դասարանում անվիճարկելի էր և որ պարբերական բժշկական ստուգումների արդյունքում համակարգչով աշխատող երեխաների մոտ առողջական խնդիրներ չեն նկատվել:

Անհատական դասացուցակների, էլեկտրոնային մատյանների, ծնող-ուսուցիչ-աշակերտ քննարկումների բաց դաշտ ստեղծելու, համագործակցելու ձևերի և հնարավոր արդյունքների մասին էին դպրոցի նորարար-ուսուցիչ Աշոտ Տիգրանյանի դիտարկումները: Նա նկատեց, որ այս հարցերի շուրջ դեռևս գտած լուծումները վերջնական չեն, «փնտրում ենք նոր ձևեր ու մոտեցումներ»:

Փնտրտուքի արդյունքում Կարինե Մացակյանը գտել էր արհեստագործական հետաքրքրություններով երեխաների զբաղվածության ոչ սովորական լուծումներ` փոքրիկ քայլերով դեպի մեծ բիզնես` թխվածքից մինչև մոդելավորում, ջերմոց-լաբորատորիայից մինչև խեցեգործություն: Նպատակը արհեստի և արվեստի միջև եղած անջրպետը քանդել և հմտանալ սիրելի գործի մեջ: Նախատեսվող կրթական ծրագրերում առաջարկվում էր ներառել ժամանակակից մոտեցումներ ու համակարգչային ծրագրեր, որոնք կբացահայտեն նույնիսկ ամենասովորական գործի անսահման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում խոսվեց նաև օտար լեզուների ուսուցման արդյունավետ ճանապարհների մասին: Պետական չափորոշիչի հիմքի վրա ուսուցիչը պետք է ինքը կառուցի դեպի վերջնական նպատակ տանող ճանապարհը,- նշեց ծրագրի պատասխանատու Յուրա Գանջալյանը: Նրա կարծիքով հանրակրթական դպրոցներում օտար լեզվի իմացության ոչ պատշաճ մակարդակը պայմանավորված է ՙիդեալական երեխայի համար գրված՚ դասագրքի «իդեալական» դասանյութով սահմանափակվելու խնդրով, մինչդեռ հարկավոր է վերադառնալ իրական կյանք և դասը դարձնել բոլոր երեխաներինը: Առաջարկվող եռամակարդակ լեզվի ուսուցանումը, նրա կարծիքով, հենց այս խնդիրների լուծմանն են ուղղված:
Հետագա քննարկումների ընթացքում խոսվեցին էկոլոգիական կրթության կազմակերպման ձևերի, առավոտյան պարապմունքներում կրթության ծիսականացման անհրաժեշտության, էլեկտրոնային գրադարանների և ընթերցասրահների ստեղծման աշխատանքների մասին:

Ուրախալի էր, որ քննարկումներին մասնակցում էին նաև կրթահամալիրի ներկա և նախկին շրջանավարտները, որոնք ակտիվորեն մասնակցում էին և հանդես էին գալիս առաջարկություններով:

Գևորգ Հակոբյանի կարծիքով կարևորը ուսումնական այնպիսի միջավայր ստեղծելն է, որտեղ սովորեն սովորեցնելով և ամենակարևորը ձևավորած կարողությունները հմտությունների վերածվեն: Նկատելի է, որ մանկավարժական գործունեության նորագույն մոտեցումները կնպաստեն ոչ միան հանրակրթակիան դպրոցի աշխատանքների բարելավմանը, այլև ներառական կրթության կազմակերպման գործում ուղղակիորեն կաջակցեն դրա կարիքը ունեցողներին:

Ոգևորությունը նկատելի էր բոլոր ներկաների մոտ: Գևորգ Հակոբյանը ամփոփելով օրվա ասելիքը, վստահեցրեց, որ սա մի յուրահատուկ կրթահամալի է, որտեղ աշնանը ներկայացնում են մտահաղացումներ, իսկ արդյունքների մասին գարնանն են խոսում:

- Մի խոսքով` մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում,- հումորով ավելացրեց նա:
Մաղթենք բոլոր կարևոր ձեռնարկումներին լուսավոր ու հաջող ընթացք: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ