ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

Մեր հանրակրթությունն ամուր կառչել է անցյալից եկող ու իներցիայով շարժվող անշոգեքարշ գնացքի վերջին վագոնից ու չի էլ տեսնում, որ դիմացն անխուսափելի վերելք է, և գնացքը շուտով մի պահ կանգնելու է, ու սկսվելու է հետընթաց անկառավարելի շարժումը: Այդպես է, որովհետև հանրակրթության հետ վարվում են այնպես, ինչպես քաղաքային տրանսպորտի հետ: Մեր քաղաքային տրանսպորտը ոչ այնքան կոչված է լուծելու ուղևորափոխադրումների խնդիրը, որքան երթուղայինների գծատերերին եկամուտ ապահովելու գերխնդիրը:

Մեր հանրապետության ավագ դպրոցների տնօրենների ու դասավանդողների գերխնդիրը ոչ այնքան առարկայական նոր գիտելիքներ հաղորդելն ու կարողությունների ձևավորելն է, որքան կրկնուսույցների սեփական ներուժով հնարավորին չափ շատ սովորողներ ներգրավելը կրկնուսուցման գործառույթում: Նախարարության գերխնդիրն էլ, ինչպես իրենք են ձևակերպել, կրկնուսույցի գործառույթի վերացումն է` շնորհիվ բուհերի ընդունելության քննությունների պարզունականացման: Եթե խորը մտածենք, ապա նախարարության մոտեցումն ավելի անընդունելի է, քանի որ այն հակակրթական է և միտված է միայն ու միայն զրկելու կրկնուսույցներին իրենց եկամուտներից: Արդյունքում` բուհերում կլինեն տարրական մաթեմատիկան չյուրացրած, բայց արդեն բարձրագույն մաթեմատիկա «սովորող» ուսանողներ, համալսարանի թարգմանչական ֆակուլտետում օտար լեզվի իմացության A1 մակարդակի առաջին կուրսեցիներ: 

Իսկ ո՞րն է ճիշտ ուղղությունը: Ինչպե՞ս անել, որ և՛ ավագ դպրոցը արժանի լինի իր կոչմանը, և՛ ավագ դպրոցի բարձրակարգ դասավանդողը արժանապատիվ կյանքով ապրի, և՛ բուհերը ունենան արժանի ուսանողներ: Մի՞թե անլուծելի խնդիր է սա: Այս խնդիրը անլուծելի էլ կմնա, քանի դեռ ոչ մի կողմը փոխզիջում չի ընդունում, քանի դեռ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` հանրապետությունում միակ փորձարարական ուսումնական հաստատության, հեղինակային մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան բաց հավաքն ընթանում է առանց ՀՀ ԿԳ նախարարության և հանրապետության ավագ դպրոցների ներկայացուցիչների ներկայության: 

Հավաքի ամենակարևոր ծրագրերից մեկն էլ վերնագրված էր այսպես`«Կրթության կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում»: Զարմանալի է, որ այս հարցը չհետաքրքրեց ոչ մի ավագ դպրոցի, կրթության ոչ մի բարձրաստիճան կազմակերպչի: Կարելի է կարծել, որ բոլոր ավագ դպրոցներն արդեն լուծել են այս հարցը և շատ գոհ են իրենց վիճակից: Սթափվե՛ք, նախարարությունն այն վերելքի դերն է կատարելու, որը ստիպելու է ձեր անշոգեքարշ գնացքին մի պահ կանգ առնել ու հետո հետ գահավիժել:  

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Janna Hakobyan | 2011-12-05 14:41:50
Да, вы правы. Этот хаос, убивающий в наших детях все живое, вырывающий их из нормальной жизни, подавляющий и диктующий, будет до тех пор, пока на всех уровнях будет несоответствие между Стандартами и программами и экзаменационными тестами. И пока среди учителей существуют такие, которые еще очень крепко держатся и восхваляют авторитарную педагогику.
Լուսինե Հայրապետյան | 2011-10-27 10:33:55
Դիտարկումները շատ դիպուկ էին ու տեղին: Հույս ունենանք, որ գոնե հետայսու համարժեք ուշադրությունն ու արձագանքը չի ուշանա:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ