ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Նոթբուքն ինձ դասընկեր

Ուսումնասիրելով փորձաքննության ներկայացվող «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը և որոշ չափով ծանոթ լինելով այդ ծրագրին կասեմ, որ շատ գովելի է, որ այդ ծրագիրը գործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Լավ կլիներ, որ այն գործեր հանրապետության բոլոր դպրոցներում, հատկապես մարզերի դպրոցներում:

Գիտեմ, որ այն իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ: Քանի որ արդեն երկրորդ տարին է, որ այն գործում է կրթահամալիրում, նշանակում է, որ կրթահամալիրը արդեն իսկ առնչվել և գտել է այդ խնդիրների լուծումները: Կասեմ նաև իմ կարծիքը այդ ծրագրի վերաբերյալ և իմ պատկերացմամբ այն խնդիրները տեսականորեն, որոնք կարող են առաջ գալ այդ ծրագրով աշխատելիս:

Ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը, և ինչ է այն տալիս այսօրվա ուսուցչին, սովորողին:

Նեթբուքը մի գործիք է, որը նպաստում է ուսման որակի և արդյունավետության բարձրացմանը: Սովորողը և ուսուցիչը դպրոց են հաճախում նեթբուք-նոթբուքով: Սովորողին հնարավորություն է տրվում պարապմունքի ընթացքում դասի թեմայի հետ կապված մի շարք ուսումնասիրություններ կատարել, իսկ ուսուցչին` դասի թեման ավելի հետաքրքիր և մատչելի դարձնել: Այս ծրագիրը պահանջում է թե´ ուսուցչից և թե´ աշակերտից տեխնիկական և ծրագրային մեծ պատրաստվածություն: Ուսուցիչը պետք է ունենա տեխնիկայի տիրապետման բարձր մակարդակ: Այսինքն` նա պետք է.

-իմանա նեթբուք աշխատանքի առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը
-պատկերացում ունենա նեթբուքի ծրագրային ապահովման մասին
-ծանոթ լինի մի շարք ծրագրերի, որոնք անհրաժեշտ կլինի կիրառել դասապրոցեսի ընթացքում 
-իմանա անլար կապի օգտագործման կանոնները
-դասապրոցեսի ընթացքում ցանցի հետ խնդիրներ առաջանալու դեպքում կարողանա վերացնել այն
-առարկայական չափորոշիչներին համապատասխան կարողանա ճիշտ կազմակերպել դասապրոցեսը
-կարողանա ճիշտ ժամաբաշխում կատարել դասապրոցեսի ընթացքում
-կարողանա ապահովել սովորողների անվտանգությունը ինտերնետում
-ծանոթ լինի գնահատման տեխնոլոգիաներին
-կարողանա այնպես կազմակերպել, որ այն նպաստի սովորողների համագործակցության բարձրացմանը
-կարողանա այնպես կազմակերպել, որ այն սովորողները, որոնք որոշ չափով ավելի են տիրապետում տեխնիկային, դասապրոցեսին հանդես գան որպես փորձագետներ:

Սրանցից բացի կա նաև մի այլ շատ կարևոր խնդիր: Դա սովորողի առողջության պահպանումն է: Չէ՞ որ որքան էլ որ այն օգտակար է, ոչ ճիշտ օգտագործման դեպքում կարող է վնասել սովորողի առողջությունը: Դրա համար մեծ ուշադրություն պետք է դարձնել աշխատաժամանակին, որը պետք է լինի նորմերին համապատասխան` կախված սովորողի տարիքից:

Ինձ հետաքրքիր է, թե նշված խնդիրներից որին եք առնչվել և ինչպես եք այն լուծել:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ