ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Հայ մշակութային ժառանգությանը պահպանելու համար հսկայական քայլ է այդ ժառանգության թվայնացումը ու արդյունավետ ներդրումը ինտերնետային հայալեզու բովանդակության մեջ: Ներկա պայմաններում, երբ կրթության բնագավառում տեղի են ունենում որակական փոփոխություններ և կրթությունը դառնում է զանգվածային և անհատականացված, էլեկտրոնային գրադարաններն օբյեկտիվորեն անհրաժեշտ են, որպես` ուսուցման համար անհրաժեշտ գրականություն ստանալու արդյունավետ միջոց: Հիմա ինտերնետը հեղեղված է բազմաթիվ կայքերով, բայց գրադարանի կայքը կարևոր է այն տեսանկյունից, որ նոր պահանջարկ է ստեղծում հատկապես սովորողի և դասավանդողի մոտ: Թվային գրադարանը մի քանի անգամ հեշտացնում է ընթերցողի գործը` հիմա, մկնիկի մեկ շարժումով հնարավոր է փնտրել և գտնել նյութը:

Մեդիագրադարանը ուսումնական միջավայր նախագիծը, որ սովորողների միջոցով թվայնացնում ենք ուսումնական ձեռնարկներ և ծրագրային նյութեր, իրենց արձագանքները տվեցին` http://gradaran.mskh.am/node/3145: Ստացանք բազմաթիվ քննադատություններ և առաջարկություններ, դրական կարծիքներ թվային գիրք, թվային դասագիրք, աուդիոգիրք, տեսանյութ բաժինների վերաբերյալ:

Մենք հարկ ենք համարում ձեզ տեղեկացնել այն կարծիքներին, քննադատություններին ու դրական խոսքերին, որոնք ուղղված են «Տիգրան Հայրապետյան» գրադարանին:

Գրադարանի կայքում տեղադրված արձագանքներին կարծում ենք ընթացքում պարբերաբար ծանոթանում եք: Դրանք մեր սովորողների կամ ուսուցիչների և ընդհանրապես բնակիչ ընթերցողների կարծիքներն են, որոնք տեղադրվում են միայն կայքի պատասխանատուի ստուգելուց հետո: Բացի կարծիքներից, մեզ գրում են նաև «կապ մեզ հետ» բաժնի էլեկտրոնային փոստով: Այդ ծառայության միջոցով հարցեր են ուղղում այս կամ այն գրքի առկայությունը ճշտելու վերաբերյալ:

Մեզ գրում են արտասահմանյան մի շարք երկրներից: Նամակագրական ավելի ուժեղ կապերից մեկը ԱՄՆ-ից էր: Այն յուրահատուկ էր նրանով, հենց ինքը` ընթերցողն էր մեզ առաջարկում հայ հեղինակների գրքերից` թվայնացված տարբերակը: Հավատարիմ մնալով կայքում տեղադրված արձագանքներին, որոնք դուք տեսնում եք, որոշեցինք այս մեկին ևս ծանոթացնել: Մեզ գրում է ԱՄՆ-ում բնակվող Արսեն Ավետյանը, ով Երևանում 1989-ին ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղափոխվել ԱՄՆ: Հատուկ մասնագիտություն չունի: Աշխատում է Washington նահանգի շրջանային գրադարանում King County Library System, որպես գրադարանավարի ասիստենտ: Նա պատմել է, որ մեր կայքէջը գտել է պատահմամբ Google-ում լատինատառ փնտրելով «գրադարան» բառը, և մոտ ութ ամիս կլինի` հետևում և օգտվում է կայքէջից: Ի պատասխան մեր հարցերին, թե ինչ մասնագիտություն ունի, ինչով է զբաղվում, ինչպես գտավ մեր կայքը, նա գրում է. «Գրքեր թվայնացնելը իմ նոր հետաքրքրությունն է, սկել եմ իմ անձնական գրադարանից: Կարծում եմ որ մեր գրականությունը ավելի հասանելի կարող ենք դարձնել նման ձևով: Ես գրքերը պատրաստում եմ DJVU տարբերակով, այն որակով չի զիջում PDF -ին, բայց ծավալով շատ ավելի փոքր է, որը մեծ առավելություն է էլ-փոստով ուղարկելու և կայքէջերում տեղադելու համար: DJVU-ն շատ հեշտությամբ կարելի է ձևափոխել PDF –ի»:

Իրենց գրադարանի մասին է պատմում. «Իհարկե ձեզ մոտ աշխատանքը եռում է, օգնող ձեռքերը շատ են: Իմ մոտ գործերը ավելի դանդաղ են թվայնացման գործում, բայց նորից առաջխաղացում կա:
Մեր գրադարանում իհարկե ակտիվներ կան, բայց դրանք գործում են մեզանից անկախ: Դրանցից մեկը կոչվում է «Friends of the Library», մեր բաժնում ամենաակտիվներց մեկն է: Գրադարանի հաճախորդները հաճախ են գրքեր նվիրաբերում գրադարանին, այդ ակտիվը զբաղվում է այդ գրքերի վաճառքով և ստացված գումարներով կարող են որոշ գրադարանի ծրագրեր հովանավորել:
Մեր գրադարանում հասարակական աշխատանք կարող է անել ցանկացած 16-ից բարձր տարիքի անձ, եթե անցնում է այդ պրոցեսը: Առանց նրանց անհնար է պատկերացնել մեր աշխատանքը, շատ մեծ օգնություն են ցուցաբերում:
Գրադարանի հիմնական համալրումը կատարվում է այն պետական տուրքերի շնորհիվ, որոնք վճարում են սեփականատերերը: Առայժմ գրադարանի բոլոր ծառայությունները հասարակությանը անվճար են: Գրքերը կարող են վերցնել 4 շաբաթով, DVD-ները և ամսագրերը` 1 շաբաթով: Գրադարանի քարտով կարող են մեկ բաժանմունքում երկու ժամով օգտվել համակարգիչից և շաբաթվա մեջ տպել 75 էջ, 75 էջից 10-ը` գունավոր, եթե ցանկանան:
Գրադարանի ամբողջ համալրումը կենտրոնացված է մեր կենտրոնական գրասենյակում, ամեն ինչ ստացվում է այդտեղ ու ցրվում բաժիններին: Շրջանում ունենք 46 բաժանմունք: Մենք միայն աշխատում ենք պատրաստի նյութերի հետ. գրադարանը վճարում է թվայնացման ծառայությունների դիմաց: Ես գրում եմ մեր կայքէջը www.kcls.org, About KCLS բաժնում կարող եք գտնել շատ հարցի պատասխաններ, եթե հարցեր էլի լինեն, ես ուրախությամբ կասեմ` որը որտեղ է:
Հարգելի Մարի, եթե ես ինչ որ բանով կարող եմ ձեզ օգտակար լինել խնդրում եմ ինձ ասեք, մեծ ուրախությամբ կաշխատեմ օգնել, ֆայլեր փոքրացնել, մշակել, ձևափոխել... 
Եթե երեխաներն ունեն տեխնիկական, ծրագրային հարցեր…»: 

Մեր գործընկերոջ կողմից մեր կայքում արդեն տեղադրված է «Լուսնաքարը»: Նամակագրական կապը շարունակվում է:
Ներկայացված արձագանքից պարզ է դառնում թե ինչքան կարևոր է հայալեզու էլեկտրոնային գրքերի պաշարը համացանցում: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ