ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Սա մի ծրագիր է, որը վաղուց պետք է դադարեր որպես ծրագիր առանձնացվելուց և իրականացվեր կրթահամալիրի բոլոր դասարաններում: Ու նորից նույն խնդիրը` մեր սոցիալտնտեսական պայմանները խեղդում են մարդուն ու անընդհատ hետ մղում:
Սա մեր կյանքն է, մեր առօրյան, և կարևոր չէ` մեզնից ով նոթքուքն ինչպես կկոչի` դասընկեր, ընկեր, ղեկավար, սիրելի թե հոգեառ: Այն մերն է, և սրանով ամեն ինչ ասված է: Էլեկտրոնային գրատախտակներն արդեն կարելի է հին սերունդ անվանել` սերունդ, որն ինչքան էլ նորարար էր, արդեն անցյալում է, որը միտում ունի կորցնելու անհատին…
Իմ գործիքն է, դրված է իմ առջև, պետք է աշխատեմ` կուզեմ տառատեսակը կմեծացնեմ, կուզեմ ավելի հարմար դիրքով կդնեմ, կուզեմ աուդիոտարբերակով կլսեմ` մինչև աչքերս հանգստանան, կամ խմբային աշխատանք կկազմակերպվի, և եթե աչքերս ցավում են, ես խմբում կզբաղվեմ այնպիսի աշխատանքով, որը համակարգչի օգտագործում չի ենթադրում. չմոռնանք նաև բանավոր խոսքի, զրույցի, քննարկման մասին: Սրանք տեխնիկական ու կազմակերպական հնարավորություններ են, որը էլեկտրոնային գրատախտակը չի ընձեռում: Եկեք խոստովանենք, որ տպագիր տարբերակը` նույնպես. սա շարվածքն է, այս տառաչափը, սա դիզայնը, վերջ, պարտավոր ես կարդալ:

Կարծում եմ` փոքր-ինչ ուռաճացրած ձևակերպումներ են` «ծրագրային առումով կայացած», «մեթոդական մշակումներով հագեցած»… Մեր բոլոր ծրագրերը նորարար են ու նախատեսված, նախագծված 21-րդ դարի սովորողի համար, և դրանց մեջ կա ու չի կարող չլինել նոթբուքը. այն աշխատանքային գործիք է, որն իր մեջ ներառում է գիրք, տետր, գրիչ, գրադարան, թերթ, լրացուցիչ գրականություն, աշխատանքային գործիքները կամ հասկացությունները` դրանց տալով ժամանակակից-տեխնիկական ձևավորում և բովանդակություն: Հնարավոր է, որ ծրագրերը վերաձևակերպումների, լրացումների կարիք ունենան, և անընդհատ էլ ունենում են, առաջ ենք շարժվում. բայց մեր ծրագրային ձևակերպումներն ու մշակումները փորձարկելի ու կիրառելի են նաև այս դեպքում:
Ինչ անել, որպեսզի այս ծրագիրը լիարժեք աշխատի. պարզ է`նոթբուքեր, սովորող, դասավանդող, ներքին ցանցի ստեղծում, անխափան ինտերնետային կապի ապահովում, ծրագրային ապահովում և նոր դասագրքեր: Խոսեմ նոր դասագրքերի մասին` ո՞ւմ կամ ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ և ինչո՞վ պետք է տարբերվեն մեր արդեն թվայնացված դասագրքերից: Սրանք էլ պետք է դառանան հենց դասագրքերի այն նոր սերունդը, որը նախատեսված է նոր գործիքների համար, նոր մարդու համար. չմոռանանք, որ հին դասագրքերը` մեր գործող դասագրքերը, նախատեսված էին հին աշխատանքային գործիքների համար: Դասագրքերի այս սերունդը պետք է լինի միայն թվայնացված տարբերակով ու առաջադրանքների, նյութերի, հանձնարարություն-հետազոտությունների այնպիսի պաշարով, որոնց կատարումը, որոնց վրա աշխատելն անհնար կլինի առանց նոր գործիքի` անհատական նոթբուքի: Իսկ հիմա հակասություն կա` ունենք նույն գրքի և´ թղթային, և´ էլեկտրոնային տարբերակը ու օգտագործում ենք երկուսն էլ` պահանջում և´ գիրքը, և´ նոթբուքը, ու չի հասկացվում` էլ ինչու բերել նոթբուք, դասագիրք, եթե կարելի է դրանցից մեկն ունենալ: Ի դեպ, առաջադրանքների կատարումն էլ բնավ նոթբուքային միջամտություն չի ենթադրում կամ էլ այն վերծում է սովորական տետրի:

Հետգրություն: Այս մասին ավելի մանրամասն կարդացեք հաջորդ նյութում: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ