ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Անգլերենի ուսուցումը ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Ի՞նչ անել մի դասարանում, որտեղ ուսանում են օտար լեզվից տարբեր կարողությունների տեր սովորողներ, երբ մի խումբ սովորողների համար տրված նյութը բավականին բարդ է, մյուսների համար ոչ այնքան հասկանալի, իսկ ոմանց համար ձանձրանալու չափ մատչելի։ Դասավանդողին այլ տարբերակ չի մնում, քան նյութը միջին մակարդակի մատչելիությամբ մատուցելն է։ Արդյունքում՝ ուսուցման ընթացքում դասարանի միայն մի խումբն է կարողություններ և հմտություններ զարգացնում։ Իսկ սովորողների մյուս խումբը սկսում է ձանձարանալ և ծուլանալ, քանի որ նյութը պարզ է նրանց համար և նոր գիտելիք, կարողություն և հմտություն չի ձևավորում։ Երրորդ խումբում էլ, միևնույն է, դրական փափոխություն չի նկատվում։

Խնդրի լուծման տարբերակ կարող է լինել սովորողներին ըստ իրենց լեզվական կարողությունների մակարդակների բաժանելը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Մակարդակների բաժանելը օտար լեզուների ուսումնական պլանը դարձնում է ավելի ճկուն, և դասավանդողին հնարավորություն է տալիս, ըստ կոնկրետ խմբի պահանջների, ընտրել այս կամ այն մակարդակի նյութը, ինչպես նաև դասագիրքը:

Փորձը ցույց է տալիս, որ երբ սովորողները ունեն գիտելիքների միևնույն պաշարը, ապա դասավանդողի համար ավելի հեշտ է կողմնորոշվել, թե ինչպես և որ ուղղությամբ զարգացնել սովորողների կարողություններն և հմտությունները։ Նյութը տրվում է իրենց գիտելիքներին համապատասխան և այն երեխաները, որոնք միգուցե բացթողումներ են ունեցել նախորդ տարիների ընթացքում կանգ չեն առնում անանցանելի թվացող անջրպետի առաջ։ Մակարդակների համակարգը ներմուծելու իմաստն այն է, որ դասավանդողը գործի՝ ելնելով խմբի իրական կարողություններից և, այս կամ այն խմբում օգտագործի այն մակարդակի դասագիրք կամ համապատասխան այլ նյութ, որը կհամապատասխանի սովորողների պահանջներին: Այնպես որ, դասավանդողի արտոնությունն է՝ որոշել, թե որ խմբում որ մակարդակի դասագիրք օգտագործի:

Սակայն այստեղ կարող է երկու տիպի խնդիրներ առաջանալ. առաջինը՝ սովորողների մոտ կարող են առաջանալ բարդույթներ, որ իրենք թույլ խմբում են ուսանում, իսկ երկրորդը՝ կարող է մտավախություն առաջանալ հատկապես կապված լեզվական թույլ կարողությունների տեր սովորողների խմբի հետ, որտեղ կարող է նվազել մրցակցութունը:
Անհրաժեշտ է սովորողներին բացատրել, որ ըստ մակարդակների նրանց բաժանելը չի նշանակում բաժանել թույլ և ուժեղ խմբերի. լեզվի տիրապետման միևնույն մակարդակի վրա են գտնվում ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ սովորողները: Դրա նպատակն է՝ ընտրել սովորողների լեզվական պահանջներին համապատասխան դասընթաց, ինչը կապահովի նրանց հաջող առաջընթացը:

Ինչպես նաև սովորողներին պետք է տրվի հնարավորություն փոխելու խումբը՝ կախված նրանց առաջադիմությունից։ 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ