ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Հոկտեմբերյան հավաքի շրջանակներում ես հանդես էի գալիս որպես դիտորդ- փորձագետ վերոհիշյալ արհեստանոցներում:

Ամեն չորեքշաբթի մենք տեխնոլոգներով Մեդիա կենտրոնում ունենում ենք սեմինար- հավաք, որտեղ ջերմ և ընկերական մթնոլորտում քննարկում ենք և ծրագրային, բովանդակային և տարածքային շատ խնդիրներ: Սակայն հոկտեմբերյան հավաքը շատ լավ առիթ էր ևս մեկ անգամ անցնելու դպրոցներով, լինելու արվեստանոցներում և սեփական աչքերով գնահատելու ներկա վիճակը, ձեռքբերումներն ու անելիքները: Այդ պատասխանատու գործին ես մենակ չգնացի. ինձ հետ տարա Նոր դպրոցի ամենաակտիվ և ամենահարցասեր սովորողների մի ամբողջ թիմ:

Սովորողները տպավորված էին, ես` նույնպես, որովհետև կարծում եմ, որ այս բնագավառում տարին բավական արդյունավետ է սկսվել: Այսպիսի գնահատական տալիս եմ` հասկանալով, որ երևի թե ամենաշատ անելիքները հենց այս բնագավառում ունենք` անընդհատ, անհոգնել, նոր գաղափարներով լի պետք է փորձենք ընդառաջ գնալ շուկայի մերօրյա պահանջներին:

Ես ինքս, շատ մոտ կանգնած լինելով այդ ամենին, ամեն օր խեցու ահեստանոցում ականատես եմ լինում, թե այդ ամենը ինչպես է կյանքի կոչվում: Չոր կավի մշակումից մինչև պատրաստի նմուշի ստեղծումը, թե ինչքան փուլեր են հաղթահարվում ու որքան ջանք և ներդրում է պահանջվում ուսուցչից այդ ամենը իրագործելու համար:
Այս ամենի համար, որպես իրական շուկա և պատվիրատու հանդես է գալիս հենց ինքը` կրթահամալիրը: Կրթահամալիրը, լինելով բազմաֆունկցիոնալ կրթական ծառայություններ մատուցող հաստատություն, իր մեջ շատ հեշտությամբ կարող է ներառել այդ բոլոր արհեստանոցների իրական արտադրանքը: Հաշվի առնելով տեղեկատվության դերը` կառաջարկեմ կայքում առանձնացնել մի բաժին, որտեղ հոլովակի տեսքով անընդհատ կերևան այն բոլոր աշխատանքներն ու ծառայություններըն, որոնք մատուցում են ուսումնա-արտադրական արհեստանոցները: Այդ էջը անընդհատ կթարմացվի, էջում կլինի գնացուցակ, որոշ դեպքերում նաև չափեր, գույներ և այլ մանրամասներ: Կարծում եմ այդպես, ունենալով ներքին շուկա, մենք նոր կապերի հիմք կդնենք:

Երկար տարիներ աշխատելով կրտսեր դպրոցում, ունենալով Նոր դպրոցի ինձ սիրելի արվեստանոցը` ես սիրով համաձայնեցի տեղափոխվել խեցեգործության արհեստանոցի հարևանությամբ գտնվող տարածք, որը լուրջ նորոգման կարիք ուներ: Մեր լավ ընկերոջ` խեցեգործ Մովսես Ավետիսյանի օգնությամբ այսօր արդեն ես համարում եմ, որ այդ դժվարությունները ետևում են:
Անելիքներ դեռ շատ կան, բայց մենք դրանք սիրով ենք հաղթահարում` ակտիվորեն ներգրավելով սովորողների, որոնք օգնում են ներկարության, կահույքի վերանորոգման և ձևավորման աշխատանքներում: Այդ նկուղային տարածքը վերածվել է արվեստանոց- արհեստանոցի մի հիանալի սինթեզի` հեռու աղմուկից, մոտ ստեղծագործությանը: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ