ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 45
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ


Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նունե Մովսիսյան
Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում

Հասմիկ Ղազարյան
Մեդիալրագրություն

Հասմիկ Նալբանդյան
Էկոլոգիայի ուսուցում էկոլոգիական նախագծերի իրականացմամբ

Յուրա Գանջալյան
Ուսուցման առարկան` օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք

Yura Ganjalyan
To teach the language and not some knowledge about the language

Մեթոդական մշակումներ

Карине Агамян
Пословицы и поговорки как средство обучения

Жанна Акопян
Качество обучения русскому языку и контроль учебных достижений учащихся


Մեդիաօլիմպիադա

Աշոտ Տիգրանյան
12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման կարգ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր


Խաչատուր Աբովյանը և մաթեմատիկան

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Գյուտ խաչի տոն



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Հասմիկ Բարսեղյան, Մերի Խանջյան
Կարի և մոդելավորման, գործվածքի, գորգ-կարպետի արտադրությամբ ուսուցման արհեստանոց

Հերմինե Կոստանյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Թաքնված ինքնախղճահարություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Աննա Մանուկյան
Տետրից notebook

Սեդա Խաչատրյան
Մսուրի երեխաներից մինչև ուսուցիչները մասնակցում են

Նաիրա Ավագյան
Սովորության, անխուսափելի կարգի վերածված արարողություն

Տաթև Մելքոնյան
Սովորական օլիմպիադա չէ

Անահիտ Ավագյան
Մեծ դեր ունի մեդիագրադարանը

Աննա Էլնազարյան
Օտար լեզուների ուսումնական պլանը դառնում է ավելի ճկուն

Эста Симонян, Анна Мкртумян
Медиабиблиотека

Shahane Nikolayan
Teaching English by fitting lessons for mixed ability classes

Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան
Հոկտեմբերյան հավաքին ներկայացված մանկավարժական ծրագրերի փորձագիտական եզրակացություն

Լուսինե Բարսեղյան
Մեդիագրադրան

Աշխեն Գրիգորյան, Հասմիկ Ղազարյան, Հայարփի Տոնոյան, Արմինե Մնացականյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Անահիտ Հարությունյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն անհրաժեշտ է
Մեդիաօլիմպիադա

Ծրագիր

Իրավական հիմքերը

Կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի բնական-օրինական ծնունդ է մեդիաօլիմպիադան: Սովորողի ուսումնառության պայմանագրով ծնողը օլիմպիադայի պատվիրատուն է: Սովորողի ուսումնական պլանով այն ամրագրվել է որպես կրթական-առարկայական ծրագրի բաղկացուցիչ: «Փորձարարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական աջակցությամբ պայմանագրով օլիմպիադայի անցկացումը նախատեսված է ծրագրի 2011թ. աշխատանքներում: Սա մեզ պարտադրում և հնարավորություն է տալիս օլիմպիադայի մասնակցությունը մատչելի դարձնել հանրապետության յուրաքանչյուր սովորողի համար:

Հանրապետությունում անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մեր այլընտրանքը

Շնորհիվ մեդիայի այն ամենաթափանց է, միջազգային. մեդիաօլիմպիադայի նյութերի (հայտարարություն, կարգ, առաջադրանքներ, մեկնաբանություն) անգլերեն թարգմանությունը ևս ապահովվում է միջազգային կարգավիճակը: Կրթահամալիրում ռուսերենի, իսպաներենի, վրացերենի, ֆրանսերենի խորացված ուսուցումը հնարավոր են դարձնում օլիմպիադայի բազմալեզու լինելը:

Այսպիսով, մեր մեդիաօլիմպիադան կարող է հաղթահարել լեզվական և տարածքային խոչընդոտները և դառնալ ստեղծագործական հարթակ-միջավայր սովորողների և նրանց ուսուցիչների համար: Օլիմպիադայի անցկացման եղանակային պարբերականությունը (գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային) այն դարձնում է շուրջտարյա (անընդհատ), ոչ փուլային (դպրոցական, համայնքային, մարզային, հանրապետական), նաև բաց-հրապարակային-արդար: Ստեղծագործական-նախագծային աշխատանքը չի կարող համագործակցային չլինել:

Օլիմպիադայի շնորհիվ սովորողների գարնանային (Հայաստանում մարտի 29-30-ը), ամառային, աշնային (Հայաստանում` հոոկտեմբերի 23-30-ը), ձմեռային (Հայաստանում` դեկտեմբերի 25-հունվարի 10) արձակուրդները դառնում են ուսումնական-հետազոտական: Ընտանեկան աշխատանքի ղեկավարումը օլիմպիադայի կազմակերպիչների ամենահետաքրքիր ու նուրբ խնդիրն է` ինչպես օգնել սովորողին և ծնողին առանց փչացնելու սովորողի արձակուրդը, նրա անհոգությունը:

Օլիմպիադայի մրցանակները

Օլիմպիադայի մրցանակները օլիմպիական գարնանային, աշնանային, ձմեռային 3-4 օրյա, ամառային 10-օրյա ճամբարներն են:

1 - 3-օրյա ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները դառնում են օլիմպիադայի մասնակցության իրական խթան, մեդիաօլիմպիադայի պահպանության արդյունավետ ձևեր:

Ամառային ճամբարները մեդիաօլիմպիադայի բոլոր հաղթողներին հավասար հնարավորություն կընձեռեն. միակ խոչընդոտը կդառնա ճանապարհածախսը:

Օլիմպիական ճամբարներ կգործեն ինչպես հայաստանյան ամենատարբեր գեղատեսիլ վայրերում (Ծաղկունք, Սևան, Ստեփանավան, Սյունիք), այնպես և Արցախում: Մենք օլիմպիական նվաճում կհամարենք այդպիսի ճամբարի գոյությունը Վրաստանում: Հայաստանի մարզերի և արտերկրի սովորողների համար օլիմպիական ճամբարի վայր կարող է դառնալ Երևանը, կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնը:

Օլիմպիադայի առաջադրանքները

Օլիմպիադայի առաջադրանքները 2 տեսակի են` խորացված ուսուցման և ուսումնա-հետազոտական նախագծերի: Սովորողը կարող է մասնակցել երկուսին էլ: Առաջադրանքների հեղինակները հիմնականում կրթահամալիրի մասնագետներն են: Ուսումնա-հասարակական նախագծերի ընդարձակումը անհրնար է ոչ միայն առանց այլ (գործող-հայտնի) մասնագետների ներգրավման, այլև ենթադրում է մասնագիտական կառույցների (թանգարաններ, գիտահետազոտական լաբորատորիաներ, արվեստանոցներ) ներգրավումը: Խորացված ուսուցման առարկայական առաջադրանքները կարող են կազմվել անգամ առանձին դասարանների համար:

Օլիմպիադայի մասնակցները

Օլիմպիադայի մասնակցները տարատարիք սովորողներն են` 1-12-րդ դասարանցի սովորողները, 5 տարեկանները: Խրախուսվում է ավելի բարձր տարիքի սովորողի համար նախատեսած առաջադրանքների կատարումը: Առայժմ տարիքային 2 խումբ է առկա` 1-4-րդ և 5-12-րդ դասարանցիների:

Օլիմպիադայի կազմակերպիչները

Օլիմպիադայի կազմակերպիչները կրթահամալիրի ավագ դպրոցների (Գեղարվեստի ավագ դպրոցի, Ավագ դպրոց-վարժարանի, Արհեստագործական ավագ դպրոցի), քոլեջի սովորողները, ուսումնական կենտրոնները, խորացված ուսուցման ղեկավարներն են: Նախաձեռնությունները խրախուսվում են: Հատկապես մեդիայի սպասարկումը, օլիմպիական շոուների կազմակերպումը (եղանակային օլիմպիադաների հանդիսավոր փակում-բացումենր), ճամբարների նախապատրաստումը կազմակերպիչների համար աշխատանքի, անձնային նախաձեռնության նոր դաշտ են բացում:

Օլիմպիադայի կենսագրությունը

Մեդիաօլիմպիադաների փորձը հղումների ձևով ներկայացված է: Հետևեք «Մեդիաօլիմպիադա» ենթակայքին, «Դպիր» էլեկտրոնային ամսագրին, «Օլիմպիկին»: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ