ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Երեխայի տունը

II. Ձևերի տարբերակման իմացություն և տեսողական-շփման-մկանային ընկալումներ

սկիզբը

1. Դիդակտիկ նյութ: Երկրաչափական հարթ փայտե ներդիրներ: Այդ ներդիրերի գաղափարն առաջինը Իտարն է արտահայտել, հետագայում դրանք օգտագործել է նաև Սեգենը:

Հետ մնացող երեխաների դպրոցում այդ ներդիրները վարպետորեն կիրառում էի այնպես, ինչպես իմ հանրահայտ նախորդները: Ես վերցրել էի փայտե երկու մեծ տախտակ. ներքևինը ամբողջական էր, վերևինը տարբեր երկրաչափական պատկերների էր բաժանված: Խաղն այն էր, որ համապատասխան բնիկի մեջ փայտե ֆիգուր էր դրվում պղնձե ձողիկի միջոցով, որն օգնում էր այն հեշտությամբ հանել բնիկից:
Սեգենը օգտագործում էր տարբեր գույների աստղ, ուղղանկյուն, քառակուսի, եռանկյունի և շրջան. գույներն ու ձևերը միացնում էին, որն էլ հնարավորություն էր տալիս տարբերելու թե´ մեկը, թե´ մյուսը: Հետ մնացող երեխաների դպրոցում ես զարգացրի այդ խաղը. մի հավաքածուն նախատեսված էր գույները տարբերակելու համար, մյուսը` ձևերը:

Գույները սովորելու համար նախատեսված բոլոր ներդիրները շրջաններ էին, ձևերը ուսումնասիրելու բոլոր ներդիրները կապույտ էին ներկված: Տարբեր գույնի և ձևի բազմաթիվ ներդիրներ ունեի: Նյութը շատ թանկ արժեր (հատկապես ներկվածը) և շատ դժվարաշարժ էր:

Նորմալ երեխաների հետ իրականացվող նորագույն փորձերի ժամանակ բազմաթիվ փորձարկումներից հետո երկրաչափական հարթ ներդիրները վերջնականապես բացառեցի` որպես գույների ուսուցման միջոց. այդ նյութը սխալները հսկելու հնարավորություն չէր տալիս, և երեխայի խնդիրը մնում էր իր դիմաց դրված ֆիգուրը փակելը:

Երկրաչափական պատկերներով ներդիրները պահպանել եմ, բայց դրանց նոր, յորահատուկ բնույթ եմ տվել: Նոր ձևերը, որոնցով հիմա պատրաստվում են, որոշվել են է Հռոմի Սբ. Միքայել ուղղիչ հաստատության արհեստի հիանալի դպրոցի ազդեցության ներքո: Այստեղ ես տեսա երկրաչափական պատկերների փայտե ֆիգուրներ, որոնք կարելի է համապատասխան բնիկի մեջ կամ համապատասխան պատկերի վրա դնել:

Այս նյութերի նպատակը երկրաչափական մարմինների ճշգրիտ վերարտադրումն է, ինչպես չափսերի, այնպես էլ ձևի առումով. շրջանակը աշխատանքի ճշգրտությունը հսկելու հնարավորություն էր տալիս:
Սա ինձ հանգեցրեց իմ երկրաչափական պատկերներով ներդիրներում փոփոխություն մտցնելու մտքին. 30x20սմ հիմքով ուղղանկյուն արկղ պատվիրեցի: Արկղի հատակը մուգ-կապույտ ներկեցի, շրջանկի բրձրությունը 6մմ արեցի, լայնությունը` 2սմ: Ստացվեց շատ ցածրիկ արկղ, որը փակվում էր հետևյալ կափարիչով` 2 սմ հաստության մի երկայնակի և երկու լայնակի փայտիկներ խաչաձև դրվում են իրար վրա և ստացվում է 6 հավասար քառակուսի: Յուրաքանչյուրի մեջ դրվում է 6մմ հաստությամբ սկավառակ, որի վրա կտրվածք է արված երկրաչափական մարմնի համար: Ամբողջ հավաքածուն կազմված էր շրջանակից, կափարիչից, որ ամուր դրվում է նրա վրա, և ամբողջ շրջանակը հնարավոր է ազատորեն պտտել:

Ամբողջ առավելությունն այն է, որ հնարավոր է տարբեր երկրաչափական համակցություններ ստանալ, կարելի է սկավառակները փոխել և տնօրենի ցանկությամբ տարբեր ձևեր համակցել: Ամեն ինչ բաց կապույտ էմալով է ներկված, իսկ երկրաչափական ներդիրները` մուգ կապույտ` ինչպես շրջանակի հատակը:

Եվս չորս բաց երկնագույն ներդիրներ պատվիրեցի, որի շնորհիվ հնարավոր դարձավ հավաքել միայն մեկ, երկու, երեք, չորս, հինգ կամ վեց երկրաչափական պատկերներ: Նախ պետք է ցուցադրել միայն երկու կամ երեք պատկեր, որոնք ձևով իրարից խիստ տարբերվում են (օրինակ` շրջան և քառակուսի, կամ շրջան, քառակուսի և հավասարակողմ եռանկյունի): Դրանով նյութը բավականին պարզեցվում է, միաժամանակ բազմապատկվում են և' նյութը, և' կոմբինացիաների թիվը:

Ես ստեղծեցի նաև վեց բաժնից բաղկացած արկղ: Արկղի դիմացի կողմը կարելի է իջեցնել, երբ այն վեր է բարձրացրած, և բաժինը պահարանի դարակի նման դուրս է քաշվում: Յուրաքանչյուր շարժական արկղ իր մեջ վեց շրջանակ է պարունակում` իր ներդիրներով: Առաջին արկղում պահվում է փայտե չորս սովորական քառակուսի և երկու շրջանակ. մեկը` զուգահեռանիստ, մյուսը` սեղան:
Երկրորդ արկղի հավաքածուն կազմված է քառակուսուց և հինգ ուղղանկյուններից, որոնք երկարությունը նույն է, լայնությունը` տարբեր: Երրորդ արկղում տեղավորված են չորս շրջաններ, որոնց տրամագիծը գնալով փոքրանում է: Չորրորդ արկղում վեց եռանկյունիներ են, իսկ հինգերորդում` վեց բազմանկյուններ` հնգանկյունից մինչև տասնանկյուն: Վեցերորդ արկղում կոր պատկերներ են (էլիպս, օվալ և այլն) և ծաղկի տեսքով մի պատկեր, որ կազմված է չորս հատվող աղեղներից:

Այս նյութին կցվում են 10 սմ կողմով սպիտակ քառակուսի քարտեր: Առաջին խմբի քարտերին փակցված են կապույտ գույնի երկրաչափական այնպիսի պատկերներ, որոնք կան հավաքածուի մեջ: Երկրորդ խմբի քարտրի վրա նույն պատկերների կապույտ եզրագծերն են` 1սմ լայնությամբ: Քարտերի երրորդ խմբի վրա ձևով և մեծությամբ նույն պատկերներն են` սև գծով ուրվագծված:
Ստացվում է այսպիսի դիդակտիկ նյութ` երկրաչափական պատկերների հավաքածուով արկղ, շարժական արկղերով պահարան, որոնք երկրաչափական պատկերներով ներդիրներ ունեն, և քարտերի երեք հավաքածու:

Ներդիրներով վարժություն: Վարժության էությունը այն է, որ երեխային արկղ է տրվում, որի վրա ըստ մեր ցանկության` երկրաչափական պատկերներ են դասավորված: Մենք հանում ենք դրանց ներդիրները, խառը լցնում սեղանին և երեխային առաջարկում ենք դրանք դասավորել համապատասխան տեղերում:
Այդ խաղին կարող են մասնակցել նույնիսկ փոքրիկները, և այն երկար ժամանակ կհետաքրքրի նրանց, թեև ոչ այնքան, որքան գլխիկներով խաղը: Ես, օրինակ, չեմ տեսել, որ երեխան հինգ-վեց անգամից ավելի անընդմեջ անի այս վարժությունը:

Բանն այն է, որ երեխան սրա վրա շատ է էներգիա ծախսում: Նա պետք է ճանաչի երկրաչափական մարմնի տեսքը և ուշադիր դիտի այն:
Սկզբում երեխաները հաճախ էին սխալվում: Օրինակ` փորձում էին եռանկյունին տեղավորել սեղանի կամ ուղղանկյան փոսիկի մեջ: Կամ էլ` վերցնելով ուղղանկյունը` գլխի էին ընկնում, թե այն որ փոսիկի մեջ պիտի դրվի, բայց դիրքով հակառակ էին դնում` երկարությունը լայնության փոխարեն. միայն մի քանի փորձից հետո էր հաջողվում մարմինը ճիշտ տեղավորել: Երեխաները երեք-չորս դասից հետո էին կարողանում հեշտությամբ ճանաչել երկրաչափական պատկերները և դրանք արագ տեղավորել իրենց տեղերում:

Հենց այս պահից էլ պետք է օգտվել և երեխաներին ծանոթացնել ձևերի մեթոդական «դիտարկմանը»: Մենք շրջանակում փոխում ենք պատկերները և հակադրվող պատկերներից անցնում ենք ձևով իրար ավելի նման պատկերների: Երեխայի համար վարժությունն ավելի հեշտ է դառնում, և նա սովորում է առանց որևէ սխալի ներդիրները իրենց ճիշտ տեղերը դնել: Այս վարժության սկզբնական փուլը շարունակվում է, քանի դեռ երեխան ստիպված է լինում «խիստ հակառակ» պատկերները տեղավորելու բազմաթիվ փորձեր անել: Դրանց իմացությունը մեծ չափով հեշտացնում է տեսողական զգացողության համատեղումը շփումամկանային ընկալման հետ: Ես երեխաներին ստիպում էի աջ ձեռքի ցուցամատով շոշափել առարկայի եզրագիծը, հետո` փոսիկի եզրագիծը, որի մեջ դրվում է ներդիրը: Մենք հասնում ենք նրան, որ դա երեխայի համար սովորություն է դառնում: Դրան հասնելը դժվար բան չէ, որովհետև բոլոր երեխաներն էլ սիրում են ամեն ինչին ձեռք տալ:
Հետ մնացող երեխաների հետ աշխատելիս առիթ ունեցա համոզվելու, որ զգայական հիշողության տարբեր ձևերից ամենաարագը զարգանում է նրանց մկանային զգացողությունների հիշողությունը: Իրոք, շատ երեխաներ, որ դեռ չէին սովորել առարկան ճանաչել տեսողական հիշողությամբ, կարողանում էին այն ճանաչել շոշափելով, այսինքն` հաշվի էին առնում նրա շրջագծով կատարված շարժումը: Դա վերաբերում է նաև նորմալ երեխաների շատ մեծ մասին: Դժվարանալով ներդիրը ճիշտ տեղավորել` նրանք շուռումուռ են տալիս առարկան, համառորեն փորձում տեղավորել այն բնիկի մեջ, բայց հենց նրանք շոշափում են առարկայի և բնիկի եզրագծերը, ֆիգուրը անմիջապես տեղն են դնում:

Անկասկած, մկանային-շոշափողական զգացողությունը տեսողական զգացողության հետ համատեղ շատ հեշտացնում է ձևի ընկալումը և այն ամրացնում հիշողության մեջ:

Այս, ինչպես և մյուս ներդիրներով վարժությունների դեպքում ստուգումը բացարձակ է, մարմինը կարող է տեղավորվել միայն համապատասխան փոսիկի մեջ: Դա երեխային հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատելու, և ձևի տեսողական ընկալման ժամանակ սենսորային ինքնադաստիարակման մի շարք վարժություններ է կատարել:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ