ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը ուսումնասիրություն է անցկացրել և փորձել է պարզել, թե ինչպես ընթացան կրթահամալիրում իրականացվող մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաքը և ամփոփիչ կլոր սեղանը:

Կրթահամալիրի յոթ դպրոցներում կազմակերպված կլոր սեղանների վարողների հետ անցկացրած հարցումներում նրանք, որպես բաց թողում, նշում են ժամանակի սղությունը, ինչի պատճառով որոշ հարցեր քննարկումից դուրս մնացին:

Որպես հավաքի հաջողված բնութագրիչ՝ նշում են ակտիվ և արդյունավետ քննարկումները:

Հուսով են, որ առաջարկները լսելի կդառնան և կդրվեն քննարկման:

Նշում են նաև, որ կային անտարբեր և անտեղյակ դասավանդողներ:

Հարցմանը մասնակցել է դասավանդողների 40%-ը (81 հոգի):

Մասնակիցների 66,6%-ը նշում է, որ կլոր սեղանին հանդես է եկել որպես քննարկման մասնակից, 14,8%` ելույթ է ունեցել, կարծիք է հայտնել տարբեր հարցերի մասին, 14,8% -ը հավաքի ընթացքում ներկայացրել է ծրագիր, 12,3%-ը՝ հավաքից առաջ, որպես փորձագետ, ներկայացրել է հոդված: 45,6%- ը նշում է, որ հավաքից հետո է պատրաստվում հոդված ներկայացնել, 8,6%-ը դժվարանում է պատախանել, կներկայացնի, թե ոչ, 6,1%-ն էլ չի պատրաստվում ներկայացնել: Ոմանք գրում են, որ քնարկման ընթացքում արդեն կարծիք հայտնել են և կարիքը չեն տեսնում հոդված ներկայացնելու: 2,4%-ը տալիս է այլ պատասխան:

Հարցվողների 7,4%-ը տարբեր պատճառներով չի մասնակցել կլոր սեղանի քննարկմանը:

Հարցմանը մասնակցած դասավանդողերն այն կարծիքին են, որ հավաքը հաջողված էր, այն արդյունավետ էր ու օգտակար: Անդրադառնում են կազմակերպման ձևին՝ նշելով, որ յուրաքանչյուր խմբում կային տարբեր ծրագրերում ընդգրկված դասավանդողներ, ինչը քննարկումը ավելի հետաքրքիր էր դարձնում:

Կային մարդիկ, որ տարբեր օղակներում երկար ժամանակ չէին եղել, իսկ սա հարմար առիթ էր…

Ոմանք էլ ափսոսում էին, որ չեն կարողացել մասնակցել տարբեր խմբերի քննարկումներին, լսել ընկերների կարծիքը:

Հարցվողներից ոմանք նշում էին, որ վարողները բավականին հմուտ էին, սակայն կար նաև հակառակ կարծիք:

Ոււզում ենք առանձնացնել մի քանի կարծիք:

«Ցանկալի է, որ ամեն խմբում ներկայացված լինեն քննարկան հարցերը կրող մասնագետները, մասնակիցներից յուրաքանչյուրը ծանոթ լինի այդ ծրագրերին:

Հավաքը լավ էր կազմակերպված, քննարկումներին եղել են առաջարկներ։ Սակայն քչերն են ակտիվ մասնակցում քննարկմանը։ Հիմնականում լսում են ու հարցեր չեն տալիս, ոչինչ չեն ասում։

Կարծում եմ, որ քննարկումները բոլոր սեղանների շուրջ հետաքրքիր ու բուռն էին, վարողները լավ էին պատրաստվել կլոր սեղանի քննարկմանը: Առաջարկում եմ, որ մեր դասավանդողները կարդան ներկայացվող փորձագիտական ծրագրերը:

Իմ կարծիքով արդյունավետությունն ավելի բարձր ու ավելի գործնական կլինի, եթե խմբերն ավելի փոքր լինեն, իսկ քննարկման թեմաները` ավելի կոնկրետ կամ ավելի ճիշտ է ասել` ավելի նեղ մասնագիտական:

Հատկապես արդյունավետ էր այսօրվա քննարկումը: Տարբեր դպրոցներում քննարկումներ անելու ձևը հաջողված էր: Մեդիաօլիմպիադայի և հավաքի համաժամանակյա լինելը լարվածություն է ստեղծում»:

Շնորհակալություն հարցման մասնակիցներին:    

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ