ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

 Սկիզբը

Պըղը-պըղը-պղպջակ

Ի~նչ հրաշք են օճառի պղպջակները, հրավառության նման տոնական ու զվարճալի: Փոքրիկին մի անգամ սովորեցրեք պղպջակներ ստանալ, ու նրա համար անվերջանալի մի հեքիաթ կսկսվի: Շատ բան պետք չէ` փոքրիկ տաշտ, օճառ, ջուր ու հյութ խմելու ձողիկներ: Դրա համար առանձին հարմարանք-խաղալիք էլ կա, կարող եք գնել, թեև` ավելի լավ է միասին պատրաստեք, բարդ բան չէ: Գունավոր հոտավետ հեղուկ օճառները` լիքը, ընտրի´ր որն ուզում ես: Պատկերացնո՞ւմ եք` այդ հրաշքով տարված փոքրիկը ինչպես կնկարի իր «սարքած» հեքիաթային պղպջակը: Միայն թե մենք չխանգարենք, մենակ թողնենք նրան իր պղպջակների հետ: Կասեք` հա´, ի՞նչ: Այն, որ պղպջակներով խաղալիս փոքրիկի կյանքը մի հրաշքով, մի գույնով էլ կավելանա, աշխարհն ավելի հարուստ կդառնա, փոքրիկը ինֆորմացիա (մեծերի սիրած արտահայտությունը) ձեռք կբերի, որն հետո գիտելիք է դառնալու: Երկու-երեք տարեկանն իրեն հրաշագործ է զգալու:
Գունավոր ջրերն էլ աննկարագրելի գունավոր հրճվանք են` կարմիր, դեղին, մանուշակագույն, ինչ գույն ուզես: Բավական է փոքրիկների հետ թափանցիկ բաժակում կարմիր կամ այլ գույնի ջուր ստանալ, ու նրանց թողնել ներկերի ու բաժակների հետ: Ոչինչ, որ կներկոտվեն, ինչ անենք: Թող սովորեն ներկոտվելուց հետո լվացվել-մաքրվել կամ չներկոտվել:
Մեր մեջ ասած` ներկոտ թաթիկներով ու մռութներով նրանք շատ անուշ են:
Տաշտակի մեջ կարմիր կամ մանուշակագույն ծով կստանաք, որի վրա ինչ գույնի նավ ուզի, կլողա. միայն պետք է տաշտակը մի~ քիչ շարժել, որ ալիքների վրա նավը «պարի»: Բա ո~ նց, մեր նավերն էլ են պարող, գունավոր ութոտնուկներն էլ: Երկուոտնուկից (դա մենք ենք ու մյուս երկոտնուկները) ութոտնուկ. համ էլ կհաշվենք: Կարևորը հաշվելու բան լինի:
Պղպջակից տեսեք ուր հասանք: Է, պղպջակներն էլ կարելի է հաշվել, ափսոս շատ են սիրուն, իսկ սիրուն բաները հաշվվել չեն սիրում, հենց սկսում ես հաշվել, անհետանում են:

Թուղթը, ներկն ու ջուրը
Լողափին նկարիր ինչքան ուզում ես, ինչով ուզում ես, ինչպես ուզում ես, ինչ ուզում ես: Դուրս է գալիս, որ լողափին ամեն ինչ ուզելով է Էս ի~նչ լավ է: Պատճառը ջուրն է, ջրի տված հրճվալի ազատությունը, որ մտնում է մեջդ ու թևեր տալիս քեզ, որ լողաս ազատության մեջ:

Ամառային սպունգանկար
Ի~նչ ասես չես անի գուաշով, ջրով, թղթով, վրձինով... ու փոքրիկ սպունգով: Գուցե գույներով թաթախված սպունգներն ավելի կախարդակա՞ն են: Դրանցով ինչ ուզես կնկարես` ծիծաղ ու լաց, հեքիաթ ու քամի...
Ախր էս սպունգն էլ է հետաքրքիր: Ամեն ինչ վերցնում է ու տալիս: Ուզում ես վրան նկարել` խնդրեմ: Շա~տ զարմանալի, խառնաշփոթ բան է էս սպունգանկարը:
Ուզում ես իրենով նկարել` էլի խնդրեմ: Մի~ քիչ ջրիկ ներկը լցնում ես իր վրա և իրենով նկարում թղթին: Դե միտք, արի ու հասի նկարի ետևից: Բառերը հաստատ քիչ են ու քիչ:
Այսպես էլ կարող ենք անել` թղթի մի կեսը գուներով ենք լցնում (ներկերի մեջ ջուրը մի քիչ շատ ենք անում), թուղթը ծալում ենք: Տեսնես` ի՞նչ կստացվի: Փորձեք միասին:

Փոքրիկի ձեռքը սպիտակ թուղթ տվեք և առաջարկեք այն ընկղմել որևէ գույնով «թանձր ներկված» ջրի մեջ, հետո թուղթը միասին կախեք չորանալու կամ ինքներդ արեք դա` շարժելով փոքրիրկի հետաքրքրությունը: Հաջորդ օրը ինքը ինքնուրույն կանի այդ գործողությունը, եթե գունավոր ջրերն ու թուղթը իրենց տեղերում լինեն:
Կխզբզի, թուղթը վրձինով կներկի, էլ ինչ կանի` իր գործն է:

 

Խաղացեք փոքրիկի հետ գույներով և նրանց հետ զրուցեք երազների մասին:

 

Շատախոսող գլաքարեր կամ գլաքարային թատրոն…

Սա էլ մի ուրիշ հրաշք է: Քարը կարող են լեզու բերան առնել, եթե սիրես նրան, գույն տաս: Գլաքարերը մարդ են դառնում, օձ կամ մողես, ծաղիկ կամ ծիտ: Պազվում է` գլաքարերը սիլիկոնե սոսնձով լավ էլ կպչում են իրար: Երևակայությունդ գործի դիր ու ի~նչ ուզում ես` պատրաստիր: Թատրոն խաղա` սկսած տիկնիկ սարքելուց մինչև մտքիդ ու արածդ գործի ներկայացում դառնալը: Քարն ու դու մի լա~վ չաչանակեք, բլբլացեք, ինչքան սրտներդ կուզի: Շարիրգլաքարային տիկնիկներդ շարի'ր մի տեղ: Էս էլ քեզ` գլաքարային թատրոն: Ամռան շոգին ինչի են պետք ծանր ու մեծ տիկնիկները: Քարերը պակաս տիկնիկ են դառնո՞ւմ, մանավանդ որ դրանցից ոչ խանութում կա, ոչ էլ, ցավոք սրտի, տիկնիկային թատրոնում:
Ո՞վ է տեսել Արևիկի քար-տիկնիկը: Այ գործ:
Մյուս քարերն էլ պակաս չեն, ասեմ` իմացեք:

 

 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ