ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

52
Լույսի զինվորը գիտե. ողջ աշխարհը վախով է համակված ողջ աշխարհի հանդեպ: Այդ վախը սովորաբար երկու եղանակով է դրսևորվում` կամ որպես ռազմատենչ ճնշում, կամ որպես խոնարհ հնազանդություն: Սրանք նույն մեդալի երկու երեսն են:

Դրա համար էլ, հայտնվելով նրա առաջ, ով իրեն վախ է ներշնչում, զինվորը հիշում է. այս մարդն ինքն իր նկատմամբ նույն անվստահությամբ է համակված: Նա էլ է հաղթահարել նման խոչընդոտներ, նա էլ է բախվել նույն դժվարություններին: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է նա ավելի ուժեղ: Որովհետև նա իր վախն օգտագործում է որպես խթան, այլ ոչ թե արգելք:

Եվ զինվորը, սովորելով իր հակառակորդից, ինքն իրեն նրա նման է պահում:

 53
Լույսի զինվորի համար անհնարին սեր չի լինում:

Նրան չես հուզի ո՛չ մեկուսի լռությամբ, ո՛չ անտարբերությամբ, ո՛չ էլ արհամարհալից վերաբերմունքով: Նա տեսնում է, որ սառցե դիմակի տակ, որով մարդիկ ծածկում են իրենց, կրակոտ սիրտ է թաքնված:
Դրա համար էլ նա ավելի շատ է ռիսկի դիմում, քան ուրիշները:

Անդուլ ու անդադար նա սեր է փնտրում, թեկուզ այդ փնտրտուքի մեջ երբեմն ստիպված լինի «ոչ» բառը լսելու, դատարկաձեռն հեռանալու, թե՛ հոգով, թե՛ մարմնով իրեն մերժված զգալու:
Զինվորը թույլ չի տալիս իրեն վախեցնել, երբ փնտրում է նրան, ում կարիքն ունի: Առանց սիրո նա ոչինչ է:

54
Լույսի զինվորը վճռորոշ ճակատամարտին նախորդող խաղաղությունը կարողանում է ճանաչել: Եվ թվում է, թե խաղաղությունն այդ ասում է. ‹‹Ամեն ինչ քարացել է ու կանգ առել: Ավելի լավ չէ՞ մոռանալ կռվի մասին ու քեֆ անել››: Անփորձ մարտիկներն այդ պահերին ձեռքից վայր են դնում զենքը և հետո դժգոհում, որ տխուր են: Զինվորն արթուն ունկնդրում է լռությունը` իմանալով, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան ահա-ահա կկատարվի: Նա գիտե, որ ավերիչ երկրաշարժերը գալիս են առանց նախազգուշացման: Նա առիթ ունեցել է թափառելու գիշերային անտառով և միշտ հիշում է այդ հավաստի նախանշանը. եթե գազանների ու թռչունների ձայներ չեն լսվում, ուրեմն վտանգը մոտ է:
Եվ քանի դեռ մյուսները զրույց են վարում, զինվորը թրին տիրապետելու արվեստը կատարելության է հասցնում և աչքը հորիզոնից չի կտրում:

55
Լույսի զինվորը դյուրահավատ է:
Նա հավատում է հրաշքներին, և հրաշքներն իրականանում են:
Նա համոզված է, որ ընդունակ է մտքով վերափոխելու կյանքը, և կյանքը կամաց-կամաց այլ է դառնում:
Նա չի երկմտում, որ կհանդիպի իր սիրուն, և ահա հայտնվում է սերը:

Ժամանակ առ ժամանակ նա խորը հիասթափություններ է ապրում: Երբեմն ստիպված է լինում տառապելու:

«Ինչքա՜ն միամիտն է», - հաճախ լսում է իր թիկունքում:
Բայց զինվորը գիտե` ինքը շահեկան վիճակում է:

Ամեն մի պարտության հասնում է երկու հաղթանակ:
Դա հավատալու ունակությամբ օժտված ամեն ոք գիտե։

56
Լույսի զինվորը հասկացել է, որ ավելի լավ է հետևել լույսին:
Պատահել է, որ ինքը ստի և դավաճանի, շեղվի իր ուղուց, թափառի խավարում: Եվ ամեն ինչ անցել է, կարծես չի էլ եղել:
Ու ահա առջևում անսպասելիորեն բացվում է անդունդը , կարելի է հազար ամուր ու վստահ քայլ անել, իսկ հազարմեկերորդ քայլը ընդհատվում է հենց անդունդի եզրին, երբ զինվորը մի պահ կանգ է առնում կործանումից առաջ:
Եվ այդ որոշումն ընդունելով` նա լսում է այս խոսքերը. «Դու միշտ սխալ ես վարվել: Դու բավականին ծեր ես, փոխվելու համար արդեն ուշ է: Դու լավը չես: Դու դրան արժանի չես»:

Եվ նա նայում է երկնքին: Ինչ-որ ձայն ասում է նրան. «Սիրելի՛ս, դու միակը չես, ամբողջ աշխարհն է սխալներ գործել: Դու ներված ես, բայց ես չեմ կարող քո վզին փաթաթել այս ներումը: Դու որոշի՛ր»:
Իսկական լույսի զինվորը ընդունում է ներումը:

57
Լույսի զինվորը միշտ ձգտում է կատարելության:
Իր թրի յուրաքանչյուր հարվածի ետևում իմաստնության ու մտածումի հարյուրամյակ կա: Ամեն մի հարված իր մեջ պիտի ներառի անցյալի բոլոր այն զինվորների ուժն ու ճարպկությունը, ովքեր հիմա էլ շարունակում են օրհներգել մարտը: Զինվորի ամեն մի շարժումը մեծարում է այն շարժումներին, որոնք նախորդ սերունդները փորձել են ավանդույթի ուժով փոխանցել ներկա սերունդներին:

Զինվորը կատարելագործում է իր հարվածների գեղեցկությունը:

58
Լույսի զինվորն արժանի է վստահության:
Երբեմն նա չմտածված քայլեր է անում, երբեմն չափից ավելի է կարևորում իրեն, քան կա իրականում, բայց նա երբեք չի ստում:

Ընկերների ու ընկերուհիների հետ խարույկի շուրջը նստած` նա զրուցում է: Նա գիտե, որ իր խոսքերը պիտի պահպանվեն Տիեզերքի հիշողության մեջ` որպես մի վկայություն նրա, ինչին նվիրված են իր խոհերը:
«Ինչու՞ եմ այսքան շատ խոսում, եթե երբեմն ի վիճակի չեմ իմ խոսքերը գործի վերածելու», - խորհում է զինվորը:
«Երբ դու մարդկանց մեջ բացահայտ պաշտպանում ես քո հայացքները, քո կամքից անկախ պարտավոր ես հյացքներիդ հետ համաձայնեցված ապրել», - պատասխանում է նրան սիրտը:

Ու քանի որ նրա խոսքերն իր մտքերի անփոփոխ ու ճշտգրիտ անդրադարձն են, զինվորը վերջիվերջո դառնում է նա, ինչի մասին խոսում է:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց ՀասմիկՂազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ