ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Գլուխ I. Հայացք երեխայի կյանքին

Երեխայի հոգեկանի հիգիենան հենվում է այն նույն ընդհանուր սկզբունքների վրա, որոնց վրա հենվում է  ֆիզիկական զարգացման հիգիենան:Շատերն էին ցանկանում, որ ես շարունակեի վեցից բարձր տարիք ունեցող երեխաների դաստիարակման գործը այն մեթոդով, որը կիրառել եմ ցածր տարիքի երեխաների հետ աշխատելիս, բայց քչերն էին հավատում, որ դա հնարավոր է:

Առաջ էին քաշվում, հիմնականում, բարոյական բնույթի դժվարություններ:

Պե՞տք է երեխան ինչ-որ ժամանակ սկսի ուրիշների ցանկությունները կատարել սեփականներից առաջ: Ստիպված չի՞ լինի նա բախվել «ընտրածի» փոխերեն «անհրաժեշտը» կատարելու անսովոր ջանքի հետ: Կարճ ասած`պե՞տք է երեխայի մեջ զարգացնել «զոհողության», սեփական «ես»-ից հրաժարվելու կարողությունը, քանի որ մարդու կյանքը հեշտ չի անցնում և բաղկացած չէ միայն հաճույքներից:

Մյուսները, խոսելով կրտսեր դպրոցում ուսուցման մասին, որը սկսվում է վեցամյա և հատկապես յոթամյա երեխաների համար, առաջ էին քաշում այսպիսի առարկություն. «Եթե ձեր առջև հառնում է բազմապատկման աղյուսակի կամ քերականական կանոնների մտավոր վարժանքի ուրվականը, ի՞նչ եք անելու: Թաղելո՞ւ եք դրանք, որպես անպետք բաներ, թե՞կհամաձայնեք, որ երեխային պետք է «ենթարկել» այդպիսի անհրաժեշտ աշխատանքի:

Ակնհայտ է, որ այս բոլոր դատողությունները պտտվում են դաստիարակության իմ մեթոդի հիմքում ընկած «ազատություն» բառի մեկնաբանման շուրջը:Շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո նման առարկությունները միայն ժպիտ առաջացնեն, և իմ գրքի հաջորդ հրատարակությանմեջայդ մասին պետք չի լինի խոսել: Բայց հիմա այդ առարկությունները կան, և դրանց անհրաժեշտ է պատասխանել:

Բայց ուղիղ, համոզիչ և պարզորոշ պատասխան տալը հեշտ չէ, քանի որ այս բնագավառում յուրաքանչյուրնունի սեփական ամուր դիրքորոշում:

Համեմատությունը, հնարավոր է, որ հեշտացնի իմ գործը:Կողմնակիորեն ես արդեն պատասխանել եմ`նշելով փոքր երեխաների խնամքիայն առաջընթացը, որը ի հայտ եկավ հիգիենայի կանոնները կիրառելու հետևանքով:

Ի՞նչ էր առաջ արվում: Շատերը դեռ հիշում են հին ձևերը: Երեխային բարուրում էին, որպեսզի ոտքերը չծռվեին, ինչ-որ բան էին անում ականջները, մայրիկներնանընդհատ «ձգում» էին նորածնի քթիկը, որպեսզի բարակ ուերկար լինիև չթողնեն` կճատանա,նորածնիականջներին ոսկյա օղեր էին կախում: Հնարավոր է, որ որոշ երկրներում բոլոր այս սովորույթներնարդեն ապրել են իրենց դարը, բայց ուրիշ տեղերում շարունակվում են ամբողջ թափով: Ո՞վ չի հիշում այն հարմարանքները, որոնցիցօգտվում էր երեխան քայլելու համար:  Արդեն ծննդից հետո առաջին ամիսներին, կյանքի այն շրջանում, երբ նյարդային ուղիները դեռ զարգացած չեն, երբ երեխան բոլորովին ի վիճակի չէ կարգավորելուիր շարժումերը, մայրերը ամեն օր որոշակի ժամանակ են ծախսում, որպեսզի «սովորեցնեն երեխային առաջին քայլին», բռնում են ծծկեր երեխայի մարմնից, ղեկավարում են երեխայի տոտիկների անկանոն շարժումները և երևակայում են, որ երեխան քայլում է: Հետագայում, երբ երեխան իսկապես սկսում է կամաց-կամաց  ոտքերը դնել և, վերջապես, տեղաշարժվում է, մայրերը դա վերագրում են իրենց ջանքերին:

Ի՞նչ պատասխան է տալիս գիտությունը, երբ նրա առջև կանգնում է երեխայի բարօրության հարցը: Ամեն դեպքում մեզ չի տրամադրում քթիկները ուղղելու, ականջների ձևերը լավացնելու կատարյալ դեղատոմսեր, չի սովորեցնում մայրիկներին, թե ինչպես երեխային քայլել սովորեցնենհենց ծնված օրվանից: Ո´չ: Գիտությունը ամենից առաջ փորձում է ապացուցել, որ բնությունը ինքը կհոգա գլխի, ականջների, քթի ձևերի մասին, որ մարդը սկսում է խոսել առանց խոսքի զարգացման հատուկ հարմարանքների, որ ոտքերը, բնականաբար, ուղիղ են աճում և, դեռ ավելին, քայլելու կարողությունը առաջանում է ինքն իրեն, և բնական երեևույթներին միջամտելու կարիք չկա:

Այստեղից պարզ է. պետք է թույլ տալ, որ բնությունը գործի առավել ազատորեն: Եվ որքան ազատ է զարգանում երեխան, այնքան արագ  և կատարյալ են ամբողջական զարգացման հասնում նրա մարմինը և բարձրագույն գործունեությունները: Վերացրեք բոլոր բարուրակապերը և երեխային ամենահանգիստ դիրքը տվեք, երբ նա հանգստանում է: Ազատ ոտքերով երեխան կմնա ձգված պառկած, այլ ոչ թե կսկսի գլորվել գնդակի պես, ինչպես թվում է ոմանց: Մի´ստիպեք երեխային ժամանակից շուտ քայլել: Երբ նրա ժամը գա, նա կկանգնի ու կքայլի:

Հիմա բոլորը քիչ թե շատ համոզվել են այդ հարցում, և վաճառքից համարյա անհետացել են բարուրակապերը, քայլելու հարմարանքները, ճոճերը: Իսկ երեխաներնավելի լավ են քայլում և քայլելն էլ ավելի շուտ են սկսում: Սա արդեն հաստատված փաստ է և շատ մխիթարիչ փաստ: Իրականում ի~նչ ծանր բեռ ընկած կլիներ մեզվրա, եթե այնպես լիներ, որ երեխայի քթի, ականջի, գլխի ձևերը, ոտքերի ուղիղությունը կախված լիներ մեզանից:  Ի~նչ պատասխանատվություն կլիներ նրա համար, ով իրեն դրության տերըչէր զգա: Բայց փոխարենը ի~նչ հանգստացնող է այն միտքը, որ բնությունը հոգ է տարել ամեն ինչի մասին: Երեխային ազատ թողնենք, նրան գեղեցիկ դարձնելու հնարներ չհորինենք և հենց դրանով օգնենք նրա զարգացման «հրաշքին»:

Նման բան էլ տեղի է ունենում երեխայի ներքին կյանքի հետ: Մտահոգված ենք. պետք է ձևավորել երեխայի բնավորությունը, զարգացնել նրա միտքը, նրա մեջ զգացմունքներ արթնացնել: Հարց է ծագում`ինչպե՞ս: Դիպչում ենք երեխայի հոգուն մե´րթ այնտեղ, մե´րթ այստեղ, նրան դնում ենք հատուկ սարքավորումների մեջ, ճիշտ այնպես, ինչպես որոշմայրեր նորածնի քիթնուականջներն են ջանում ձևափոխել:

Մեր հոգատարության արդարացումն էլ համարում ենք որոշակի, թվացյալ, հաջողությունը, քանի որ մարդիկ մեծանում են բնավորությամբ, խելքով, զգացմունքներով: Իսկ եթեմեր սանի մեջ սրանք բնությունից բավարար չեն, պարտված ենք: Ի՞նչ անենք: Ո՞վ և ի՞նչը այլասերվածին բնավորություն կտա, ապուշին` մտավոր կարողություններ, բարոյական զգացողությունից զրկվածին` զգացմունքներ:

Եթե ճշմարիտ է, որ մարդու հոգու վրա որոշակի ճնշում գործադրելու միջոցով նրան կարելի օժտել որոշակի դրական հատկություններով, ապա բավական է ավելի մեծ ուժով ճնշել այն մարդկանց, ում մեջդրանք բացակայում են: Բայց իրականում այդպես չէ:

Մենք մարդու ներքին որակների կայացման հարցում նույնքան քիչ բան կարող ենք անել, որքան մարմնի արտաքին ձևերի հարցում:

Բնությունը, բնության ստեղծարար ուժերն ենղեկավարում ամեն ինչ: Եթե այդպես է, ուրեմն, ամենից առաջ անհրաժեշտ է բնական զարգացմանը խոչընդոտներ չդնել: Եվ այդքան առանձին խնդիրների փոխարեն` ինչպես նպաստել բնավորության, մտավորականության, զգացմունքների զարգացմանը, որպես ամբողջական դաստիարակության հիմք` հանդես է գալիսմեկ խնդիր`ինչպես երեխային ազատ թողնել:

Այս ազատությունը որոշվում է այն նույն սկզբունքներով, որոնք գիտությունը պարզել է աճող օրգանիզմի ձևերի և ուղղությունների ազատ զարգացման համար: Անձը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում ենգլուխը, քիթը, ականջները` զարգանալով ներքին ուժերին համապատասխան:

Այսպիսով` ազատությունը միակ միջոցն է, որը միշտ տանում է բնավորության, մտքի, զգացմունքների առավել ամբողջական զարգացմանը և դաստիարակին հնարավորություն է տալիս հանգիստ հետևելու աճի «հրաշքին»:

Ազատությունը մեր վրայից հանում է ձևական պատասխանատվության և վտանգավոր պատրանքների ծանրությունը: Վա~յ մեզ, եթե մեզ ենք համարում պատասխանատու փաստերի համար, որոնք մեզ չեն վերաբերում, կամ, երևակայում ենք, որ կարող ենք ստեղծել այն, ինչը մեզանից անկախէստեղծվում:

Մեր առջև շատ կարևոր հարց է`ո´րն է մեր իսկական դերը, իրականում ինչի´համար ենք պատասխանատու: Եվ եթե մինչև այժմ սխալվել ենք,ո՞րնէ ճշմարտությունը, ի՞նչ սխալներ, ինչքա՞նծանր մեղքեր են ընկած մեզվրա: 

Երեխայի «ֆիզիկական վերածննդի» պատմությունը շատ ուսանելի է: Հիգիենան չի սահմանափակվում ուղղակի «մարդաբանական ցուցադրումների» խնդիրներով, տեղեկությունների տարածմամբ, որ մարմինը ինքն իրեն է զարգանում: Մանկականհարցը ֆիզիկական զարգացման քիչ թե շատ կատարյալ ձևերի հարցը չէ: Իսկական մանկական հարցը մանկական սարսափելի մահացելիությունն է:

Հիմա մեզ անհավանական է թվում, որ այն ժամանակաշրջանում, երբ մանկական հիվանդությունները կոտորում էին մանուկներին, շատերին հետաքրքրում էր ոտքերի ու քթի ձևը, իսկ մանկական մահացության կարևոր հարցը անտեսված էր մնում: Կարելի էր այսպիսի հայտարարություն լսել. «Ես երեխաներինշատ լավ եմ կարողանում խնամել, ինը երեխա եմ ունեցել»: Իսկ «քանի՞սն են կենդանի» հարցին հետևում է պատասխան`երկուսը: Եվ այդպիսի մայրնիրեն արժեքավոր խորհրդատուէրհամարում դաստիարակության գործում:

Մանկական մահացության վիճակագրությունը «մանկանց կոտորած» հիշեցնող թվեր է տալիս: Մանկական մահացության միջին թիվը ներկայացնողսյունակը,առանց նշելու առանձին երկրները,ցույց է տալիս, որ բարձր մանկական մահացությունը ընդհանուր երևույթ էր: Գլխավոր պատճառները երկուսն էին`մանկական օրգանիզմի թուլությունը և մանկական հասակի անբավարար պահպանումը: Վերջինս հատուկ է բոլոր երկրներին: Այստեղ խնդիրը բարի կամքի կամ երեխաների նկատմամբ սիրո պակասը չէ. մարդիկ ուղղակի անցնում էին սարսափելի վտանգի կողքով` կարծես չգիտակցելով այն: Հիմա հայտնի է, որ վարակիչ հիվանդությունները և հատկապես ստամոքսա-աղիքային հիվանդությունները ահռելի քանակությամբ երիտասարդ կյանք են տանում:

Մաքրասիրության և երեխաների կերակրման կարգի բացակայությունը հիվանդությունների պատճառ էին դառնում: Երեխաներին փաթաթում էին կեղտոտ բարուրներում. շատ քչերն էին հոգ տանում, որ երեխային կերակրելուց հետո սրբեն պտուկները կամ երեխայի բերանը: Երեխայի կերակրումը կատարվում էր առանց որևէ կարգի. երեխայի կերակրումը կարգավորվում էր միայն լացի միջոցով, և որքան հաճախ էր երեխան լաց լինում ստամոքսի խանգարման պատճառով, այնքան հաճախ էին նրան կերակրում և, իհարկե, նրա վիճակը ավելի էին վատացնում:

Գիտությունը հաստատել է երեխայի խնամքի պարզ կանոններ. առաջին հերթին շատ կարևոր է խիստ մաքրասիրությունը և կերակրման կարգավորվածությունը: Սննդի նոր քանակությունը երեխան պետք է ստանա միայն այն ժամանակ, երբ նախորդն արդեն մարսել է. հետևաբար, երեխային պետք է կերակրել այնպիսի ժամանակահատվածներով (տարիքից կախված), որի ընթացքում նրա օրգանիզմում տեղի են ունենում բոլոր անհրաժեշտ ֆիզիոլոգիական փոփոխությունները:

Մայրերը հիմնականում անհագստանում էին, թե ինչ անեն, երբ երեխան լաց է լինում: Եվ շատերը զարմանում էին, որ կարգավորված` երկու ժամը մեկ, սնվող երեխաները հանգիստ են, սուսիկ, իրենց մասին շատ չեն հիշեցնում, համարյա լաց չեն լինում: Եվ, իսկապես,ինչո՞ւ պետք է երեխան լաց լինի: Չէ՞որ լացը տառապանքի նշան է:

Խեղճ երեխաների համար ոչինչ չէր արվում: Նրանց ամուր կապում էին խանձարուրի կապով և հաճախ թողնում էին քույրիկներիկամ եղբայրների խնամքին, որոնք իրենք դեռ դուրս չէին եկել մանկական հասակից: Մանկիկները ո´չ սեփական սենյակ ունեին, ո´չ էլ առանձին անկողին: Գիտությունը պաշտպան կանգնեց երեխաներին. ստեղծեց մանկական սենյակներ, խնամողներ, օրորոց, երեխաների համար հատուկհագուստ, կրծքից կտրվելուց հետո կերակրելու համար սննդարար նյութեր, հատուկ մանկական բժշկություն, մի ամբողջ նոր աշխարհ` մաքուր, կուլտուրական: Երեխան դարձավ «նոր մարդ»`ապրելու իրավունքով, և պետք է ստեղծեր իր սեփական աշխարհը: Մանկական հիգիենայի տարածմանը զուգընթաց նկատվում է մանկական մահացությունների քանակի նվազում:

Երեխային նույնպիսի ազատություն պետք է տրվի նաև հոգեկանի առումով, քանի որ ոչ թե մենք, այլ ստեղծարար-բնությունն է ձևավորում երեխայի հոգին: Բայց սա չի նշանակում, թե երեխային պետք բարձիթողի անել և առանց որևէ խնամքի թողնել: Չնայած հնարավորություն չունենք անմիջականորեն ազդելու բնավորության, մտքի, զգացողությունների անհատական առանձնահատկությունների վրա, բայց գոյություն ունի երեխաների նկատմամբ հոգատարության և պարտավորությունների շարք, որոնք անտեսելու իրավունք չունենք, քանի որ դրանցից է կախված երեխայի հոգեկան ուժերի կյանքն ու մահը:

Երեխայի ազատությունը չի նշանակում բարձիթողի վիճակ, ճիշտ հակառակը` ազատության ճիշտ ընկալումը մեր ֆանտազիաների փոխարեն երեխայի իրական պահանջմունքներն է բերում և հանգեցնում երեխաների մասին իսկական և իրական հոգատարության: Մեր ժամանակներում երեխան օգտվում է միայն ֆիզիկակական ազատությունից:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մագա Թամազյան | 2011-12-06 03:36:49
Տեղեկությունը հետաքրքիր,օգտակար և շատ կարևոր է: Շնոհակալություն
Նաիրա Դալուզյան | 2011-12-04 19:39:07
Շնորհակալություն,տիար Գևորգ, որ ստիպեցիք մեկ անգամ ևս կարդալ և խորհել Մոնտեսորիի գաղափարների մասին:
Արտակ Նշանյան | 2011-11-23 23:57:06
Շատ հետաքրքիր և օգտակար տեղեկություն է
Lusine | 2011-11-22 16:26:04
Lav kliner vor bolor mayrere imanain ays masin.U shat grqer kardan erexaneri veraberyal.
eranuhi | 2011-11-21 01:31:42
Շնորհակալություն, տիար Գևորգ;
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ