ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

20. Ժպիտը յուրահատուկ Իմաստություն է:
Այդ իմաստությանը տիրապետելը նշանակում է ոչ թե ուղղակի ապրել Երկրի վրա, այլ ապրել յուրահատուկ ձևով: Իր մեջ Ժպիտի իմաստությունը հայտնաբերած մարդը կյանքում կգնա վերին ուղիներով, նեղ արահետներով, դեպի Նեղ Դարպասները:

Օրինակնե՞ր են հարկավոր:
Մայր Թերեզայի կյանքի օրինակը:
Նա Աստվածային Ժպիտի կյանք է ապրել և ինքն էլ դարձել մի Մեծ Ժպիտ, դրա իմաստության կերպարը: Նա ժպտում էր ոչ միայն նրանց, ում փրկում էր. իր սրտի և հոգու Մեծ Ժպիտով գրկում և լցնում էր ամբողջ Մոլորակը, ամբողջ մարդկությունը` իր անցյալ, ներկա և ապագա սերունդներով: Իր Ժպիտի լույսն ու զորությունը նա թողել է մեզնից յուրաքանչյուրին: Մենք պետք է միայն կարողանանք ընդունել Մայր Թերեզայի Ժպիտը:
Կա մարդկանց ժպիտ պարգևելու շնորհ: Բայց անհրաժեշտ է նաև ժպիտն ընդունելու շնորհ:
Մայր Թերեզայի Մեծ Ժպիտի պատկերը տրված է շատ սերունդների և երկար դարերով: Նրա Ժպիտը Արեգակի նման է` չի հանգչում:

 

Ո՞րն է Ժպիտի իմասատությունը:
Այդ իմաստությունը կարող ենք ճանաչել Մայր Թերեզայի Ժպիտի Իմաստության կենդանի օրինակով:
Ինպե՞ս ժպտանք մեր ժպիտի կարիքն ունեցող մարդկանց: Այնպես, ինչպես Մայր Թերեզան:
Ինչպե՞ս կժպտար նա սովյալին, ում պետք էր կերակրել: Ինչպես Հիսուս Քրիստոսին:
Ինչպե՞ս կժպտար ծարավին, ում պետք էր ջուր տալ: Ինչպես Հիսուս Քրիստոսին:
Ինչպե՞ս կժպտար անտուն մարդուն, ում պետք էր տեղավորել: Ինչպես Հիսուս Քրիստոսին:
Ինպե՞ս կժպտար նա միայնակին ու լքյալին: Ինչպես Հիսուս Քրիստոսին:

Իսկ ոչ ցանկալիի՞ն:
Բորոտի՞ն:
Հոգեկան հիվանդի՞ն:
Անցորդի՞ն:
Կալանավորի՞ն:
Կույրի՞ն:
Անհավատի՞ն:
Ինչպե՞ս կժպտար նա պոռնիկին, ում պետք էր փրկել և կյանքը դասավորել:
Իսկ քարացած սրտով մարդո՞ւն:
Ոսկուց կուրացածի՞ն:
Իսկ իշխանությամբ արբեցածի՞ն:
Ինչպե՞ս կժպտար նա հենց Հիսուս Քրիստոսին:
Մայր Թերեզան նրանցից յուրաքանչյուրին կժպտար այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսին:
Սա է Ժպիտի Յուրահատուկ Իմաստությունը:
Յուրաքանչյուր մարդու, կյանքի յուրաքանչյուր երևույթ Մայր Թերեզան ընդունում էր որպես Հիսուս Քրիստոս: Նա մարդկանց փրկում էր համաճարակից, աղետներից, մարդկային արատներում խեղդվողներին փրկության ձեռք էր մեկնում` նրանց ժպտալով Հերոսության Ժպիտով, Նվիրվածության Ժպիտով, Կարեկցության Ժպիտով, Ինքնազոհության Ժպիտով, Հավատի, Հույսի, Սիրո Ժպիտով և, ընդհանրապես, իր` Հիսուս Քրիստոսի Ժպիտով:

 

Իսկ ինչպե՞ս կժպտար նա ինձ, դպրոցի սովորական ուսուցչիս:
Ինչպե՞ս կարող էր ժպտալ, եթե նա Հիսուս Քրիստոսի Ժպիտից բացի ուրիշը չուներ:
Ես ակնածանքով եմ ընդունում այդ Ժպիտը, և սիրտս լցվում է Արարչի էներգիայով: Հպարտանում եմ, որ ուսուցիչ եմ. ընդունում եմ այդ ժպիտն ու շտապում երեխաների մոտ: Այսօր նրանք ամենաշատը իրենց ուսուցչի Ժպիտի կարիքն ունեն:
Եվ կժպտամ նրանց Հիսուս Քրիստոսի Ժպիտով:

 

21. Սպիատակահեր, ակնոցով ուսուցչուհին, ստուգողական տետրերի կապոցը թևատակին, ցրված, կանգնած էր երկու սոճիների արանքում և ուշադիր զննում էր գետնի յուրաքանչյուր թիզը:
Ամեն օր էր այդպես անում, սկսած այն օրվանից, երբ առաջին անգամ դպրոց գնաց, և ճանապարհին, որն անցնում էր այս երկու սոճիների անտառով, հանկարծ զգաց, որ ինչ-որ կարևոր բան կորցրել է: Այդպես էլ չհասկացավ, թե ինչ: Բայց սիրտը վկայում էր, որ առանց դրա դպրոցում իր համար դժվար է լինելու:
Ահա այս անգամ էլ դպրոցի ճանապարհին կանգ առավ և շարունակեց իր փնտրտուքը:

Ուսուցչուհու հետևից դպրոց գնացող աշակերտն էլ կանգ առավ: Նա առաջ էլ էր նկատել սոճիների արանքում ինչ-որ բան փնտրող իր ուսուցչուհուն:
Առաջ նա չէր համարձակվում մոտենալ, բայց այս անգամ սիրտ արեց:
- Ի՞նչ եք անում,- ամաչկոտ հարցրեց նա:
- Փնտրում եմ,- մռայլ պատասխանեց ուսուցչուհին` չնայելով նրա կողմը:
- Ի՞նչ եք փնտրում:
- Քո ի՞նչ գործն է,- զայրացավ ուսուցչուհին:- Դպրո´ց գնա:
- Վաղո՞ւց եք կորցրել,- նորից վախեցած հարցրեց աշակերտը:
- Վաղուց, վաղուց, հենց որ ուսուցիչ դարձա: Իսկ հիմա գնա և ինձ մի´ խանգարիր,- հրամայեց նա աշակերտին:
Բայց աշակերտը չէր գնում:
- Համոզվա՞ծ եք, որ հենց այստեղ եք կորցրել:
Ուսուցչուհին պոռթկումի եզրին էր:
- Այո, այո, այս անտառում. ուրիշ որտե՞ղ կարող էի կորցնել,- զայրացավ նա, կարծես աշակերտն էր մեղավոր իր դժբախտության համար:
- Կցանկանա՞ք օգնեմ,- զգուշորեն առաջարկեց աշակերտը:
- Ինչպե՞ս կարող ես օգնել, երբ ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ փնտրում,-զայրագին դիմեց նա տղային:
Զայրույթից նա ուզում էր լաց լինել:
- Ինչո՞ւ,- չէր հանձնվում աշակերտը:- Այն, ինչ փնտրում եք, պետք է որ արդեն գետնի մեջ անցած լինի:
Նա նստեց առաջին սոճու մոտ, մատներով փոս արեց և այնտեղից մի փոքրիկ տուփ հանեց:
- Ա՞յս էիք փնտրում,- և նա տուփը մեկնեց ուսուցչուհուն: Ուսուցչուհին զարմանքով հայացքը ուղղեց անսովոր տուփին:
- Հնարավոր է…- ցրված շշնջաց նա: Մի պահ նայեց ժպտացող աշակերտին:
«Հավանաբար նա՝ աշակերտս, ցանկանում է աչքս մտնել, խորամանկ»,- մտածեց նա:

Նա տուփը բացեց և այնտեղից հին մագաղաթի մի կտոր հանեց: Դրա վրա ինչ-որ խորհրդավոր նշաններ էին գրված: Ուսուցչուհին հավաքեց լեզուներից իր բոլոր գիտելիքները և, վերջապես, սանսկրիտով բառեր կարդաց: Նա այդ բառերը շշմած կարդաց մի քանի անգամ:
- Այդտեղ ի՞նչ է գրված… Գաղտնի՞ք է… Ձեզ համար շատ, շա՞տ կարևոր բան է,- հարցրեց աշակերտը: Բայց ուսուցչուհին այնպես էր խորասուզվել բառերի իմաստը հասկանալու մեջ, որ մոռացել էր աշակերտին: Նա նույնիսկ չնկատեց, թե աշակերտն ինչպես է հավաքում գետնին ցրված ստուգողականի տետրերը:

Ուսուցչուհու դեմքն աստիճանաբար փոխվում էր: Աշակերտին թվաց, որ նա ավելի գեղեցիկ և բարի է դառնում:
«Ականջիդ եմ ասում, քանի որ գաղտնիք է. Ժպիտը Զորություն ունի»:.
Նա այս բառերը կրկնում էր հոգում, սրտում, մտքում…
Եվ վերջապես գլխի ընկավ:
Նա ժպտաց: Ժպտաց այնպես, ինչպես պոետը կժպտար իր ոգեշնչմանը գլուխգործոց ստեղծելուց առաջ:
Աշակերտը, նկատելով ուսուցչուհու դեմքին ժպիտի փայլատակումը, ուրախությամբ բացականչեց.
- Ախր բոլորին ասում էի, որ նա կարողանում է ժպտալ, բայց ոչ ոք ինձ չէր հավատում… Հիմա կհավատան…- և այս ուրախ լուրով վազեց ընկերների մոտ:
Ուսուցչուհին շտապեց նրա ետևից` Պայծառացման Ժպիտը դեմքին: Ուրախության արտասուքները, մարգարիտների նման, զարդարում էին նրա Ժպիտը:

«Ժպիտի Իմաստությունն եկավ ինձ մոտ, և այսօրվանից կսկսվի իմ իսկական ուսուցչական կյանքը»: Քայլում և չէր էլ նկատում, որ տրորում է ստուգողականի տետրերը, որոնք թափվել էին առջևից վազող աշակերտի ձեռքից: Դրանք շարվել էին դպրոց տանող արահետի նման:
22. Ժպիտը Զորություն ունի:. Դա է Հատուկ Իմաստությունը:
Ժպիտի մեջ է ուսուցչի զորությունն ու իմաստությունը:

Կասեն՝ չէ՞ որ ուսուցման ժամանակակից հզոր միջոցների համեմատությամբ Մանկավարժական Ժպիտը մանրուք է:
Պատասխանում եմ՝ իսկ եթե Ժպիտը կյանքի ավելի հզոր ազդակ է հաղորդում երեխային, քան բոլոր սկզբունքները, մեթոդները և համակարգիչները միասին, դա մանրո՞ւք է:

Կասեն՝ չէ՞ որ ուսուցչի բնավորությունից և տրամադրությունից է կախված` երեխաներին ժպտում է, թե չէ:
Պատասխանում եմ՝ ուսուցչից է կախված սեփական կերպարի ստեղծումը, դրա համար էլ նա ուսուցիչ է:

Կասեն՝ բայց չի կարելի ուսուցչին ստիպել ժպտալ աշակերտներին:
Պատասխանում եմ՝ իսկ ո՞վ է նրան ստիպել ուսուցիչ լինել:

Կասեն՝ ինչպե՞ս ստուգենք ժպիտի զորությունն ու իմաստությունը:
Պատասխանում եմ՝ կանգնեք դպրոցի շեմին և հաշվեք, թե քանի ժպիտ են երեխաներն իրենց հետ դպրոց բերում և քանիսն են տանում:

Կասեն՝ մեզ ավելի հեշտ է առանց ժպիտի:
Պատասխանում եմ. . .
Ոչ, չեմ պատասխանում: Հանգած գիտակցությունից պետք է հեռու գնալ:

23. Ժպիտը Զորություն ունի։
Մտածողներն ասում են՝ ծովի խորքերում աղ կա, բայց միայն հոսանքների աշխատանքն է ջրի երես հանում այն:
Մտածողները գրում են՝ սոխակի ձուն իր սաղմի մեջ երգիչ ունի, բայց միայն կյանքի կոչվելուց հետո կլսվի երգը:
Իմ կողմից ասեմ՝ ամեն երեխայի մեջ Արարչի կերպարն է, բայց Արարչին գործընկեր է պետք, որ բացահայտի այդ Կերպարը:
Արդյո՞ք սոխակի ձուն ինքը կարող է էական-համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի բացահայտի և իրենից ազատագրի երգչին:

Այդպես և երեխան. նա ի վիճակի չէ իր շուրջը ստեղծելու իր էությանը համապատասխան այնպիսի պայմաններ, որպեսզի հայտնաբերի և բացահայտի իր Կերպարը: Պետք են Արարչի գործընկերներ` ծնողներ, ուսուցիչներ, դաստիարակներ` արդեն մեծ մարդիկ: Երեխան կարող է դաստիարակվել միայն այն դաստիարակի կողմից, ով արդեն դաստիարակված է: Առանց դաստիարակի երեխան մարդ չի դառնա, քանի որ ինքն իրեն դաստիարակել նա չի կարող: Երեխա և կողքին մեծահասակ. էական-համապատասխանության և Կերպարաստեղծման (Կրթության)[1] հիմքը սա է: Նորածնին գայլերին տվեք, և նրանից գայլ կսարքեն:

Երեխան կապված է մեծահասակին:
Բայց մեծահասակները տարբեր են լինում՝ բարի ու չար, սրտով ու անսիրտ, լավ ու վատ, ժպտացող ու անժպիտ:
Եթե մեծահասակը երեխային սիրո և ըմբռնումի մանկավարժական ժպիտներ է պարգևում և նրա հետ ձգտում վեր բարձրանալ, ապա դրանով օգնում է նրան բացահայտելու և զարգացնելու իր Աստվածային Կերպարը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե երեխան այդ ժպիտների փոխարեն հայտնվի դրանց հակադրությունների հեղեղում:
Ես գիտեմ, թե ինչ կլինի:
Տեսե՞լ եք՝ ինչպես է կարկուտը ոչնչացնում խաղողի այգիները:
Ես տեսել եմ:
Այ թե ինչ կլինի. ամբողջ բերքը կոչնչանա, և Կերպարի բացահայտում չի լինի:
Կեղծը կեղծիք է ստեղծում:
Ժպիտը Լույսի նկատմամբ ընկալունակ է դարձնում երեխային:
Կոպտությունը խանգարում է Լույսի ընկալմանը:

24. Ժպիտը Յուրահատուկ Իմաստություն է:
Դաստիարակությունն Անկրկնելիության Օրենքով է կառուցվում. յուրաքանչյուր մարդ կարող է Կերպավորվել միայն մեկ անգամ:
Մանկությունը երկրորդ անգամ չի տրվում, որպեսզի հնարավոր լիներ ամեն ինչ զրոյից սկսել, Կերպավորման ուրիշ գաղափար ընտրել նրա փոխարեն, որն իրեն չէր արդարացրել: Լավագույն մանկավարժական հաջողությունների հասնելու նպատակով փորձի և սխալների ճանապարհը վտանգավոր է նրանով, որ թույլ տված սխալները հնարավոր չէ ուղղել ուրիշ փորձերով: Երեխայի անձի զարգացման հարցում որևէ «մանրուքի» անտեսումը կարող է տխուր, նույնիսկ, ողբերգական վախճան ունենալ: Կերպարի բացահայտման ճանապարհից շեղումը երեխային հեռացնում է կյանքում նրա կոչումից:

Ինչպե՞ս վարվենք:
Մեզ դեռ հայտնի չէ այն Բացարձակ Մանկավարժությունը, որի օգնությամբ կկարողանայինք երեխաների մեջ ամբողջությամբ պահպանել նրանց ճակատագիրը: Այդպիսի մանկավարժությունն առայժմ միայն հանգամանքների երջանիկ բերումով է լինում, որը հաճախ չի պատահում, և որի օրենքները մեզ անհայտ են:
Խոտը բետոնը ծակում դուրս է գալիս, բայց մի՞շտ է այդպես, արդյո՞ք բետոնի տակ եղած բոլոր սերմերն են պայմաններ ունենում:

Մենք գիտենք այն ակունքները, որտեղից կարող ենք վերցնել ամենաճիշտ մանկավարժական մոտեցումները, բայց պետք է կարողանանք վերցնել: Այդպիսի ակունքներ են Արարչի առաջ պատասխանատվությունը` երեխայի Կրթության համար, զգացմունքագիտությունը, ինտուիցիան, Դարերի Իմաստությունը, սիրով և հավատով ամրացված ձգտումը:
Իմաստությունը մերժում է Կրթության մեջ բռնությունը, որպես ավերիչ ուժ:
Իմաստությունը հաստատում է Ժպիտը՝ որպես Կրթության ստեղծարար ուժ:

25. Ժպիտը Յուրահատուկ Իմաստություն է
Բայց Իմաստությունն այն չէ, որ Ժպիտը մանկավարժի դեմքից չիջնի։ Այլ այն է, որ սրտով զգան, թե ում, երբ և ինչ ժպիտով ժպտան, որ Ժպիտի էներգիան երեխայի կողմից ընդունվի:
Ճշմարտության պահին ցուցաբերած ժպիտը կարող է հրաշքներ գործել դաստիարակության մեջ:
Մանկավարժական Ժպիտը, որպես ուսուցչի հոգեկան վիճակ, որպես նրա ոգու որակ, մշտապես ուղեկցում է նրան, նա ավելացնում է իր մեջ ժպիտի զորությունը, ինքը դառնում է Ժպիտ և իր շուրջը տարածում բարու և հույսի արտահոսք: Այս վիճակը նրա ամենամեծ ձեռքբերումն է, այն լիքն է նրա ոգու նվերներով: Եվ որսալով ճշմարտության նուրբ պահերը կամ ստեղծելով դրանք՝ ուսուցիչն իր ներքին աշխարհից ճառագում է ժպիտի անհրաժեշտ սպեկտրը: Իսկ աշակերտն այդ պահին ուրախություն, թեթևացում, հաջողություն, հանգստություն է զգում, այն, ինչը այդ պահին իրեն հենց պետք էր:

[1] Ռուսերեն՝ Образ-овании

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Մարիամ Խաչատրյանը, 12-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ