ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Այսօր, բացառությամբ որոշ հոգեթերապևտների, մարդկանց մեծամասնությունը խոստովանում է, որ 1986թ. Կալիֆոռնիայում պաշտոնապես սկիզբ առած շարժումը հօգուտ երեխայի բարձր ինքնագնահատականի, լավագույն դեպքում հիմարություն էր, իսկ վատագույն դեպքում` հասարակության համար վնասակար` չհաշված հատուկենտ մարդկանց տված օգուտները:
Շարժումն սկսել էր Կալիֆոռնիայի վեհաժողովի անդամ Ջոն Վասկոնսելոսը (John Vasconcellos): Ինչպես տեղեկացնում էր The New York Times թերթը, 53-ամյա դեմոկրատ պարոն Վասկոնսելոսին օգնականները ներկայացնում էին որպես «օրենսդիր ժողովի ամենառադիկալ հումանիստը»»:

Այն ժամանակ տրված հարցազրույցում Վասկոնսելոսն ինձ ասում էր, որ այդ թերապիայի օգտակարությունը իր սեփական փորձով է տեսել: Այն օգնել է իրեն բարձրացնել ցածր ինքնագնահատականը, որը ժառանգություն էր ստացել մանկությունից: Ուստի եզրակացրել էր, որ այլ մարդկանց ինքնագնահատականի բարձրացումը նույնպես օգտակար կլիներ հասարակությանը:
Այդպիսով, Կալիֆոռնիան ստեղծեց ինքնագնահատականի, անձնական և հասարակական պատասխանատվության խրախուսման իր Հատուկ հանձնաժողովը, որի հիմնական խնդիրն էր բարձրացնել երիտասարդների ինքնագնահատականը` հասարակության մեջ սոցիալապես պատասխանատու մարդկանց քանակն ավելացնելու նկատառումներով:
Այդ համոզմունքը, որ հասարակության անդամների ինքնագնահատականի բարձրացումը հասարակության որակը կբարձրացնի, անտառային հրդեհի նման տարածվեց ամբողջ Ամերիկայում:

Սակայն պարզվում է, որ այդ նախադրյալը հիմքից սխալ էր: Հասարակության որակի և բարձր ինքնագնահատականի միջև ոչ մի հարաբերակցություն չկա: Բայց կա հանցագործությա´ն և բարձր ինքնագնահատականի միջև:
Ֆլորիդայի նահանգի համալսարանի պրոֆեսոր, հոգեբանության գիտությունների թեկնածու Ռոու Բաումայստերը (Roy Baumeister) ամենադաժան հանցագործներին հետազոտելու արդյունքում բացահայտել է, որ մի բնութագրիչ կա, որը հանդիպում է գործնականորեն յուրաքանչյուրի մոտ` բարձր ինքնագնահատականը:
Այո, բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի շատ են հակված բռնության:

Անցյալ դարի 60-ական և 70-ական թվականները ազդարարեցին այն, ինչը կանվանեի Զգացմունքների դարաշրջանը: Եվ զգացմունքների վրա հիմնված ամենակայուն համոզմունքներից մեկը, որ ծնվել էր այդ դարաշրջանում, խիստ կարևորությունն էր այն բանի, որ երեխաները լավ կարծիք ունենան իրենց մասին: Որոշված էր, որ երեխաներին ամեն մի առիթով բարձր ինքնագնահատական պետք է ներարկվի` անկախ նրանից, թե ինչքան է երեխան դրան արժանի: Հենց դրա համար պարտված թիմի տղաներին պարգևատրում էին մրցանակներով, հենց այդ պատճառով ավելի ու ավելի շատ միջնակարգ դպրոցներ էին հրաժարվում այն սովորությունից, երբ լավագույն շրջանավարտը հրաժեշտի խոսք էր ասում ավարտական երեկոյի ժամանակ (որ մյուս շրջանավարտները չզգային, որ իրենք ավելի վատն են), այդ պատճառով որոշ նահանգներ վերացրել էին հաղթանակի և պարտության գաղափարները մանկական ֆուտբոլային մրցաշարերում (որ պարտված թիմի խաղացողները չտառապեին ցածր ինքնագնահատականից) և այլն:

Ընկերս ինձ պատմել է մի պատմություն, որ գերազանց ներկայացնում է դա: Բեյսբոլի պատանեկան առաջնության ժամանակ նա տեսել էր, թե ինչպես է խաղացողը գնդակը նետում բռնողի գլխից մի քանի ոտնաչափ վերև: Ավելորդ է ասել, որ վերջինիս չի հաջողվել վերցնել գնդակը: Բայց, ի զարմանս իմ ընկերոջ, նա լսել էր, թե ինչպես են գնդակը բռնողի հայրն ու մարզիչը բացականչել. «Գերազանց հարված էր»:

Այս ամենի հետևանքներից մեկն այն սերունդն է, որն իր մասին շատ մեծ կարծիք ունի` առանց որևէ օբյեկտիվ պատճառ ունենալու: Հավանաբար, ամենահայտնի օրինակը Ամերիկայի և յոթ այլ երկրների ավագ դասարանների սովորողների հարցումն է: Ամերիկացիներն իրենց մաթեմատիկական ընդունակություններով հայտնվել էին վերջին, բայց իրենց մաթամատիկական ընդունակությունների գնահատմամբ` առաջին տեղում:
Բայց պարզվում է, որ այնուամենայնիվ ամենամեծ խնդիրը առանց հիմնավորման որևէ մեկի մասին լավ կարծիք ունենալը չէ, ինչքան էլ դա քայքայիչ լինի:

Երեխաների դաստիարակության հարցերով փորձագետ, հոգեբան Ջոն Ռոուզմոնդը (John Rosemond) վերջերս ինձ նկատել տվեց շատ ավելի լուրջ խնդիր. բարձր ինքնագնահատականը չի լավացնում երեխայի բնավորությունը, այլ իրականում ավելի շատ դրդում է ցածր բարոյականության:

Սա անշուշտ հակասում է ներկայիս, ինչպես նաև baby-boom-ի[1] սերնդի այն խորը համոզմունքին, որ երեխայի բարձր ինքնագնահատականի դաստիարակությունը ծնողների հիմնական պարտականություններից մեկն է: Թեև միշտ դեմ եմ արտահայտվել չհիմնավորված բարձր ինքնագնահատականին, սակայն ես էլ էի հավատում, որ ինքնագնահատականը երեխայի կյանքում շատ կարևոր նշանակություն ունի:

Բայց հենց որ Ռոուզմոնդն ինձ ասաց այն, ինչ ասաց, ես հասկացա` նա իրավացի է: Նրա խոսքերից հետո ես սկսեցի վերլուծել ինձ ծանոթ ամենալավ մարդկանց: Պարզվեց, որ նրանցից ոչ ոք մանուկ հասակում բարձր ինքնագնահատական չի ունեցել: Ավելին, նրանք բոլորն էլ «տառապել են» (ինչպես հիմա կասեին) ցածր ինքնագնահատականի պատճառով:

Մի օրինակ բերեմ: Ես ճանաչում եմ մի մարդու, որը հրաշալի անձնավորություն է, խիզախ, ազնիվ, նվիրված: Նրա հայրն անընդհատ անպատվել է, անվանել բթամիտ ու հիմար: Այո, այդ հայրը, մեղմ ասած, հիվանդ է եղել: Եվ նա իրոք բացասաբար է ազդել իր երեխայի հոգեկանի վրա. հիմա էլ այդ մարդը շատ ցածր ինքնագնահատական ունի: Բայց դա բացասական ազդեցություն չի թողել նրա հիանալի բնավորության վրա:

Ինչքան շատ եմ մտածում սրա մասին, այնքան ավելի շատ եմ սկսում համադրել Ռոուզմոնդի և Բաումայստերի եզրահանգումները:

Եթե Բաումայստերն իրավացի է, և դաժան հանցագործներն ունեն ավելի բարձր ինքնագնահատական, քան մարդկանց մեծամասնությունը, եթե Ռոուզմոնդն իրավացի է, և առանց բարձր ինքնագնահատականի մեծացած մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն հայտնվելու հասարակության լավագույն անդամների շարքում, ապա հասարակությունը պետք է չափազանց շահագրգռված լինի, որ երեխաների մեջ բարձր ինքնագնահատական չձևավորվի: Հասարակությունը պետք է շահագրգռված լինի մի բանով՝ լավ բնավորությամբ մարդկանց դաստիարակությամբ միայն և ոչ թե բարձր ինքնագնահատականով: Իսկ լավ բնավորությունը ձևավորվում է ինքնավերահսկման ուսուցման, այլ ոչ թե ինքնագնահատականի շնորհիվ:

Թույլ տվեք` ճշգրտեմ: Ոչ ոք կոչ չի անում ծնողներին երբեք չգովել զավակին կամ նրա մեջ ցածր ինքնագնահատական մշակել: Վստահ ենք նաև, որ երեխան գիտի, որ ծնողներն իրեն սիրում են: Սակայն եթե ծնողների հիմնական խնդիրը լավ մարդ դաստիարակելն է համարվում (անխոս հենց այդպես էլ պիտի լինի), ապա երեխային բարձր ինքնագնահատական ներարկելն այդ խնդրի լուծմանը չի նպաստում, ավելին` կարող է հեշտությամբ խանգարել:
Եթե համաձայն չեք այս եզրահանգման հետ, փորձեք հետևյալը. հարցրեք ձեզ ծանոթ ամենալավ մարդկանց` նրանց ինքնագնահատականն ինչքան է բարձր եղել փոքր ժամանակ: Հետո հարցրեք ձեզ ծանոթ բոլոր «նարգիզներին», թե ինչքան հաճախ են ծնողներն իրենց գովել և խրախուսել…

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Թոփչյանը

[1] baby-boom - այսպես են անվանում ԱՄՆ-ում ծննդաբերության բուռն աճը 1946-1964 թթ, երբ մոտ 76 մլն ամերիկացի է ծնվել, որը 1980-ականներին կազմել է երկրի ազգաբնակչության մեկ երրորդը։
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Elena | 2011-12-03 02:32:39
karcum em,iskapes cnoxneri geragnahatakann erbemn korcanarar azdecutyun e toxnum,koxm em real motecman@.shnorhakalutyun.
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ