ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Աշխարհի անսովոր դպրոցները

Ստորգետնյա Դպրոց

Terraset Elementary School PTA (ԱՄՆ)

Ամերիկյան Թերասեթ դպրոցի սովորողները համարյա ստորգետնյա երեխաներ են: Դպրոցը կառուցվել է 1970-ական թվականների կեսերին, երբ ԱՄՆ-ում էներգետիկ ճգնաժամ է եղել: Երկիրում կիրառվել է էներգիայի տնտեսման ռեժիմ, որը գործել է նաև դպրոցները տաքացնելու դեպքում:
Թերասեթ դպրոցը կառուցեել են Ռեսթոն քաղաքում. բլուրը տաշել –հարթեցրել, տեղը կառուցել են շենքը, հետո այն ծածկել են հողով: Բնական հողային ծածկույթը ջերմություն է տվել և էներգիայի խնայողություն ապահովել:
Նախագծողների առջև դրված էր ևս մեկ դժվարին խնդիր` շենքը պետք էր ոչ միայն տաքացնել, այլ նաև հովացնել: Իսկ դա պահանջում էր նոր էներգետիկ ծախսեր: Խնդիրը լուծեցին արևային մարտկոցները: Այսօր Թերասեթը ոչ միայն երկրի ամենատնտեսող դպրոցն է, այլ նաև Ռեսթոնի զբոսաշրջային տեսարժան կարևոր վայրերից մեկը:
Ի տարբերություն ստեղծման պատմությանը, Թերասեթի դպրոցի ուսուցումը դժվար կլինի յուրահատուկ համարել: Դա կրտսեր դպրոց է` ԱՄՆ-ում սովորական առարկայացանկով: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դպրոցը երեխաների և ծնողների համար կազմակերպում է միջոցառումներ` ընտանեկան վազքի մարաթոն քաղաքի փողոցներով կամ գիշերային բինգո:


Երաժշտությամբ ուսուցման դպրոց

Choir Academy of Harlem (ԱՄՆ, Նյու-Յորք)

Երեխային տալով Հարլեմի երգչախմբային ակադեմիա` նրանց համար ծնողներն ապահովում են ոչ միայն ձայնալարերի վարժություն, հյուրախաղեր և հաղորդակցում հոգևոր արժեքներին, այլև բազային կրթություն հումանիտար թեքումով:

Այդ դպրոցի ուսուցիչների առաքելությունը երեխայի թաքնված տաղանդների զարգացմանը նպաստելն է: Այդ պատճառով հիմնական ծրագիրը կազմված է տարբեր տեսակի կատարողական արվեստներից` երգել, պարել, նվագել երաժշտական գործիքներով: Ընդունելության հարցազրույցի ժամանակ ստուգում են հնարավոր աշակերտի ռիթմի զգացողությունը, ժամանակի կողմնորոշումը և ուշադրության կենտրոնացումը: Այնուամենայնիվ, ամենակարևորը համարվում է երեխայի սերը երաժշտության նկատմամբ:
Եթե ծնողները երաժշտական գործիքը չեն կարողանում գնել, ապա դպրոցը այն տրամադրում է երեխային ժամանակավոր օգտագործման համար:
Անուշադրության չի մատնվում նաև աշակերտների ֆիզիկական պատրաստվածությունը. դպրոցում կան բեյսբոլի, ֆուտբոլի թիմեր և, իհարկե, հավաքական թիմ:


Փախստականների եւ ապօրինի ներգաղթածների դպրոց

The Bialik-Rogozin School (Իսրայել, Թել Ավիվ)

2011թ. փետրվարին լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկար» տրվել է Կարեն Գուդմանի և Քըրք Սայմոնի «Այստեղ օտարներ չկան» ֆիլմին: Քառասուն րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է իսրայելական «Բիալիկ - Ռոգոզին» դպրոցի մասին, որտեղ սովորում են փախստականների եւ ապօրինի ներգաղթածների երեխաները: Նրանք գալիս են աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր ընտանիքներից են սերում, երկրպագում են տարբեր աստվածների, բայց նրանցից յուրաքանչյուրն իր կարճ կյանքի ընթացքում շատ փորձություններ է տեսել: Շատերը կորցրել են իրենց հարազատներին, տառապել թե´ ֆիզիկապես և թե´ հոգեպես: Որոշ երեխաներ նախկինում երբեք դպրոց չեն հաճախել:

«Բիալիկ Ռոգոզին»-ը երեխաներին միայն անհրաժեշտ տարրական գիտելիքներ չի տալիս: Սովորողներին այնտեղ կերակրում ու հագցնում են: Իսկ ամենակարևորն այն է, որ սովորողներն իրենց խնամակալներից անկեղծ կարեկցանք ու հոգածություն են ստանում: Այստեղ երեխաներին օտար կամ անպետք չեն համարվում, քանի որ նրանք բոլորը դառնում են իսրայելցիներ:


Լողացող դպրոց (Կամբոջա)

Կամբոջայի Տոնլեսապ լիճը, որից ոչ հեռու հայտնի Անգկոր Վատ տաճար-համալիրն է, Հնդկաչին թերակղզու ամենամեծ քաղցր ջրով ջրամբարն է համարվում: Այն անգամ «ներքին ծով» են անվանում:
Լճի վրա է Կամբոջայի հանրահայտ տեսարժան վայրը` լողացող Կոմպոնգ Լուոնգ գյուղը` իր բնակելի տներով սրճարանով, խանութով ու դպրոցով:

Լողացող դպրոցը սովորողների համար դարձել է երկրորդ տունը` այդ խոսքի ուղղակի իմաստով: Այնտեղ սովորում են հիմնականում որբերը, և հենց այնտեղ էլ նրանք ապրում են: Նրանց մեծ մասի ծնողները ձկորսության ժամանակ են մահացել. անձրևների շրջանում լճում ջրի մակարդակը զգալիորեն բարձրանում է, նավակներ վարելը` դառնում շատ վտանգավոր:

Երեխաներին ապահովել օգնում են զբոսաշրջիկները: Ամեն նոր խումբ մոտակա խանութներից գնում է ամբողջ ապրանքը և բառացիորեն լցնում դպրոցը խաղալիքով, գրենական պիտույքներով և քաղցրավենիքով:

Ռուսերենից թարգմանեցին Գրետա Սարգսյանը, Օլյա Մանդալյանը, Թամար Աբրահամյանը, Արփինե Լրջիկյան, քոլեջ, 1-ին կուրս 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ