ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Բանականություն

Ո՞ր մարդուն ենք համարում բանական։

Թե չէ՝ բոլորս հպարտ մեզ «մարդ բանական»  ենք կոչում՝ հոմո սապիենս։
Բառարանը «բանական» բառը սահմանում է որպես «բանականության տեր»։ Շատ հետաքրքիր բան է դուրս գալիս. դեռ ոչինչ չի նշանակում, որ բանականությունը կա, հարկավոր է նաև սովորել դրան տիրապետել։

Ինչպես բանականությանը տիրապետել

Դպրոցում դասին.
-Ո՞վ է կարդացել «Պատերազմ և խաղաղությունը»
-Ո՞նց, պիտի կարդայի՞նք։
-Իհարկե։
-Թո՛ւ, ես էլ արտագրել եմ։

Բանականությունը հեշտ է որոշել ըստ մարդու գործունեության նյութական արդյունքների։ Ահա, ոչինչ չկար, բայց հանկարծ աթոռ հայտնվեց, կամ տորթ, կամ, ծայրահեղ դեպքում, սիմֆոնիա։

Ինչ ձեզ շրջապատում է, այսպես թե այնպես անցել է ձեր բանականության միջով։ Ինչ-որ բան դուք ինքներդ եք արել, մի բան գնել եք, մեկի հետ ծանոթացել եք, ինչ-որ բան պատվիրել եք։ Ամեն դեպքում դուք մտածել եք դրա մասին և որոշել եք՝ ինչ անեք դա։
Ձեր առողջությունը, ֆինանսական դրությունը, անձնական հարաբերությունները, հոգեկան հանգստությունը՝ ամենը ձեր մտքերի արդյունքն է և, վերջիվերջո, ձեր ընդունած որոշումների արդյունքը։
Եթե կյանքում ձեր շուրջը եղած ոչ մի բան ձեզ դուր չի գալիս, դա հրաշալի առիթ է մտածելու, թե ինչ որոշումներ եք կայացնում։ Որովհետև եթե լրիվ պարզեցնենք «բանական» հասկացությունը, կարող ենք ասել՝ բանականությունը սեփական ցանկությունները նյութականացնելու ընդունակությունն է։

Անկառավարելի բանականություն

Մեկին վռնդել են գժանոցից,
որովհետև…հիմար էր։

Այս բնորոշումը հեշտ է շրջել հակառակ կողմին ու բնորոշել «ոչ բանականությունը»։

Ոչ բանականությունը հուսալն է, որ ձեր ցանկությունները կիրականացնի ինչ-որ մի բարձր ուժ։
Իհարկե, շատ հաճելի է ապրել և հուսալ, որ մի երկնային գրասենյակ հետևում է ձեզ, արձանագրում ձեր ամեն մի քայլը, հաշվառում է ձեր բարի մտադրությունները և գրանցում ձեր դժգոհությունները։ Իսկ հետո՝ մի գեղեցիկ օր, նա կնվիրի ձեզ ամենը, ինչ ուզում էիք և կպատժի ձեզ վիրավորողներին։

Հնարավոր է՝ այդպես էլ լինի։ Բայց, համենայնդեպս, ես խորհուրդ կտայի օգնության կանչել սեփական բանականությունը, փորձել նրան գործում։ Գուցե և արդյունքն ի հայտ գա շատ ավելի շուտ։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ