ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նախագիծ նորարար ուսուցիչների հայաստանյան 3-րդ ֆորումին

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագիրը, ըստ որի օտար լեզուները, մեդիամիջոցներն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ: Օտար լեզուների ուսուցման ծրագրի իրավական հիմքը «Հանրակրթության պետական չափորոշիչների» վրա, համապատասխան որի`

ա) մշակվում են պետական և այլընտրանքային հանրակրթական ծրագրեր.
բ) փորձաքննության են ենթարկվում ներկայացված այլընտրանքային հանրակրթական ծրագրերը (փորձաքննության արդյունքները տես` «Դպիր» էլեկտրոնային պարբերականի թիվ 45 և 46 համարներում):

Հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված բովանդակային նվազագույն պահանջները` ըստ բնագավառների, կարող են հանրակրթական հիմնական ծրագրերում խորացվել և ընդլայնվել:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով հանրակրթության ծրագրի բովանդակությունը հարմարեցվում է նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին:

Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցներում անգլերենը դասավանդվում է երրորդ դասարանից` շաբաթական երկու դասաժամով. «…երկրորդ (հիմնական) օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից» [1]: 

Ըստ կրթահամալիրում իրականացվող 1-6-րդ դասարանների ուսումնական պլանի օտար լեզուն դասավանդվում է սկսած 1-ին դասարանից` հետևյալ ժամաքանակով.

  • 1-2-րդ դասարաններ - 2 դասաժամ, որը բաշխվում է ամենօրյա 20 րոպեանոց դասերի
  • 3-4 դասարաններում - 3 դասաժամ
  • 5-6-րդ դասարաններում - 4 դասաժամ

1-4-րդ դասարաններում դասվարի ներկայությունը դասերին համարվում է պարտադիր:

Դասերը հաճախ համագործակցային բնույթ են կրում` անցկացվում են ինտեգրված մայրենի, ռուսերեն և անգլերեն դասեր: Կարող են համատեղվել նաև մաթեմատիկայի, տեխնոլոգիայի և այլ դասընթացների հետ: Ինտեգրված դասերի համար և արդյունքում ստղծվում են ուսումնական, հետազոտական նյութեր, ֆիլմեր, համակարգչային խաղեր (smart notebook, power point և այլ ծրագրերով):

«Միջառարկայական ինտեգրում. օտար լեզվի և մյուս առարկաների ինտեգրումը և միջառարկայական կապերը նպաստում են երեխաների կողմից աշխարհի ու երևույթների միասնական, ամբողջական ընկալմանը, տարբեր բնագավառներից գիտելիքների, փաստերի ու գաղափարների համադրմանը, իմաստավորմանն ու գնահատմանը, ինչը խթանիչ գործոն է սովորողների ճանաչողական, ստեղծագործական գործունեության համար»: [2]

Օտար լեզվի դասավանդման հիմնական խնդիրներից է սովորողի խոսակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների զարգացումը: Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները` դասավանդողը յուրաքանչյուր դաս պետք է տոնի վերածի: Դրա համար նրան անհրաժեշտ է դասը հագեցնել զանազան, ցանկալի է, շարժական, խաղերով, այդ թվում դերախաղերով: Դասերին օգտագործվում են տարբեր դիդակտիկ նյութեր` խաղալիքներ, ինքնաշեն տիկնիկներ, դիմակներ, նկարներ, նկար-քարտեր (այդ ամենը կարող են պատրաստել սովորողները): Խաղերի միջոցով կրկնվում է անցած բառապաշարը, ամրապնդվում նորը: Զարգանում է երեխաների ուշադրությունը, հետաքրքրությունը:

Բանավոր խոսքի զարգացումը պահանջում է ճիշտ առոգանական հմտությունների ձեռք բերում, որին մեծապես նպաստում են աուդիոդասերը: Այս նպատակին են ծառայում նաև երգերը, ոտանավորները, հանելուկներն ու շուտասելուկները:

Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ներմուծել երկու-երեք առօրյա արտահայտություն, աստիճանաբար դասարանային բոլոր գործողությունները արտահայտել միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ անգլերեն ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին:
«Լեզվական, հաղորդակցական մթնոլորտի ստեղծման նպատակով պետք է նվազագույնս դիմել մայրենի լեզվի միջնորդությանը և հնարավորինս դասերը վարել օտար լեզվով: Սակայն մայրենի լեզուն պետք է օգտագործել, օրինակª անհրաժեշտության դեպքում բառիմաստը բացահայտելու այլ միջոցներին զուգահեռ, քերականական կամ այլ մեկնաբանություններ անելու, առաջադրանքը կամ խաղի ընթացքը բացատրելու համար:
Ուսուցումը պետք է փուլային կառուցվածք ունենա` ընթանալով գիտելիքների յուրացումից, առանձին խոսքային գործողությունների մշակումից ընդհուպ մինչև խոսքային ամբողջական գործունեություն: Հատուկ կարևորվում են խոսքային կարողությունների զարգացման տեխնոլոգիաները: [2]

Տառուսուցումը ոչ թե առանձին ծրագիր կամ նպատակ է, այլ իրականացվում է որպես տառաճանաչության ամփոփում, որը ավարտվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները մեկ տարվա օտար լեզվի ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե և այլն) վիզուալ ճանաչում են բոլոր տառերը:

Երկրորդ դասարանից սկսած` սովորողը ձեռք բերած տառաճանաչությունն ամրապնդում է ընթերցելու միջոցով:
Օտար լեզուն դասավանդելիս կարևորվում է.

  1. Սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, լեզվակիր երկրի մշակույթին հաղորդակցվելու հիմքերի ձևավորում;
  2. Սովորողի կողմից օտար լեզվի` որպես տեղեկություն ստանալու և փոխանցելու դերի և նշանակության, լեզվակիր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների վերաբերյալ նախնական պատկերացում ունենալու գործում օտար լեզվի իմացության դերի գիտակցումը: 

Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ.

  1. Հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից
  2. Օտար լեզվի հնչյունների ու այբուբենի, արտասանության և ուղղագրության տարրական կանոնների մասին
  3. Պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու կանոնների մասին
  4. Լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների մասին

Օտար լեզվով հաղորդակցման համար առաջարկվող թեմաներ

Ուսուցանվող թեմաների կարևորությունը կարելի է արտահայտել հետևյալ պարուրաձև պատկերով.

Սովորողը պետք է հաղորդակցվի իր հասակակիցների հետ շփման հասարակական-կենցաղային, ուսումնական-աշխատանքային և հասարակական-մշակութային ոլորտներում: Շփման համար առաջարկվող թեմաները կարող են տարեց տարի, դասարան առ դասարան, մակարդակ առ մակարդակ զարգանալ, ունենալ իրենց ենթաթեմաները:

Թեմատիկ բաշխում
1-2 դասարան

  • Ողջույնի ձևեր
  • Ես և իմ շրջապատը (իմ մասին. անուն, տարիք, ես և իմ ընտանիքը, ծնողներ, քույր, եղբայր, շրջապատող առարկաներ, իմ իրերը, խաղալիքները)
  • Դպրոց (դպրոցը և դասարանը, գրենական պիտույքներ)
  • Թվեր (1-100)
  • Իմ նախասիրությունները (սիրում եմ-չեմ սիրում)
  • Արտաքին տեսքի պարզ նկարագրություն, մարմնի մասեր, հագուստ, գույներ
  • Կենդանիներ (վայրի, ընտանի)
  • Տոներ (ծննդյան օր, ամանոր)
  • Մրգեր, բանջարեղեն, ըմպելիքներ

3-4 դասարան

  • Տարվա եղանակներ, ամիսներ, շաբաթվա օրեր
  • Բնակավայրը, բնակարան, սենյակ
  • Մասնագիտություններ
  • Նախասիրությունները (ազատ ժամանակ)
  • Ուսումնական առարկաներ
  • Սնունդ (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
  • Օրվա նկարագիր
  • Ազգականներ
  • Ժամացույց, ժամանակ, գումարում, հանում
  • Բնության, շրջապատի պարզ նկարագրեր
  • Զգացմունքներ

Բովանդակային նկարագիր

  • Տառեր, տառակապակցություններ
  • Հնչյուններ, առոգանական առանձնահատկություններ
  • Քերականություն (ներկա շարունակական, ներկա անորոշ, անցյալ անորոշ)

Հոդ (անորոշ-որոշիչ)
Գոյական (թիվ, ստացական հոլով, բառակազմություն)
Ածական (գույն, չափ, ձև, որակ)
Դերանուն (անձնական, ստացական, հարցական)
Բայ (մոդալ բայեր, ժամանակաձևեր)
Նախդիր (ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող)
Թվականներ 1-100
Ժամանակաձևեր (ներկա անորոշ, ներկա շարունակական, Անորոշ ապառնի)

  • Շարահյուսություն
    Պարզ նախադասություններ
    Պատմողական, հարցական և ժխտական նախադասություններ

4-րդ դասարան ավարտող սովորողը պետք է իմանա մոտ 400 անգլերեն բառ:
Յուրաքանչյուր տարի այս բառապաշարն ավելանում է ևս 350 բառով:

5-6-րդ դասարանում վերոհիշյալ թեմաների բառապաշարը ավելանում է, և դրան գումարվում են հետևյալ թեմաները:

5-րդ դասարան

  • Իմ ընկերները
  • Իմ պարտականությունները
  • Հագուստ, գնումներ
  • Իմ ուսուցիչը
  • Օտար լեզվի դասը
  • Լեզվակիր պետությունը
  • Նամակագրություն
  • ճանապարհորդություններ

6-րդ դասարան

  • Մարդկային հարաբերություններ
  • Կարեկցանք և օգնություն
  • Ազատ օրը, արձակուրդներ
  • Նախասիրությունները (երաժշտություն, ընթերցանություն)
  • Բնություն
  • Հայաստան, մայրաքաղաք (կարճ նկարագրեր)
  • Սպորտ
  • Քերականություն
    Հոդ (հոդի բացակայություն)
    Գոյական (եզակի-հոգնակի թիվ, հոգնակի թվի բացառությունները, գոյականի ստացական հոլովը, հաշվելի անհաշվելի գոյականներ)
    Ածական (համեմատության աստիճանները իրենց բացառություններով)
    Բայ (կանոնավոր-անկանոն բայեր), բայերի առանձնահատկությունները ժամանակաձևերում
    Մոդալ բայեր (can, may, must) մոդալ բայերի այլընտրանքային ձևերը
    Դերանուն (անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, փոխադարձ)
    Նախդիր
    Մակբայ (տեղի, ժամանակի, ձևի, չափի, մակբայի համեմատության աստիճանները)
    Թվական (քանակական և դասական)
    Ժամանակաձևեր (ապառնի, անցյալ շարունակական, ներկա վաղակատար)
  • Շարահյուսություն
    Անդեմ նախադասություններ

Յուրաքանչյուր դասարանում դասավանդվող թեմաները ամրապնդվում են երգերի, ոտանավորների և խաղերի միջոցով:

Կրտսեր դպրոցում սովորողների խոսքային ակնկալվող կարողությունները ըստ դասարանների
 

Դասարան

1-ին մակարդակ

2-րդ մակարդակ

1-ին

I դասարանը ավարտելիսսովորողը կարողանում է փոքր երկխոսություններ տանել ծրագրում նշված բոլոր թեմաներով: Վիզուալ կերպով նա ծանոթ է անգլերեն լեզվի բոլոր տառերին: Որոշ չափով պատկերացում ունի տառ-հնչյուն տարբերության վերաբերյալ: Ունի օտար լեզվի բառային պաշար` պահանջվող քանակի և թեմաների շրջանակներում: Կարողանում է ինքնուրույն գտնել ուսումնական իրեն ծանոթ կայքերը և տանը կատարել առցանց հանձնարարություններ, խաղեր, առաջադրանքներ:

2-րդ

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի պարզ նկարագրությունը: Կարողանում է ընթերցել պարզ բառեր:

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի պարզ նկարագրությունը: Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրառել պարզ բառեր: Կազմել և վարել փոքր երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական կրճատ պատասխաններ: 

3-րդ

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի պարզ նկարագրությունը: Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրելպարզ բառեր: Կազմել և վարել փոքր երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական կրճատ պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի պարզ նախադասությունները արդենսովորածխոսքայիննմուշներովանգլերենից հայերեն և հակառակը:

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի պարզ նկարագրությունը: Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրելպարզ բառեր: Կազմել և վարել փոքր երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական կրճատ պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի պարզ նախադասությունները  արդենսովորածխոսքայիննմուշներովանգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է երկու ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները:

4-րդ

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի պարզ նկարագրությունը: Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրելփոքր տեքստեր: Կազմել և վարել երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական կրճատ պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի պարզ նախադասությունները արդենսովորածխոսքայիննմուշներովանգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է երկու ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները:Կարողանում է ներկա ժամանակով տրված տեքստը դաձնել անցյալ կամ ապառնի:

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի նկարագրությունը, օգտվելով տարբեր ածականներից (գույներ, որակներ և այլն): Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրելփոքր տեքստեր: Կազմել և վարել առօրյայի վերաբերյալ երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական լիարժեք պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի պարզ նախադասությունները  արդենսովորածխոսքայիննմուշներովանգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է չորս ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները: Կարողանում է ներկա ժամանակով տրված տեքստը դաձնել անցյալ կամ ապառնի:

5-րդ

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի նկարագրությունը, օգտվելով տարբեր ածականներից (գուներ, որակներ և այլն): Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրելփոքր տեքստեր: Կազմել և վարել առօրյայի վերաբերյալ երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական լիարժեք պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի  արդենսովորածխոսքայիննմուշներով  պարզ նախադասությունները անգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է չորս ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները: Կարողանում է ներկա ժամանակով տրված տեքստը դաձնել անցյալ կամ ապառնի: Ստեղծել ուսումնական նյութեր, ինքնուրույն օգտվելով կայքերից:

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի նկարագրությունը, օգտվելով տարբեր ածականներից (գուներ, որակներ և այլն): Կարողանում է ընթերցել և լսելով ճիշտ գրելփոքր տեքստեր: Կազմել և վարել առօրյայի վերաբերյալ երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական լիարժեք պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի  արդենսովորածխոսքայիննմուշներովպարզ նախադասությունները անգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է չորս ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները: Կարողանում է ներկա ժամանակով տրված տեքստը դաձնել անցյալ կամ ապառնի: Ստեղծել ուսումնական նյութեր, ինքնուրույն օգտվելով կայքերից, կատարել զանազան թեմաներով թարգմանություններ: Մեդիաօլիմպիադաների համար կազմել առաջադրանքներ:

6-րդ

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի նկարագրությունը, օգտվելով տարբեր ածականներից (գուներ, որակներ և այլն): Կարողանում է ընթեռցել և լսելով ճիշտ գրառել փոքր տեքստեր: Կազմել և վարել առօրյայի վերաբերյալ երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական լիարժեք պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի պարզ նախադասությունները անգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է չորս ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները: Կարողանում է ներկա ժամանակով տրված տեքստը դաձնել անցյալ կամ ապառնի: Կարողանումէստեղծել ուսումնական նյութեր, ինքնուրույն օգտվելով կայքերից, կատարել զանազան թեմաներով թարգմանություններ,  մեդիաօլիմպիադաների համար կազմել առաջադրանքներ:

Սովորողը կարողանում է ներկայացնել իրեն, իր ընտանիքը, տալ շրջապատի նկարագրությունը, օգտվելով տարբեր ածականներից (գույներ, որակներ և այլն): Կարողանում է ընթեռցել և լսելով ճիշտ գրառել տեքստեր: Կազմել և վարել առօրյայի վերաբերյալ երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական լիարժեք պատասխաններ: Կարողանում է միանգամից թարգմանել դասավանդողի պարզ նախադասությունները անգլերենից հայերեն և հակառակը: Տարբերում է չորս ժամանակաձև, երրորդ դեմքի առանձնահատկությունները:Կարողանում է ներկա ժամանակով տրված տեքստը դաձնել անցյալ կամ ապառնի: Ստեղծել ուսումնական նյութեր, ինքնուրույն օգտվելով կայքերից, կատարել զանազան թեմաներով թարգմանություններ:  Մեդիաօլիմպիադաների  համար կազմել առաջադրանքներ: Կազմել նոութբուք-նեթբուքի համար ուսումնական նյութեր, առաջադրանքներ: Կարողանումէկրթահամալիրի կայքը սպասարկել անգլերեն նյութերով, հոդվածներով, թարգմանություններով  (դասավանդողի օգնությամբ): Կարողանումէռադիոլուրեր պատրաստել անգլերենով:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համեմատելու համար ներկայացնում եմ 2007թ. հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշչով և ծրագրով տարրական դպրոցի 1-4-րդ, միջին դպրոցի 5-6-րդ դասարանների սովորողներին ներկայացվող պահանջները:

«Աշակերտները պետք է կարողանան հասկանալ

- դասի ընթացքում ուսուցչի հրահանգները,
- ուսուցչի և իրենց ընկերների խոսքը,
- բանավոր մշակված նյութի հիման վրա կազմված մինչև 1 րոպե տևողությամբ ուսուցչի պատմությունները կամ ձայնագրություններ (դրանք կարող են պարունակել 1-2% անծանոթ բառեր, որոնց իմաստը չհասկանալով էլ կարելի է ըմբռնել տեքստի բովանդակությունը):
սովորողները պետք է կարողանան լսելով 1-2 րոպե տևողությամբ տեքստեր (կենդանի խոսքով և ձայնագրությամբ)
- հասկանալ տեքստի հիմնական բովանդակությունը,
- տարբերակել և ընտրողաբար ընկալել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը,
- հասկանալ տեքստի լիակատար և մանրամասն բովանդակությունը:
Տեքստը պետք է կազմվի ծանոթ քերականական նյութի հիման վրա, ունենա 2-3% անծանոթ բառեր, որոնց իմաստը կարելի է կռահել բառակազմական միջոցների վերլուծության, ինչպես նաև մայրենի լեզվի հետ ընդհանուր արմատների, միջազգային բառերի կամ համատեքստի հիման վրա:

Աշակերտները պետք է կարողանան.
- որոշակի ծանոթ իրադրության մեջ փոխանակել 2-3 ռեպլիկ.
- իրենց հարցերով գործողություն կատարելու հրավեր (խնդրանք, առաջարկություն)
արտահայտել և պատասխան տալ:
Սովորողը պետք է կարողանա ոչ միայն արձագանքել ռեպլիկներին, օրինակ` պատասխանել հարցին, այլ նաև ինքը խթանող հարց տա` շարունակելու համար զրույցը:

Աշակերտները պետք է կարողանան
- արտահայտվել տրված որոշակի իրադրության մասին` օգտագործելով լեզվական տարբեր կաղապարներով կառուցված 4-6 կապակցված նախադասություն` խոսքում ընդգրկելով նաև նկարագրական տարրեր:
Աշակերտները պետք է կարողանան բարձրաձայն ընթերցել ծանոթ նյութի հիման վրա կազմված ուսումնական տեքստեր (80-100 բառ)` պահպանելով ճիշտ առոգանությունը, հնչերանգը, ռիթմը և շեշտադրությունը և ըմբռնելով տեքստում շարադրված փաստերը և նրանց միջև եղած կապը: Տեքստերը կարող են ունենալ առանձին 1-2% անծանոթ բառեր: Գրավոր խոսքի ծավալը` 4-5 նախադասություն»:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Մեդիահանրակրթության խորացված ուսուցմամբ դասարաններում սովորողի ուսումնական գործունեության ձևերը կախված են տվյալ դասարանում ՏՀՏ-ների կիրառման առանձնահատկություններից.
1. Էլեկտրոնային գրատախտակով.

  • Երգերի, ոտանավորների, ֆիլմերի, ուսումնական նյութերի դիտում-ունկնդրում (ուսուցիչների, սովորողների ստեղծած, համացանցից, այդ թվում` մեդիագրադարանից gradaran.mskh.am)
  • Համացանցի գործածում թարգմանություններ կատարելու համար
  • Խմբային, դասարանական ուսումնական մեդիանյութերի ստեղծում
    Office ծրագրային փաթեթի գործածում` նյութերի, դասերի, առաջադրանքների կատարման համար (Word, Power Point).
    Paint ծրագրի գործածումը` ուսումնական նյութերը պատկերազարդելու համար
    Notebook ծրագրի գործածումը` առաջադրանքների, ուսումնական նյութերի կատարման համար
    Համացանցի գործածում
  • Կրթահամալիրի կայքում դասարանական նյութերի և նորությունների տեղադրում
  • Smart Notebook ծրագրով դասերի, ուսումնական խաղերի, առաջադրանքների, ինտերակտիվ դասերի, տեսական և գործնական դասերի պատրաստում (այդ թվում` ծրագրի միջոցով դասի կամ մեթոդի մասին պատմող ֆիլմի, տեսանյութի նկարահանում)
  • Smart Notebook ծրագրի գործածումը` առաջադրանքների, ուսումնական նյութերի կատարման համար:

2. Էլեկտրոնային գրիչներով

  •  Aver+ ծրագրով կազմած բազմաթիվ թեստեր, դասեր
  •  Համացանցի գործածում

3. «Նոութբուքն ինձ դասընկեր» ծրագրով դասարաններում նաև`

  • Էլեկտրոնային հաղորդագրություն
  • Բլոգերի, wiki-ների ստեղծում, կիրառում
  • Կրթահամալիրի կայքում անհատական նյութերի տեղադրում
  • Անհատական կամ խմբային տարբեր աշխատանքների կատարում (հնարավոր է, որ մեկ դասաժամի ընթացքում սովորողները զբաղված լինեն տարբեր առարկաներով կամ տարբեր աշխատանքներով):

Մեդիահանրակրթական բոլոր տեսակի դասարաններում հնարավոր է իրականացնել հեռավար ուսուցում` առողջական խնդիրներ ունեցող կամ երկրից բացակայող սովորողների համար: Նման ուսուցման պահանջի դեպքում դասավանդողը մշակում է էլեկտրոնային տարբերակով առաջադրանքներ, հարցաշարեր, թեստեր, ուսումնա-հետազոտական աշխատանքի թեմաներ և էլ.փոստով ուղարկում սովորողին: Սովորողը պարտավոր է նշված ժամանակահատվածում կատարել դրանք և նույն միջոցով վերադարձնել ուսուցչին` ստուգելու համար: Hot-mail-ի և skype-ի հնարավորության դեպքում դասավանդողը կարող է նաև առցանց դասընթացներ անցկացնել երկրից դուրս գտնվող սովորողի հետ:
Դասարանում և տանը սովորողը պարտավոր է ունենալ համացանցին միացված անհատական համակարգիչ: Դասարանում պարտադիր է համարվում նաև ֆոտոխցիկի և թվային ձայնագրիչի առկայությունը. սովորողները նկարահանում են, համակարգչով ձևավորում և խմբագրում են նկարները: Այդ նկարները կարող են օգտագործվել ուսումնական նյութեր պատրաստելիս: Այս նույն նպատակին կարող են ծառայել նաև բջջային հեռախոսները: Թվային ձայնագրիչը օտար լեզվով երգերի, ոտանավորների, երկխոսությունների, ռադիոթատրոնի, ռադիոլուրի ձայնագրման համար է:

Առցանց դասընթացներ վարելու համար գործածվում են հետևյալ կայքերը (www.tolearnenglish.com, www.englishforkids.ru , www.englishfirst.ru, www.angles365.com, www.english-4u.de), www.bitishcouncil.org և այլ բազմաթիվ կայքեր, որոնց հասցեները անընդհատ թարմացվում են և տեղադրվում են Մեդիագրադարանում:
Ուսումնական գործունեության ձևերից է նաև բացօթյա դասերի անցկացումը, որը կարող է իրականացվել ինչպես դպրոցի ներքին և արտաքին բակերում, այնպես էլ ուսումնական ճամփորդություների միջոցով:

Ուսումնական պարապմունքներում կիրառվող ուսուցման մեթոդներ

Ուսուցման մեթոդները պայմանավորված են նրանով, թե ինչ ենք սովորեցնում (ուսուցման բովանդակությունը), ինչի համար (ուսուցման նպատակները): Մեթոդ ընտրելիս հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

  • Ուսումնական նյութերի քանակը և բարդությունը
  • Սովորողների պատրաստվածության մակարդակը
  • Ուսումնական ժամաքանակը և դասի տևողությունը
  • Ուսումնական պարապմունքի (դասի) խնդիրները, բովանդակությունը
  • Սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները
  • Ուսուցման կազմակերպման պայմանները
  • Դասավանդող-սովորող փոխհարաբերությունները

Օտար լեզուների ուսուցման համար ժամանակակից մեթոդների բազմազանությունից կրտսեր դպրոցի համար կարելի է ընտրել հետևյալ մեթոդները.

1. Դերախաղ (Role Play)
Այս մեթոդը կիրառելի է առաջին իսկ դասարանից, երբ սովորողները արդեն որոշակի բառապաշար ունեն: Այս մեթոդի կիրառման համար դասավանդողից պահանջվում է ստեղծագործական մոտեցում և դասարանում սովորողների համար համապատասխան տրամադրող միջավայրի ստեղծում` շիրմա, բեմ, հանդիսատես և այլն: Դերախաղը կարելի է անցկացնել առանձին դասի կամ դասաշարի ժամանակ: Այս մեթոդի շրջանակում դասարանում կարելի է նաև մնջախաղ անցկացնել:

2. Ձնագնդի (Snowball)
Այս մեթոդը կիրառելի է բոլոր դասարաններում և հնարավորություն է տալիս կարծիքների փոխանակման, ընտրության, հիշողության և ուշադրության ամրապնդման, բառապաշարի հարստացման, կրկնողության:
Դասավանդողը կամ որևէ սովորող մի արտահայտություն կամ նախադասություն է ասում, մյուսը պետք է կրկնի նախորդի ասածը և ավելացնի իրը, ըստ առաջարկվող թեմայի: Մյուսը արդեն կրկնում է նախորդ երկուսի ասածը և ավելացնում իրենը: Այսպիսով վերջին սովորողը պետք է կրկնի ամբողջ դասարանի կամ խմբի ասածը: Այս սովորողը, ում վրա շղթան կոտրվում է, դուրս է մնում խաղից:

3. T-աձև աղյուսակ (T-shape table)
Այս մեթոդը կիրառելի է այն դասարաններում, որտեղ սովորողը արդեն կարող է ընթերցել: Այս աղյուսակն օգտագործվում է միևնույն հասկացության երկու կողմերը համեմատելու համար: Սովորողները սովորում են դրսևորել և արտահայտել դրական կամ բացասական մոտեցում միևնույն հասկացությանը: Ցածր դասարաններում այս աղյուսակը հարմար է ածականները կրկնեու դեպքում, իսկ ավելի բարձր դասարաններում` քննարկումների, համադրություն-հակադրություն հայտնող արձագանքների համար:

4. Պրիզմա (Prism)
Այս մեթոդը նպաստում է ազատ, անկաշկանդ մտածողության զարգացմանը: Հարմար է գործածել դասի սկզբնական փուլում, որպես նոր դասի ներածություն:
Պրիզման կազմելու համար սովորողներին տրվում է սկզբնաբառը, այն հիմնական հասկացությունը, որը կամ երևույթը, որը այնուհետ ուսումնասիրվելու է:
Այնուհետ սովորողները առանց քննարկման գրանցում են մեկնաբառի ազդեցությամբ մտքում ծագած առաջին երկու պատահական բառերը: Այնուհետ յուրաքանչյուր բառի համար կատարվում է նման աշխատանք: Պրիզման եզրափակում է վերջնաբառը, որը առաջացել է վերջին երկու բառերը իրար կապով որևէ պատահական մի բառ: Ամփոփելու համար մեկնաբառի և վերջնաբառի միջև տրամաբանական կապ գտնելն է: Օրինակ, այդ երկու բառերը մեկ նախադասության մեջ օգտագործելը:

5. Մտագրոհ (Brainstorming)
Այս մեթոդի համար կիրառվում են այնպիսի գործողություններ, որոնք թույլ են տալիս սովորողին ակտիվացնել իրենց իմացածը: Նոր նյութի յուրացման հաջողությունը մեծապես պայմանավորված է այն գիտելիքներով, որոնք սովորողներն արդեն ունեն: Այս մեթոդը թույլ է տալիս դասավանդողին պարզել սովորողի գիտելիքները այս կամ այն թեմայի շրջանակում:

Ուսումնա-հասարակական աշխատանքներով ապահովվում է բազմամակարդակությունը [3]:
Սովորողներն օտար լեզվի ուսուցչի հետ մասնակցում են կրթահամալիրում իրականացվող բոլոր ուսումնա-հասարակական ծրագրերին (կենդանիների խնամք, շրջակա միջավայրի խնամք և բարելավում, աշխատանք խոհանոց-լաբորատորիայում, բակային աշխատանքներ, բույսերի և կենդանիների խնամք), որի ընթացքում զարգանում է տվյալ բնագավառին բնորոշ բառապաշարը: Այս աշխատանքների արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր և կատարվում են հետազոտական աշխատանքներ: Լավագույն աշխատանքները ներկայացվում են ուրբաթօրյա ցուցադրություններին և տեղադրվում կրթահամալիրի կայքում կամ դպրոցների ենթակայքերում:

Սովորողների ընտրությամբ գործունեություն
Ըստ 2011-2012 ուստարվա ուսպլանի` 5-6-րդ դասարանում շաբաթական 3 ժամ սահմանված կարգով իրականացվում է լրագրող-թարգմանչի գործունեություն: Այս խմբի սովորողները պետք է պարբերաբար կրթահամալիրի կայքում թարգմանված նյութեր տեղադրեն: Նյութերը պետք է թարգմանված լինեն ինչպես անգլերենից (ռուսերենից) հայերեն, այնպես էլ` հայերենից անգլերեն: Որպես լրագրող` սովորողները պետք է մասնակցեն կրթահամալիրային բոլոր միջոցառումներին, իրազեկված լինեն տեղի ունեցող բոլոր իրադարձություններից և այդ մասին տեղեկացնեն կայքի միջոցով` տարբեր լեզուներով: Սովորողները պետք է կարողանան արտասահմանյան հյուրերից օտար լեզվով հարցազրույց վերցնել: Այդ աշխատանքը կատարելու նպատակով դասավանդողը պետք է լրագրողների հետ մշակի երկխոսության համար անհրաժեշտ բառապաշար, հարցեր և ենթադրվող պատասխաններ:

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունները իրականացվում են` համագործակցելով այլ առարկաների դասավանդողների հետ. օրինակ` կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ և այլն: Ճամփորդություններից հետո սովորողները դասավանդողի հետ պատրաստում են օտար լեզվով ուսումնական նյութ (կենդանական, բուսական և այլ բառարաններ, հետաքրքիր նյութեր անգլերեն, ռադիո և տեսալուրեր և այլն):
Որպես ուսումանկան ճամփորդություն` կարելի է այցելել կինոթատրոններ` չթարգմանված ֆիլմեր դիտելու համար:

Հետազոտական աշխատանքներ

Սովորողների և դասավանդողի աշխատանքի թեմաներ, ստեղծած նյութեր

1-2-րդ դասարան
Պատկերազարդ էլեկտրոնային գրքույկի ստեղծում` ոտանավորների, երգերի, շուտասելուկների և բառապաշարի վրա հիմնված

3-րդ դասարան
Անձնական էլեկտրոնային այբենարանի ստեղծում, թեմատիկ բառարանների ստեծում

4-րդ դասարան
Թեմատիկ ստեղծագործական աշխատանքներ (My family , My toys, My school, My friends, Games, Professions, Sport)

5-րդ դասարան
Թեմատիկ ստեղծագործական աշխատանքներ (Animals, Nature, Clothes, Meals, My Hobby)

6-րդ դասարան
Թեմատիկ ստեղծագործական աշխատանքներ (Traveling, Holidays, My country)

Դասավանդողները կարող են ստեղծել թեմատիկ կամ ընդհանուր ուսումնա-հետազոտական նյութեր: Նյութերը կարող են և´ տեղային բնույթ ունենալ (տվյալ պահին դասարանում գործածելու համար), և´ ընդհանուր խնդիրներին ուղղված: Դրանք ներկայացվում են Հանրակրթական Դիջիթեքին, ստուգատեսներին: Լավագույն աշխատանքներն ընդգրկվում են մեդիագրադարանում, օգտագործվող ուսումնական նյութերի ցանկում:

Ուսումնական օրացույց
Ուսումնական օրացույցով որոշված բոլոր միջոցառումներին սովորողների մասնակցության համար նյութերի պատրաստումը օտար լեզվի դասերի շրջանակում խրախուսվում է: Սովորողների և դասավանդողների աշխատանքը` 

  1. Մեդիաօլիմպիադայի առաջադրանքների ստեղծում և կատարում
  2. DigiTec Expo 2011-կայքում օտար լեզվով լուսաբանում, հարցազրույցներ արտասահմանցի այցելուների հետ, ռադիոլուր
  3. Հեղինակային մանկավարժության արդյունքների հասարակական ամենամյա հոկտեմբերյան մեդիափորձաքննություն-բաց դասեր, նյութերի ներկայացում
  4. Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը - մրցաշարեր, անգլերենով հոլովակներ, ֆիլմեր (կրթահամալիրի ուղեցույց), կրթահամալիրի 7 հրաշալիքներ (նյութ անգլերենով), ընթերցումներ (ռադիոլուր, ռադիոթատրոն), 5-6-րդ դասարանցիների վարպետության դասեր փոքրերին
  5. Ձմեռային ուսումնա-հետազոտական ճամբարներ - դասարանական, խմբային, ջոկատային նախագծեր, նախապատրաստում ամանորյա ծեսին
  6. Ամանորյա ծեսեր - ամանորյա հանդես-ելույթներ, երգեր, բեմադրություններ, ավանդույթների ներկայացում
  7. Ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման կիսամյակային հաշվետվություններ - կայքում տեղադրված հաշվետվություն, մեդիաելույթներ (ռադիոլուրեր, երգերի կատարում բանաստեղծությունների մեդիաընթերցանություն)
  8. Սովորողների նախասիրությունների զարգացման ձմեռային ստուգատեսներ - ուսումնական, հետազոտական, ստեղծագործական նյութերի պատրաստում, կայքի նյոթեր, թարգմանություններ
  9. Հանրակրթական Դիջիտեք 2012- ֆիլմերի, հոլովակների և այլ թվային նյութերի պատրաստում
  10. Զատիկ - օտար լեզվով նյութերի ստեղծում, երգեր, ոտանավորներ, ավանդույթներ
  11. Էկոտուր - համապատասխան բառապաշար անգլերենով, էկոբառարանի ստեղծում, էկոնյութեր ֆիլմեր կայքում
  12. Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան մեդիահավաք - բաց դասեր, հոդվածներ, նյութեր
  13. Ամառային ուսումնահետազոտական ճամբարներ - ջոկատային, բացօթյա, լողավազանային նախագծեր, հասարակական նախագծեր
  14. Սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներ, ռոդարիական թատրոնի ամառային ստուգատես-թատրոններ, ռադիոթատրոն, միջոցառումներ, երգուպար
  15. Ամենամյա մեդիափառատոն - ֆիլմեր, տեսահոլովակներ
  16. Ամենամյա երաժշտական փառատոն - երգերի կատարում, օտար լեզվով երգերի խոսքերի հորինում, կատարում
  17. Ամառային պարտեզների գործունեություն - աշխատանք ամառային պարտեզում (կամավոր) փոքրերի հետ, օտար լեզվով երգերի, ոտանավորների ուսուցանում, ճամբարային հիմն, խաղեր
     

Ուսումնական օրացույցով որոշված արձակուրդների ընթացքում սովորողը շարունակում է կրթությունը` հեռավար ուսուցման միջոցով: Համացանցի միջոցով (կրթահամալիրի կայքը, դպրոցների ենթակայքերը, էլեկտրոնային փոստը) սովորողները առաջադրանքներ են ստանում և կատարում: Դասավանդողը ստուգում է առաջադրանքը և պատասխանում սովորողին: Նյութերը տեղադրվում են կայքում, դպրոցների և  «Պարտեզ» ենթակայքերում: Արձակուրդներին, ինչպես նաև շաբաթ-կիրակի օրերին կարող են կազմակերպվել ուսումնական ճամփորդություններ, որոնց արդյունքը նույնպես լինի օտար լեզվով պատրաստված ուսումնական նյութ կամ հաշվետվություն:

Գնահատում
 Գնահատման հիմնական նպատակներ են սովորողների գիտելիքների մակարդակի, կարողությունների և հմտությունների տիրապետման ստուգումը, ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ուսումնական որակի բացահայտումն ու վերահսկումը:
Գնահատման հիմնական սկզբունքներն են օբյեկտիվությունը, արդարությունը և անկողմնապահությունը, հիմնավորվածությունը: 

1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների` առաջադիմության թղթապանակը: «Իմացումի հրճվանք» ծրագրի յուրաքանչյուր դասարանի ավարտին սովորողի համար լրացվում է աճի զարգացման բնութագիր, որտեղ օտար լեզվի դասավանդողը ունի իր բաժինը: Սովորողները ուսման ընթացքում և կիսամյակը մեկ կատարում են ինքնաստուգման աշխատանքներ և մասնակցում են ստուգատեսներին:

Գնահատումը 1-4-րդ դասարաններում խրախուսական բնույթ է կրում. երեխաները չեն գնահատվում նիշերով, այլ ստանում են զանազան մրցանակներ (տիպեր, աստղիկներ, «Կեցցես»-ներ և այլն):

5-6-րդ դասարաններում գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով:
Կիսամյակային գնահատականները դրվում են կիսամյակային ստուգատեսներին, ուսումնա-հետազոտական ճամբարներին, կրթահամալիրային օլիմպիադաներին մասնակցության արդյունքում, ինչպես նաև տարվա ընթացքում կատարած հետազոտական աշխատանքների հիման վրա: Գնահատականի գոյացման բաղկացուցիչ են հանդիսանում բանավոր պատասխանները, ընթացիկ գրավոր աշխատանքները, կիսամյակային ամփոփիչ ստուգարքրեը: Գործնական աշխատանքի գնահատումը իրականացվում է ստուգատեսներին ներկայացված նյութերի հիման վրա:
2-4-րդ դասարաններում ընթացիկ ինքնաստուգումները իրականացվում են ուսուցչի հայեցողությամբ:
4-րդ դասարանի վերջում անցկացվում է ուսումնական գործունեության արդյունքների ուսումնասիրություն:
5-6-րդ դասարաններում անցկացվում են ընթացիկ ինքնաստուգումներ` առնվազն տարեկան 8 անգամ և ստուգումներ` առնվազն տարեկան 4 անգամ:
Գնահատելիս հաշվի են առնվում սովորողների մասնակցությունը կրթահամալիրային միջոցառումներին (հոկտեմբերյան և մայիսյան բաց փորձաքննություններ, Հանրակրթական Դիջիթեք, «Ժանգոտ դդում» և Ռոք փառատոն, և այլն): Այս ստուգատեսներին սովորողները անհատապես կամ խմբային, դասավանդողի ղեկավարությամբ, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները օտար լեզվով: Կարող են ներկայացվել նաև ընթացիկ աշխատանքները, որոնք նախկինում տեղադրվել են Կրթահամալիրի կայքում (թարգմանություններ, ուսումնական առաջադրանքներ և այլն):
Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ծնողին էլեկտրոնային և թղթային տարբերակով ներկայացվում են սովորողի ամփոփաթերթիկները, որտեղ ներառված են նրա գործունեության բոլոր ոլորտները:

Եզրակացություն
Վերլուծելով օտար լեզվի առարկայական ծրագիրը` կարելի է եզրակացնել, որ այլընտրանքային ծրագիրը, համապատասխանելով պետական ծրագրի բոլոր պարտադիր բաղադրիչներին, չափորոշիչներին, ծրագրային պահանջներին, ունի նաև իր առանձնահատուկ, լրացուցիչ բովանդակությունը: Հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված բովանդակային նվազագույն պահանջները` ըստ բնագավառների, կարող են հանրակրթական հիմնական ծրագրերում խորացվել և ընդլայնվել:
Հեղինակային մանկավարժության այլընտրանքային ծրագրի առանձնահատկությունները.

  • Օտար լեզվի դասավանդումը 1-ին դասարանից
  • Շաբաթական լրացուցիչ 1-2 դասաժամ
  • Լրագրող-թարգմանիչների ընտրությամբ գործունեության համար նախատեսած 3 դասաժամ: 5-6-րդ դասարաններում այդ ընտրությամբ խմբերում սովորողները նույնպես սովորում են օտար լեզու` թարգմանություններ կատարելով: Նրանք նաև կազմում են տարբեր երկխոսություններ` օտար լեզվով հարցազրույց վարելու նպատակով
  • Դասարանների բաժանումը ըստ գիտելիքների մակարդակի սկսած 2-րդ դասարանից
  • ՏՀՏ-ների լայն և լիարժեք կիրառում օտար լեզվի դասավանդման պրոցեսում
  • Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես օտար լեզվի արդյունավետ ուսուցման միջոց;
  • Հետազոտական-ստեղծագործական աշխատանքների կատարում
  • Մեդիաօլիմպիադաների, հանրակրթական DigiTec-ի մասնակցություն
  • Մասնակցություն կրթահամալիրային միջոցառումներին, ըստ օրացույցի` առարկայական մոտեցմամբ. երգերի, ոտանավորների, տեսաֆիլմերի, ուսնյութերի և այլն միջոցով;
  • Թվայնացված գրականության անսպառ կիրառում. մեդիագրադարան, մեդիաընթերցարան: Անհրաժեշտ գրականության թվայնացում
  • Անընդհատ կրթություն. հեռավար կրթություն արձակուրդների ընթացքում
  • Սովորողի ստեղծագործական-հետազոտական հմտությունների զարգացում և խթանում
  • Մասնակցություն հանրապետությունում (և ոչ միայն) կազմակերպվող տարբեր դասընթացներին, առարկայան ծրագրերին, միջոցառումներին, ինչպես նաև առցանց
  • Անհատի կրթական պատվերի իրագործում

Ֆիլմեր

1

2

[1] Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի «16» մայիսի 2011 թվականի No 563-Ն հրամանի, գլուխ 1 «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ»

[2] Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր, 2007

[3] «Բազմամակարդակություն. մի կողմից լեզվական տարբեր միջոցների տիրապետման անհրաժեշտություն, մյուս կողմից` հաղորդակցական կարողությունների (ունկնդրել, խոսել, կարդալ և գրել) ձևավորում, ավելին` օտար լեզվի օգտագործումով որևէ հանրօգուտ գործունեության ծավալում (օրինակ` նախագծային աշխատանք, համայնքային ծառայություն կամ ծառայության միջոցով ուսումնառություն)»: Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր, 2007

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ