ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Սկիզբը

26. Որտե՞ղ ես, Ժպիտ իմ: Պետք է փրկել ինձ` ուսուցչիս:
Ես Լույսի կրողն եմ, բայց Լույսից մարդիկ թաքնվում են: Նրանք վարժվել են խավարի աղոտ թարթումին: Դրա համար էլ նրանք փչեցին իմ կերոնի բոցի լեզվակները, և ձեռքիս է կերոնս, որի ծայրին դժվարությամբ առկայծում է մի լեզվակ: Կհանգչի դա էլ, և կտիրի բացարձակ խավարը: Մարդիկ ինձ` ուսուցչիս, ստիպում են, որ իրենց երեխաներին ոչ թե սովորեցնեմ, թե ինչի համար է կերոնը, ինչպես վառել, և ինչու չի կարելի հանգցնել, այլ սովորեցնեմ, թե ինչից է կազմված մոմը, նրա մոլեկուլային բաղադրությունը, և ինչպես է հնարավոր դրանից կերոն պատրաստել: Չեն ուզում, որ իրենց երեխաներին սովորեցնեմ, թե մեղուն ինչու է մարդուն մեղր տալիս, իսկ Աստծուն՝ մոմ, և ինչու է մոմի բոցի լեզվակը դեպի վեր ուղղված:

27. Որտե՞ղ ես, Ժպիտ իմ: Ես կորցնում եմ տեսողությունս:
Ես Մշակույթի ուսուցիչն եմ, իսկ Մշակույթը Լույսի պաշատամունք է: Ցավոք, մարդիկ, աստիճանաբար, սկսել են մշակույթ համարել այն ամենը, ինչը հագուրդ է տալիս իրենց ճղճիմ զգացմունքներին: Նրանք ինձանից` իրենց ուսուցչից, պահանջում են, որ իրենց երեխաներին ոչ թե սովորեցնեմ լույսի պաշտամունքը, այլ զինեմ նրանց հաշվելու գիտելիքներով և նրանց մեջ զարգացնեմ ճարպկություն՝ օգուտով վաճառելու այն ամենը, ինչ «մշակույթ» է կոչվում: Շուրջը ամբողջովին մթնում է, և ես էլ արդեն ահա-ահա կհավատամ, որ մութը հենց ինքը Լույսն է, և նրան պետք է պաշտել:

28. Որտե՞ղ ես, Ժպիտ իմ: Խեղդվում եմ:
Ես Կյանքի ուսուցիչն եմ, որ Դարերի Իմաստության կայծերից է բոցավառվում և Ապագային ուղղված Մտքերից: Բայց մարդիկ կանգնեցրել են իրենց կյանքը, նրանց պետք չէ Դարերի Իմաստությունը, և Ապագային ուղղված Մտքերից ձերբազատվել են: Նրանք ստիպում են ինձ` Կյանքի ուսուցչիս, որ իրենց երեխաներին սովորեցնեմ ոչ թե այն, թե ինչպես կյանքում վերին ուղիներով գնան, ինչպես ձևափոխեն Կյանքը, այլ` թե ինչպես հարմարվեն և տեղավորվեն քայքայվող մարմնում:

29. Որտե՞ղ ես. Ժպիտ իմ: Ուր որ է խլանում եմ:
Ես Բարձրագույն Աշխարհների, Հավերժության, Անսահմանության և Անմահության մասին մտքի ուսուցիչն եմ:
Բայց մարդիկ Բարձրագույն Աշխարհների և Անսահմանության մասին մտածել չեն ցանկանում: Նրանց համար Բարձրագույն Աշխարհն սկսվում է իրենց սեփականության զգացումից, իսկ ակնթարթն Անմահություն են համարում: Նրանք պարտադրում են ինձ` Բարձրագույն Աշխարհի ուսուցչիս, իրենց երեխաներին գիտելիք տալ այն մասին, թե ինչպես կարող են պայթեցնել և´ Բարձրագույն Աշխարհը, և´ Երկրային Աշխարհը, որպեսզի հիանան այդ պայթյունի դղրդյունից, զոհերի և աղետների առատությունից, որպեսզի կարողանան հպարտանալ իրենց ամենակարողությամբ թե´ Երկրի վրա և թե´ տիեզերքում:

30. Որտե՞ղ ես, ժպիտ իմ: Ես ուժասպառ եմ:
Ո՞վ է ինձ խանգարում լցվել քեզանով և սիրով ու գեղեցկությամբ ընդունել նորեկներին, որ թակում են մեր մոլորակի դուռը: Ես Բարության ուսուցիչն եմ և պատանիների սրտերը կարող եմ վառել հանուն մարդկանց բարիքի սխրանքի բոցով: Բայց մարդիկ դադարել են բարությանը և սխրանքին հավատալուց: Յուրաքանչյուրը փորձում է հաջողացնել ու վեր կանգնել մյուսներից: Նրանք ինձ` Բարության ուսուցչիս, ստիպում են, որ իրենց երեխաներին սովորեցնեմ իշխել իրար և նրանց մեջ ինքնությունը զարգացնեմ:

31. Որտե՞ղ ես, Ժպիտ Իմ: Չորանում եմ:
Ես սրտի ուսուցիչն եմ:
Բայց ինչ-որ նվաստ ուժ ստիպում է ինձ, որ իմ սրտում այրեմ և իմ դեմքից վերացնեմ քո ակունքները, քո ջերմությունը, քո բույրը, քո հմայքը և քո կենսատու ուժը: Չորանում է հոգիս, ես վերածվում եմ մումիայի, խրտվիլակի: Եվ որպեսզի երեխաներն ինձնից չփախչեն, իշխանության ուժով եմ պահում նրանց: Դեմքս ծամածռվում է կայծակի նման, ձայնս շաչում է, ինչպես ամպրոպ, իմ մանկավարժությունը վերածվում է տարերային աղետի: Եվ, վա՛յ ինձ, որ մարդիկ չեն պահանջում՝ վերադառնամ իմ Լույսի ակունքներին:

32. Որտե՞ղ ես, Ժպիտ իմ: Դեռ ուշ չէ:
Քանի դեռ Երկինքը երեխաներ է ուղարկում, նշանակում է՝ հույս կա:
Պետք է ի մի բերեմ ամբողջ Կամքս: Թող Կամքս Աստված դառնա իմ մեջ:
Որոշել եմ սխրանք գործել և հերոսաբար ապրել ուսուցչական իմ կյանքը:
Հակառակ ամեն ինչի՝ քեզ, Ժպիտ իմ, վերածնում եմ իմ սրտում:
Ջարդում եմ գիտակցությանս բոլոր արգելքները, վերացնում եմ բոլոր պայմանականությունները:
Իմ մանկավարժական դաշտում հազարավոր, միլիոնավոր ժպիտներ կտնկեմ` ծիածանի գույներով, և այնտեղ տոն կկազմակերպեմ բոլոր երեխաների համար:
- Երեխաներ,- կասեմ,- ճանաչո՞ւմ եք ինձ: Ձեր ուսուցիչն եմ: Վերադարձրել եմ ժպիտս և հայտնվել նորովի:
Ձեզ համար պատրաստել եմ Կենաց Գիրքը և Աղավնյաց Լեզուն:
Նստեք իմ հրաշալի դաշտում: Ցանկանում եմ ձեզ սովորեցնել ապրել Ապագային ուղղված Մտքով:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Սեդա Սիմոնյանը, 12-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Lusine | 2011-12-05 13:38:30
Շատ մեծ հոգևոր բավականություն ստացա:Շարքին սպասում են մեծ անհամբերությամբ, որովհետև ամեն միտք ինքնին գոհար է: Շնորհակալություն թարգմանչից հմուտ թարգմանության համար:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ