ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

2011 թվականից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, շարունակելով օժտվածության զարգացման (Պատանի հետզոտողի և ստեղծագործողի հեռակա դպրոց) ծրագիրը, իրականացնում են շուրջտարյա առցանց մեդիաօլիմպիադա` գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային: Շարունակականությունն ապահովվում է՝ յուրաքանչյուր փուլի ավարտը դարձնելով հաջորդի սկիզբը:

Սա նոր սերնդի օլիմպիադա է, որի նպատակը սովորողների ուսումնահետազոտական, ստեղծագործական ունակությունների բացահայտումն ու զարգացումն է։ Մեդիամիջոցների արդյունավետ կիրառման (դրան ուղղված պահանջի) շնորհիվ այն առավել հետաքրքիր ու գրավիչ է: Սովորողն իր սիրելի համակարգիչը, թվային ֆոտոխցիկը (կամ որևէ թվային այլ միջոց) օգտագործում է ուսումնական, ստեղծագործական նպատակով` ստեղծելով էլեկտրոնային բազմապիսի նյութեր:
Մեդիաօլիմպիադան իր բնույթով, նպատակային ուղղվածությամբ, անցկացման կարգով, առաջադրանքներով խիստ տարբերվում է մեզ ծանոթ, այսպես կոչված, ավանդական օլիմպիադայից: Մեդիաօլիմպիադան բաց է, կարող են մասնակցել բոլորը` անկախ գտնվելու վայրից, դպրոցից, իրենց դպրոցում ցուցաբերած առաջադիմությունից: Ընդգրկում է դասվանդվող բոլոր առարկաներն ու դասընթացները:

Ի տարբերություն ավանդական օլիմպիական առաջադրանքների, որոնք, սովորաբար, ստուգողական են, մեդիաօլիմպիադայի առաջադրանքներն ուղղված են սովորողների նախասիրությունների և ստեղծականության զարգացմանը: Դրանք կատարելու համար սովորողները չեն հայտվում էքստրեմալ պայմաններում, հանգամանքների պատճառով (ժամանակի սղություն, լարվածություն և այլն) նրանց ձախողում չի սպառնում. մեդիաօլիմպիադայի առաջադրանքները տեղադրվում են համացանցում՝ մեդիաօլիմպիադայի ենթակայքում (http://olimp.mskh.am), և սովորողները որոշակի ժամանակահատվածում դրանք կատարում են և ուղարկում olimpiada@mskh.am հասցեին: Առաջադրանքերն իրենց բնույթով ստեղծագործական են, հետազոտական, ունեն ուսուցողական բնույթ, ոչ թե ստուգում են գիտելիքը, այլ` սովորեցնում, զարգացնում սովորողի կարողություններն ու հմտությունները: Կարևորվում է, որ առաջադրանքները իսկապես հետաքրքիր լինեն նաև ստեղծողների համար, պատասխանը գտնելու կամ առաջադրանքը կատարելու համար պետք լինի հետազոտական, ստեղծագործական աշխատանք անել, առաջադրանքի կատարման արդյունքում ստեղծել անհրաժեշտ ապրանք (ֆիլմ, հոլովակ, երգ, ներկայացում և այլն):

Մեդիաօլիմպիադայի կազմակերպիչներ են նաև սովորողները։ Մեդիաօլիմպիադայի ամեն մի փուլ ունի իր կարգադրիչ-տնօրենը, հասարակության հետ կապերի պատասխանատուն, Մեդիաօլիմպիադայի բացման-փակման տոնակատարության կազմակերպիչները, կայքի պատասխանատուն, ճամբարի պատասխանատուն. սրանք բոլորը սովորողներ են, ովքեր զբաղվելով մեդիաօլիմպիադայի կազմակերպական խնդիրներով՝ որոշակիորեն զարգացնում են իրենց գիտելիքները, ուսումնական կարողությունները և հմտությունները, սոցիալական ակտիվությունը, ձեռք են բերում կազմակերպված աշխատանքի փորձ, պատասխանատվություն, համագործակցելու կարողություն:

Մեդիաօլիմպիադայի հաղթողներն արժանանում են հայրենագիտական-հետազոտական ճամբարներին մասնակցելու մրցանակին: Իսկ ճամբարային աշխատանքը շարունակում է սովորողի զարգացումը. սովորողները կատարում են հայրենագիտական արշավներ, էկոլոգիական աշխատանք, կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր, սպորտլանդիաներ, սովորում խմբային երգեր, պարեր, ձեռք բերում նոր ընկերներ, ինչը նրանց մոտ ձևավորում է միասնականության, միմյանց հարգելու արժեքներ:

Այսպիսով, մեդիաօլիմպիադան սովորողի մոտ զարգացնում է ինքնուրույն հետազոտելու, փնտրելու, ստեղծագործելու, համագործակցելու հմտությունները: Իսկ նրա պարբերականությունն ու անընդհատությունը ապահովում են նաև սովորողի ուսումնական աշխատանքի, նրա զարգացման շարունակականությունը։ Օլիմպիական գրավիչ առաջադրանքներն ու ստեղծագործական-հետազոտական ճամբարները լրացնում են սովորողի արձակուրդային պարապությունը, չեն թողնում, որ յուրացված գիտելիքները «սառչեն», ձևավորված կարողությունները «ժանգոտվեն», դրանց գործածության հարմար առիթ են դառնում։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ