ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Այս վերնագիրը ավելի արդիական չէր կարող լինել։ Տպավորված ամանորի ծեսի նախապատրաստական աշխատանքներով, ետևում թողնելով Մարմարյա սրահի մեծ և շքեղ նորարար ու ինքնատիպ տոնածառի պատրաստման բոլոր դժվարությունները, վայելելով ստեղծածի բերկրանքը՝ փորձեմ վերհիշել այս մի քանի ամսում մեր`իմ և սովորողների անցած ուղին, որը ոչ այլ ինչ է, քան Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում:

Տեխնոլոգիայի լաբորատորիան ոչ վաղ անցյալում մի դատարկ և ամայի տարածք էր, որը սպիտակեցվեց, սովորողների ուժերով հին ու նորի արդյունքում թարմացվեց և կահավորվեց: Ելնում ենք նրանից, որ տեխնոլոգիայի դասերին սովորողները ոչ թե պիտի խոսեն անհրաժեշտ հմտությունների մասին, ոչ թե կարդան կամ գրեն, թե ինչը ինչպես պետք է անել, ոչ թե մի անպետք առարկայի վրա սովորեն, թե ինչպես պետք է պիտանի գործ անել, այլ զբաղվեն ամենաիրական գործունեությամբ՝ ամրացնեն, ներկեն, ձևավորեն, փոխում-լավացնեն իրենց միջավայրը, ստեղծեն առարկաներ, որ իրենց կամ ուրիշներին պետք են, ծառայություններ մատուցեն։ Այդպիսի աշխատանքի արդյունքում սովորողները ձեռք են բերում հմտություններ, ունենում խնամված, հետաքրքիր, նոր, ստեղծագործական միջավայր: Վկան՝ այսօրվա Մարմարյա սրահն է։

Ընդհանուր գործի մեջ ներդնելով իրենց ավանդ, սովորողների մոտ զարգանում է աշխատասիրությունը, նվիրվածությունը, հոգատարությունը,ընկերասիրությունը, բարձրանում է ինքնագնահատականը։ Նրանք այդ միջավայրում իրենց ավելի լիարժեք են զգում, որն էլ խթան է հանդիսանում նրանց հետագա գործունեությանը: Այդպիսի գործունեության կազմակերպման և հետևողականության արդյունքում կրթահամալիրն այսօր ունի տեխնոլոգիայի նոր կենտրոն։ Այն ապահովված է բոլոր տեխնոլոգիական պայմաններով, ունի անհրաժեշտ համակարգչային տեխնիկա, սակայն նրա հմայքը դրանով չի սահմանափակվում. այնտեղ սովորողների և ուսուցիչների կողմից շատ ջանք, ստեղծագործական լիքցքեր են ներդրվել, որն այդ կենտրոնը դարձնում է ավելի հմայիչ, աուրան ստիպում է անընդհատ և անհոգնել ստեղծագործելուն:

Ամանորը շատ լավ առիթ է այդ ամենը իմի բերելու. նույնիսկ ամենաանտարբեր մարդը չէր կարող անտարբեր լինել այն ստեղծագործական խառնաշփոթի նկատմամբ, որ տիրում էր արվեստանոցում. կրտսեր դպրոցականը, միջին դպրոցի, վարժարանի ու քոլեջի սովորողները, մեկը մյուսին հերթ չտալով, աշխատում էին միասին, միաժամանակ, միևնույն նախագծի իրականացման համար, որը փոխելու էր իրենց միջավայրն ու առօրյան:

Միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ սկսում ենք գործարկել տեխնոլոգիական ծառայությունների նոր կենտրոնը: Այնտեղ սովորողները կմատուցեն տպագրական և պատճենման, լրատվական և մեդիատեխնոլոգիների կիրառմամբ այլ ծառայություններ, կմիավորեն տեխնոլոգիական տարբեր արհեստանոցների աշխատանքի արդյունքները՝ դրանք դարձնելով պահանջարկ ունեցող ապրանք։

Այս նախագիծը ինձ համար նոր է, սակայն վստահ եմ, որ հաջողելու ենք. կրթահամալիրում գործող ավեստանոցներում և արհեստանոցներում սովորողները սիրով են աշխատում՝ չզիջելով և չվախենալով մրցակցությունից: Իսկ նախաձեռնող սովորողները դա դիտում են որպես իրենց առաջին ինքնուրույն աշխատանքը՝ իրենց բիզնես-նախագիծը։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ