ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Այսօր, երբ տեղի են ունեցել գլոբալ փոփոխություններ տեղեկատվության միջավայրում, ընդլայնվել է կապի և համագործակցության շրջանակը ամբողջ աշխարհով: Բացի նրանից, որ համացանցը տեղեկատվության տարածման ամենաարագ միջոցն է, այստեղ նաև կնքվում են գործարքներ, աշխատում են, հանգստանում, սովորում… Եվ տարեցտարի այն երիտասարադանում է` կախված օգտվողների տարիքային ցուցանիշներից:

Դեռ լիովին ուսումնասիրված չէ, բայց սոցիալական ցանցն անկասկած աննախադեպ է, որի հզոր ռեսուրսը շատ քիչ է օգտագործվում կրթական նպատակներով: Այնինչ դեռահասների կյանքում նոր միտումների առաջ աչք չես փակի, ուստի դպրոցն էլ պետք է արձագանքի դրանց՝ ծառայեցնելով դրանք ուսուցման նպատակներին: 
Այս հարցադրումից ելնելով՝ կրթահամալիրի ուսումնական կայքում ստեղծվեցին միջին դպրոցի սովորողների անհատական էջեր, որոնք ըստ էության կատարում են սոցիալական ցանցի գործառույթներ: 

Փաստ է, որ անհատական էջերով ցանցը լուծելու է երկու գլոբալ խնդիր` 1) ընդունել հասարակության, այսօրվա դպրոցականների կարիքներն ու հնարավորությունները, 2) նոր հաղորդակցության միջավայրում ստեղծել բավարար պայմաններ երեխաների հարմարվողականության և նրանց հաջող կրթական գործունեության համար: 

Սովորողների անհատական էջերը (հետագայում բլոգները) նոր միջավայր են, որոնք լայն հնարավորություն են տալիս անհատի ձևավորման և ինքնադրսևորման համար, նրա հետաքրքրությունների, ուսումնական առաջադրանքների, ուսումնական գործունեության հրապարակման տեղն են: Այստեղ ուսուցման արդյունքները կարող են լինել ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ: Օրինակ՝ նյութի, առաջադրանքի հրապարակում, սովորողների շրջանում ծագած և նրանց հուզող հարցերի առցանց քննարկում, մեկնաբանություններ, հայտարարություններ և այլն: Հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր սովորող ինքն է իր անհատական էջի բովանդակության ու հրապարակաման ձևի հեղինակը, դա մի կողմից իր կամքի դրսևորումն է, ինչը նպաստում է ինքնուրույնության ձևավորմանը, մյուս կողմից՝ ուսումնական պարտականությունների կատարում: Անհատական էջերի օրինակներ`

Իսկ որոնք են այն կրթական խնդիրները, որոնք կարող են լուծում ստանալ` օգտագործելով ինտերնետային այս ռեսուրսները: Առաջին հերթին վիրտուալ այս համայնքում չկան ժամանակային սահմանափակումներ: Այսինքն՝ դասավանդողը և սովորողը հնարավորություն ունեն ուսուցումը կազմակերպելու առցանց ռեժիմով տանը և դպրոցում: Երկրորդ` սովորողի գործունեության միջավայրը, որն արտացոլված է անհատական էջում, բաց է բոլորի համար (համադասարանցի, ծնող, ուսուցիչ և այլն): Մյուսը` համակարգը նվազեցնում է նաև սովորողների ներաշխարհի, նախասիրության, ճաշակի, որպես անհատի ճանաչողության խնդիրները: Սովորողներն ու դասավանդողներն իրար ավելի արագ և ավելի լավ են հասկանում, ճիշտ են գնահատում, իսկապես ընկերանում են։ Անհատական էջերը նպաստում են բաց հասարակության կայացմանը։ 

Այսպիսով, կրթական համակարգից տեխնոլոգիական հասարակության պահանջները փոփոխության են ենթարկվում` ձևավորելով ուսուցման նոր համակարգեր, որոնց նպատակն է, ոչ թե պատրաստել ապագա քաղաքացի ավելի ու ավելի շատ պատրաստի գիտելիքների կուտակման միջոցով, այլ անձի ձևավորման, ստեղծագործական ունակությունների զարգացման, գիտելիքների և հմտությունների կիրառման ճանապարհով օգնել քաղաքացու ինքնակերտմանը: 

Նախագիծը` տեսանյութով

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ