ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Հայոց լեզվի 11-րդ դասարանի դասագրքում մեր լեզվի զարգացման 3 փուլերից գրաբարը և միջին հայերենը ուսումնասիրվում են շատ թռուցիկ: Մի քանի դասի ընթացքում քննվում, համեմատվում է գրաբարի հնչյունական, քերականական համակարգը միջին հայերենի և աշխարհաբարի հետ, և դա ավելի շատ տեսական գիտելիք է` քիչ գործնական աշխատանքի ուղեկցությամբ:

Կրթահամալիրի միջին դպրոցում արդեն գրաբարն առանձին առարկա է, որի արդյունքին հետևում ենք սիրով. կեցցե գրաբարի ուսուցիչ Վահե սարկավագը: Ավագ դպրոց-վարժարանի օտար լեզու-թարգմանչության, իրավագետ-քաղաքագետների խորացված ուսուցման ուսումնական պլաններով նույնպես մայրենիին հատկացված վեց ժամի մեջ սովորողները նաև գրաբար են ուսումնասիրում: Մայրենիի ամենշաբաթյա մեկ ժամը գրաբարի ուսուցմանը հատկացնելը, անշուշտ, մեկ քայլ առաջ է նշանակում: Սա արդեն գրաբարի ուսուցման շարունակական, անընդհատական գործընթաց է, որը ենթադրում է թե՛ ծրագիր և թե՛ դասագիրք: Շտապեմ ասել, որ արժանին պետք է մատուցել «Գրաբարի դասընթաց» դասագրքի հեղինակ Սուսան Մարկոսյանին, որը դեռ տարիներ առաջ էր աշակերտի սեղանին դրել այս դասագիրքը` ոչ որպես գրաբարի տեսական գիտելիք, այլ որպես գործնական ընթերցարան: Դասագիրքն ընդգրկում է հայտնի աստվածաշնչյան հատվածներ` կազմված պարզից բարդ սկզբունքով, կից բացատրական բառարան և «Հարցեր ու առաջադրանքներ» բաժին:
Դասընթացի սկզբում աշակերտների կողմից «բայց մեզ ինչու՞ է պետք գրաբարը», «ի՞նչ է տալիս մեզ այս մեռած լեզվի ուսուցումը» և նման հարցադրումները, անշուշտ, ավելի շատ էին: Այսօր դրանք չկան, այդ փուլն արդեն հաղթահարված է: Մենք հայտնվել ենք այնպիսի մի փուլում, որտեղ կա փոխադարձ բավականություն առարկայից: Ես` որպես ուսուցիչ եմ բավականություն ստանում, աշակերտն էլ իր հեթին է գիտելիք ու ինտելեկտուալ 
հաճույք ստանում: Դա են վկայում ամեն դասից հետո հնչող շնորհակալություններն ու հենց դասի ժամանակ տիրող այն հագեցած մթնոլորտը, որ զգում են նրանք: Սա այն ձեռքբերումն է, որի մասին ուզում եմ խոսել:

 

Գրաբարի քերականական, արտասանական կանոնները հենց տեքստի վրա հասկանալը, յուրացնելն ու մտապահելը ավելի արդյունավետ միջոց է: Այստեղ մեզ օգնելու է գալիս էլեկտրոնային գրատախտակը: Ուզում եմ շնորհակալ լինել «Տիգրան Հայապետյան» գրադարանի աշխատակիցներին` գրքի թվայնացումն իրականացնելու համար: Տեքստը մեծացնելը, մոտեցնելը առավել տպավորիչ է դարձնում քերականական այս կամ այն կանոնի, ձևի մտապահումն ու յուրացումը: Հարկ եղած դեպքում շատ ավելի հեշտ է անցում անել արդեն կարդացած ու քննարկած նախորդ հատվածին` համեմատելու համար նոր դասի հետ:

Տեքստի կարդալուն ու հասկանալուն հաջորդում է աշխարհաբար փոխադրելու աշխատանքը. սկզբում բառացի փոխադրություն է արվում, իսկ հետո նաև խմբագրում ենք: Քերականական, արտասանական այս կամ այն կանոնը քննելուց, փոխադրելուց հետո դասի ամենահետաքրքիր ու տպավորիչ մասը հատվածի վերլուծությունն է, քննարկումը, որին հաջորդում են աշակերտների գրավոր խոհերը: Հպարտանում ես, երբ տեսնում ես, թե դասը դասի ետևից ինչպես է «բացվում» աշակերտի միտքը, ձևակերպումներն ու խոհերը դառնում ավելի հասուն, առավել պատճառաբանված: «Երանի հոգով աղքատներին», «Մի սպանաներ», «Ակն ընդ ական», «Սիրեցէք զթշնամիս ձեր», «Մի դատէք» հատվածների քննարկումներն շատ բուռն են անցնում, զուգահեռների մեջ այսօրվա իրականության հետ: Միշտ չէ, որ աշակերտները հենց սկզբից հասկանում ու ընդունում են աստվածաշնչյան այս ձևակերպումները, բայց զրույցը, քննարկումը բերում է համաձայնության: Իհարկե, լինում են դեպքեր էլ, երբ սովորողը մնում է իր կարծիքին` չընդունելով աստվածաշնչյան ձևակերպումները կամ դրանք համարելով գրքային` պատճառաբանում է, որ իրական կյանքում ամեն ինչ այլ է: Ահա հատվածներ սովորողների աշխատանքներից.

  • ….Ուրախությունը լիարժեք է, երբ քեզ հետ են քո բոլոր մերձավորներն ու բարեկամները: Երբ սրտումդ թշնամություն կա մեկի նկատմամբ, դու չես կարող լիարժեք ուրախանալ ու բարություն տարածել քո շուրջը: Արսենյան Սյուզան, 11-2 դասարան
     
  • Մեր նախնիները ուսուցանում էին չսպանել, իսկ եթե սպանես, դատաստանի կենթարկվես: Պակաս ծանր մեղք չէ նաև, երբ անտեղի բարկանում ես եղբորդ վրա: Իսկ եթե պատարագ մատուցես առանց եղբոր, մի՛ մատուցիր: Այդ առիթն օգտագործի՛ր եղբորդ հետ հաշտվելու համար: Մանուկյան Անի, 11-2 դասարան
     
  • Դու կկարողանաս գնահատել քո հարազատին, քանի որ այս կյանքում, որքան էլ փնտրես, դեգերես ու շրջես աշխարհեաշխարհ, միևնույն է, չես գտնի նրանից հարազատ ու սրտացավ մեկին: Բերակչյան Տաթևիկ, 11-2 դասարան
     
  • «Իսկ ես ասում եմ քեզ` ամենևին մի երդվիր»: Ես համաձայն եմ այս մտքին, քանի որ պետք չէ երդվել: Աստված արարեց երկինքը, արարեց երկիրը, բայց չարարեց երդումը, դրա փոխարեն արարեց «այո»-ն և «ոչ»-ը: Մարդու «այո»-ն ցանկացած երդումից ավելին պետք է լինի, իսկ «ոչ»-ը մնա ոչ: Բարեղամյան Աշոտ, 11-2 դասարան

Գրաբարի ուսուցումը ճանապարհ է սեփական լեզվի հմայքն ընկալելու ու կենսական ճշմարտություններին հասու դառնալու համար: 

Գրաբարի ուսուցումը նաև նոր ստեղծագործական աշխատանքի է մղում դասավանդողներիս, որ հարստացնենք շտեմարանը նոր նյութերով, գրաբար կարդանք մեր դասական գրականության ծրագրային գործերից հատվածներ. տեսեք իմ գործընկեր Ելենա Սարգսյանի բլոգում:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ