ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

 Նունե Մովսիսյան

Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Առաքելական է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը`Ս․ Թադեոսը և Ս․ Բարդուղիմեոսը, որոնք Հայաստանում առաջինն են քարոզել քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է մեր ժողովրդի առաջին լուսավորիչներ եւ մեր Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է պատարագ` ի հիշատակ Ս. առաքյալների:

Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 3-ին, մինչ երեկոյան ժամերգությունը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար են բերվում Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Առաջինը Հայաստան է գալիս Թադեոսը, ով հայտնի է նաեւ Ղեբեոս (Մտթ. Ժ 3) եւ Հուդա  (Ղուկ. Զ 16, Գործք Ա 13) անուններով: Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետեւ Եդեսիայում (Ուռհա), որտեղ բազմաթիվ հրաշքներ է գործում եւ բուժում Աբգար թագավորին, ապա գալիս է Հայաստան եւ սկսում քարոզել ու բժշկումներ կատարել Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, որտեղ գտնվում էր հայոց Սանատրուկ թագավորի ամառանոցը: Առաքյալի քարոզչությամբ բազմաթիվ մարդիկ դարձի են գալիս, որոնց թվում էր նաեւ արքայադուստր Սանդուխտը: Սանատրուկ արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ Սանդուխտին բանտարկել: Սանատրուկը տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն վերջինիս համոզելու եկած իշխանն ու նրա ուղեկիցները, անգամ բանտապահները նույնպես քրիստոնեություն են ընդունում: Արքան հրամայում է սպանել շատերին, սակայն Սանդուխտն անհողդողդ է մնում: Հրաշքով քանդվում են նրա կապանքները, սպանվում է նրան սպանել ցանկացող դահճապետը, իսկ նորադարձների թիվը հետզհետե ավելանում է: Ի վերջո մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, որը դառնում է հայ առաջին կին մարտիրոսը:

Իսկ Թադեոսին Սանատրուկը նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու: Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում: Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում: Նրա նահատակության պահին հանկարծ լույս է ծագում, բացվում է այն վեմը, որով Թադեոսը ծածկել էր Սանդուխտի գերեզմանը, եւ առաքյալի մարմինն ամփոփվում է այնտեղ: Հետագայում Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է Թադեոս առաքյալի, Սանդուխտ կույսի ու նրանց հետ նահատակվածների նշխարները: Ցայսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադեի վանքը:

Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի`Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ: Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ: Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան կերպարվեստում: Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին` Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է Էջմիածնում:

Պատմահայր Խորենացին, խոսելով Թադեոսի մասին, գրում է, որ հայերիս վիճակվեց նաեւ Բարդուղիմեոս առաքյալը: Բարդուղիմեոսը, որը հայտնի է նաեւ Նաթանայել անունով (Հովհ. Ա 45, ԻԱ 2), նույնպես Հիսուսի տասներկու աշակերտներից էր, ում Տերը բնորոշել էր որպես մի «ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. Ա 47), եւ ով առաջինը Հիսուսին Աստծո Որդի դավանելու համար (Հովհ. Ա 49) կոչվել է Նախադավան առաքյալ:

Ավանդության համաձայն՝ առաքյալը նախ քարոզում է Պարսկաստանում, ապա հասնում մինչեւ Հնդկաստան, այնուհետեւ ութ պարսիկ հետեւորդների հետ անցնում Հայաստան: Արտաշատի բլրի մոտ իրար են հանդիպում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, գիշերում, խաչ կանգնեցնում, որի համար էլ այդ վայրը հետագայում անվանվել է Օթյաց խաչ: Այնուհետեւ Թադեոսն անցնում է Արտազ, իսկ Բարդուղիմեոսը՝ Հեր եւ Զարեւանդ գավառներ, այնտեղից էլ Անձեւացյաց գավառ եւ Աղբակ:

Հայ կերպարվեստի մեջ Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է դաշույնը և Տիրամոր պատկերը ձեռքին: Համաձայն ավանդության` Սուրբ Կույսի ննջման և թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը չի եղել առաքյալների հետ և վերադառնալով շատ է տրտմում, որ չի կարողացել հրաժեշտ տալ Աստվածածնին: Առաքյալի թախանձանքներին տեղի տալով մյուս առաքյալները բացում են Տիրամոր գերեզմանը, բայց այն թափուր են գտնում. Աստվածածինը վերափոխվել էր երկինք: Ի մխիթարություն Նաթանայել Բարթուղոիմեոսի Հովհաննես առաքյալը նրան է հանձնում Սուրբ Կույսի կենդանագիր պատկերը, որը տրվել էր Հովհաննես Ավետարանչին` ի սփոփանս և հապաքինումն հիվանդների:

Մովսես Խորենացու վկայությամբ` Բարթուղիմեոսը պատկերը Հայաստան է բերում և զետեղում է Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց է հիմնվում: Բարդուղիմեոս առաքյալի` Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլև ասորական և լատինական աղբույրները: Հայ միջնադարյան գրականության մեջ մեծ տեղ են զբաղեցրել Բարդուղիմեոս առաքյալին նվիրված ճառերը, գանձերը, տաղերը, աղոթքները և շարականները:

Բարդուղիմեոսին սպանել են փշոտ մահակների հարվածների ներքո: Ավանդության համաձայն՝ առաքյալի գերեզմանը գտնվում է պատմական Աղբակ գավառում (այժմ՝ Թուրքիա, Բաշկալե), որի վրա կառուցվել է Ս. Բարդուղիմեոսի վանքը:

Սուրբ Բարդուղիմեոսի վանքը, այժմ գտնվում է Թուրքիայի Վան նահանգի Բաշկալե շրջանի Ալբայրաք գյուղի մոտակայքում: Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանատեղին տաճարի ներսում էր, որը հայերի համար ուխտագնացության կարևոր վայր էր մինչ ցեղասպանությունը:

1960-ական թվականներին վանքը պայթուցիկների միջոցով մասնակիորեն ավիրվել է թուրքական բանակի կողմից: Հիմնական տաճարն այժմ ավիրված է և վերածվել է ռազմակայանի` թուրքական Ալբայրաք քաղաքի մոտ: Նաև խստիվ արգելված է լուսանկարել և մոտենալ հայկական տաճարի կանգուն մնացած ավերակներին:

Ս. Թադեի վանքը, այժմ գտնվում է Իրանի Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելք:

Սուրբ Թադևոսի հայկական եկեղեցին այսօր էլ հայտնի ուխտատեղի է քրիստոնյաների և մահմեդականների համար:

Իրանի կառավարության մեծ ուշադրություն է դարձնում իր երկրի տարածքում քրիստոնյա ժառանգության պահպանմանը: Վանքի վերանորոգման աշխատանքները իրականացնում են Իրանի «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը, իրանահայ համայնքը`Փարիզի «Երկիր և մշակույթ» կազմակերպության մասնակցությամբ:

Հայկական վանական այս համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Աղբյուր` Հայկական համառոտ հանրագիտարան

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Կայքէջեր` http://www.genocide-museum.am/arm/02.07.2009b.php

 


Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ