ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսումնական արձակուրդ

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Ժամանակակից տեխնոլոգիաները բազմազան հնարավորություներ են ստեղծում կրթության անընդհատությունն ապահովելու համար, որը կրթության որակի անհրաժեշտ պայման է: Կրթահամալիրում, նրա կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» կրթական ծրագիրը ենթադրում է, որ սովորողի արձակուրդը ևս պետք է լինի ստեղծական-ուսումնական. մեդիան դրա համար ստեղծում է բավարար պայմաններ:


Սովորողներին տրվող արձակուրդը ինքնանպատակ չէ և, իհարկե, չպետք է մոռանալ, որ երեխան կարիք ունի հանգստանալու գրքերից, պարտադրված խնդիր-վարժություններից, տարատեսակ կանոններից, ուսումնական «հոգնեցնող» աշխատանքից: Սակայն, մյուս կողմից էլ միայն խաղին և անգործությանը տրված երեխան մոռանում է սովորած-յուրացրածը, հետ վարժվում ուսումնական աշխատանքով զբաղվելու սովորությունից և հմտություններից, գլուխ են բարձրացնում ձանձրույթն ու պարապությունը, և շատ հաճախ ընտանիքում անհանգստություն է առաջ գալիս, թե ինչով պետք է զբաղվի երեխան այդ ընթացքում: Արձակուրդից հետո էլ սովորողներն ու ուսուցիչները շատ ժամանակ և ջանքեր են ներդնում արձակուրդի ընթացքում մոռացված գիտելիքները, հետ զարգացած հմտությունները վերականգնելու համար:
Արդեն երկրորդ տարին է` կրթահամալիրում արձակուրդների ընթացքում իրականացվում է օլիմպիադայի նոր, ժամանակակից ձև, որն անվանել ենք մեդիաօլիմպիադա: Մեդիաօլիմպիադան «Պատանի հետազոտողի և ստեղծագործողի հեռակա դպրոց» ծրագրի կրտսեր դպրոցականների ստուգատեսների և «Հեռակա կրտսեր» ենթածրգրի մեդիաշարունակությությունն ու զարգացումն է: Այն հնարավորություն է տալիս արձակուրդը նույնպես դարձնելու գրավիչ, ուսումնական ու հետաքրքիր: Փոխվում են միայն կրթության իրականացման միջոցներն ու եղանակները: Առաջադրանքները կազմվում են այնպես, որ սովորողին հնարավորություն տան պրպտելու, հարցնելու, հարցաքննելու, հետաքրքրվելու, նկարահանելու, պատմելու, կիսելու, որոշակի հմտություններ ձեռք բերելու և այլն: Դրանք մղում են, որ երեխան նաև ճամփորդի, այցելի հարազատներին, հետաքրքիր վայրերում լինի:

Կրտսեր դպրոցում մեդիաօլիմպիադան հնարավորություն է տալիս ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ ստեղծագործական աշխատանք կատարել, որն անկասկած երեխային դուր է գալիս: Փորձը ցույց է տալիս, որ ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները հաճույքով ներգրավվում են այս ամենի մեջ, խանդավառվում ու ոգևորվում: (նմուշ` Ամանորյա անակնկալ):

Ուսումնական պարապմունքների շրջանում մենք մեր սովորողներին տեսնում և դիտարկում ենք դպրոցական միջավայրում: Եվ ինչքան էլ ճանաչենք նրա ընտանիքը, ընտանիքի անդամներին, միևնույն է, բավարար տեղեկություններ չունենք: Իսկ ահա, արձակուրդների ընթացքում կատարված մեդիաօլիմպիական աշխատանքը, որոնք արվում են ընտանիքի անդամների հետ, ընտանիքի մասին, մեզ մեր սովորողներին ավելի լավ ճանաչելու հնարավորություն են տալիս: Մեր սովորողին տեսնում ենք իր ընտանիքում, ճանաչում ենք ավելի լավ և´ իրեն, և´ ընտանիքը: Գյոզալյան Մանեի Խոնարհ տատիկի պատմությունը շատ հետաքրքիր էր: Ներսիսյան Արմենը պատմել էր այն գյուղի մասին, որտեղ ինքը հաճախ է լինում:

Ուսուցչի խորհրդատվական, ղեկավարման և հսկման գործառույթներն առցանց են իրականացվում. սովորողն ու ոսուցիչը գտնվում են անընդհատ կապի մեջ: Մեդիաօլիմպիադայի առաջադրանքների կատարմամբ սովորողներն անընդհատ կապի մեջ լինում նաև իրար հետ, կայքում պատմում են իրենց հանգստի, գտնվելու վայրի, ուրախ առիթների մասին, տեղեկություններ ստանում իրար մասին:

Օլիմպիադայի ընթացքում սովորողների մոտ ձևավորվում կամ ամրապնդվում են մի շարք հմտություններ: Սովորողն աշխատանքը կատարելու ընթացքում օգտագործում է զանազան թվային միջոցներ, կատարում է բնագիտական փորձեր, հորինում է պատմություններ, հանելուկներ, առած – ասացվածքներ, լուծում և ստեղծում է տրամաբանական խաղ – խնդիրներ, մեծահասակների օգնությամբ կազմում է տոհմածառեր, հարցազրույցներ է վարում, համակարգչային բազմաթիվ ծրագրերի միջոցով ֆիլմեր, շնորհանդեսներ է ստեղծում բազմաթիվ թեմաների շուրջ: Օրինակներ`
Աշուն մեդիաօլիմպիադան մեր դասարանում, Այցելություն Տաթևի վանքՊատմում եմ արձակուրդիս մասին

Ստեղծվում է ուսումնական նյութերի հսկայական պաշար, որոնք հետագայում օգտագործվում են դասերի ընթացքում:
Ամառային օլիմպիադայի ժամանակ ուրբաթօրյա ուղևորությունները Սևան, գարնանային և աշնանային օլիմպիադաներից հետո դասարանական ճամփորդությունները` որպես խրախուսական մրցանակներ, ոչ միայն գնահատում են սովորողների աշխատանքը, խրախուսում են նրան ակտիվ մասնակցելու առաջադրանքների կատարմանը, այլև ուսումնական նոր աշխատանքի առիթ են դառնում, ուսումնական-հայրենագիտական նոր նախագծի իրականացում:

Ի դեպ, սովորողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև առաջադրանքների կազմման գործում:
Նշենք նաև, որ արձակուրդի կազմակերպման այս ձևը նպաստում է դասարանի համախմբվածության, համերաշխության ամրապնդման վրա:

«Ուսումնական արձակուրդ» նախագիծը կարծես թե կայանում է, և իհարկե, ինչպես յուրաքանչյուր լավ նախաձեռնություն` դեռ զարգանալու, բարելավվելու ճանապարհ պետք է անցնի:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ