ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Անհատական կայքը (բլոգը) սովորողի խոսքային, մեդիա-տեխնոլոգիական-դիզայներական հմտությունների զարգացման արդյունավետ միջավայր է: Դրա միջոցով ուսուցիչները կարողանում են հետևել սովորողների հմտությունների զարգացմանը, արժեքային համակարգին, ընկերական շփում ապահովել սովորողի հետ, որը հեշտացնում է գիտելիքների, արժեքների փոխանցման գործը: 

Ի՞նչ է ընդհանրապես բլոգը կամ անհատական կայքը, եւ ինչպե՞ս կարող ենք դրանք հնարավորինս արդյունավետ կիրառել ուսումնական գործընթացում:

Բլոգ բառն առաջացել է անգլերեն web և log (վեբ և գրանցում) բառերի համադրությունից: Բլոգը հասարակության համար հասանելի համացանցային ինտերակտիվ կայք է: Կարելի է ասել` բլոգը առցանց օրագիր է, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է գրառել իր մտքերը, նշումները, գրել իրեն հետաքրքրող բաների մասին և այլն: Այսինքն՝ բլոգները թեև ըստ էության ցանցային օրագրեր են, բայց, ի տարբերություն օրագրերի, նախատեսված են նաև «երրորդ աչքի» համար եւ մատչելի են համացանցային հանրության համար: Բլոգների բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են: Գրառումները կարող են պարունակել տեքստ, պատկերներ, մուլտիմեդիա, խաղեր եւ այլն: Ըստ այդմ, շատ հեշտ է պատկերացում կազմել տվյալ սովորողի արժեքային համակարգի մասին, հետաքրքրությունների շրջանակի մասին, սովորողի տեսակի մասին: Լավ և համակողմանի ճանաչելով սովորողին՝ բնական է, որ ուսուցման կազմակերպումն ավելի արդյունավետ է դառնում:

Բլոգները նաև մեկնաբանությունների ու քննարկումների հնարավորություն են տալիս, չնայած որ հիմնականում բլոգները կրում են անձնական բնույթ, ընդգրկում են հեղինակի մտորումները, նախասիրությունները:

Բլոգները ավելի շատ հարմար միջավայր են արվեստագետների, մասնավորապես՝ գրողների համար, որը նրանց հնարավորություն է տալիս իրենց ստեղծագործությունները ներկայացնել լայն հասարակությանը, կազմակերպել դրանց քննարկումը, լսել գնահատականներ:

Լավ, իսկ ինչպե՞ս բլոգը կարող է դառնալ ուսումնական գործիք: Այս հարցի պատասխանը պարզից էլ պարզ է: Բլոգն իր բոլոր դրսևորումներով բլոգագրին կարճ ժամանակահատվածում տալիս է այնպիսի հմտություններ, որոնք ձեռք բերելու համար սովորական դասընթացի դեպքում դասավանդողից ավելի շատ ժամանակ կպահանջվի, էլ չեմ ասում, որ այս դեպքում պարտադրանքին փոխարինելու է գալիս սեփական ցանկությունը: Այս առումով բլոգը հրաշալի հնարավորություններ է բացում մեր կրթահամալիրում սովորողների համար:

Մի խումբ սովորողներ արդեն ունեն իրենց անձնական բլոգները, որոնց միջոցով էլ ներկայանում են հասարակությանը: Բնականաբար, բլոգները տարբերվում են իրարից իրենց առանձնահատկություններով, բայց եւ միեւնույն ժամանակ ունեն ընդհանրություններ: Բոլորի մոտ կան անձնական գրառումներ, որոնք վաստակել են բավականին շատ կոմենտներ, ինչը վկայում է տվյալ նյութի՝ հետաքրքիր լինելը: Կան նաև չստացված գրառումներ, որոնք նույնչափ սիրելի են ու հարազատ բլոգագրի համար: Հաճախ բլոգներում արվում են գրառումներ՝ տեղեկատվություն տարածելու ու ստանալու համար: Եթե պատմությունը պետք է պատմել, օրինակ, մի քանիսին առանձին-առանձին, փոխարենը կարելի է գրել բլոգում, ու դա հասանելի կլինի բոլորին: Ընդ որում, յուրաքանչյուր ընթերցող ինքը կընտրի՝ շարունակում է ընթերցումը, թե թեման իրեն չի հետաքրքրում: Սովորողների որոշ բլոգներ հաճախ կիրառվում են հուշերը գրառելու ու ստեղծագործելու համար

Եթե սովորողն ունենա իր անձնական բլոգը, ապա ուսուցիչը կարող է լուծել հետևյալ խնդիրները.

ա/ լեզվագործունեություն
բ/ ընթերցասիրություն
գ/ ստեղծագործական աշխատանք
դ/ մտքի ձևակերպում, շարադրում
զ/ համակարգչային հմտություններ ու կարողություններ
է/ քննարկելու, քննարկումներին մասնակցելու կարողություն
ը/սեփական կարծիքը կարևորելու, գրելու համարձակություն և հմտություն
թ/ հասարակական կյանքում ակտիվ ու համարձակ լինելու կարողություն
ժ/ հասարակական կյանքին զուգընթաց առաջացող հարցերի, խնդիրների առաջադրում

Այս դեպքում ուսուցիչն առաջադրանք չի տալիս. սովորողն իր բլոգում գրառումները կատարում է սեփական նախաձեռնությամբ: Սակայն մեր սովորողներն իրենց բլոգներում ունեն բաժիններ, որտեղ հնարավոր է, որ դասավանդողի հանձնարարությամբ առաջադրանք տեղադրեն, դասարանում քննարկված թեմաներ արծարծեն, անդրադառնան անցած գրական նյութին և այլն: «Հաշվետվություններ» բաժնում տեղադրում են յուրաքանչյուր ամսվա հաշվետվությունը: Իհարկե, սա դեռ ամբողջ թափով չի գործում, բայց նախագիծ է, որն արդեն իրականացվում է կրթահամալիրում: 2012 թվականից այս նախագիծն արդեն կգործարկվի ամբողջ թափով: Ըստ այսմ՝ դասավանդողն իր անհատական էջում (բլոգում) հրապարակում է ուսումնական պարապմունքի պլանը. պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարտավոր է այնտեղ տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։ 

Պարապմունքի արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։
Այս համակարգը շատ ճկուն է՝

  • սովորողն իր ցանկությամբ է իր բլոգը թարմացնում (այստեղ ազատ է նյութի ընտրության հարցում, նյութի ձևի, չափի, ոճի հարցում).
  • սովորողը կատարում է առաջադրանքներ, հանձնարարություններ դասավանդողի կողմից տրված՝ օգտագործելով իր էջը.
  • ծնվում են առաջադրանքներ երկուստեք կամ համատեղ:

Բլոգներում գրելը սովորողին օգնում է վարժվել մտքերն ավելի հստակ ու պարզ ձևակերպելու հարցում: Այցելուների առկայությունն ու արված մեկնաբանությունները ընթերցողի մեջ ավելացնում են պատասխանատվության զգացումը՝ անընդհատ նոր ու հետաքրքիր գրառումներ անելու համար:

Սովորողների բլոգներում կարող ենք տեսնել, որ կան ոչ ոքի կողմից չգրված, բայց համարյա բոլորի կողմից պահպանվող մի քանի կանոններ, այսինքն՝ բլոգագիրներն իրենց բլոգներն ստեղծում ու վարում են շատ կանոնակարգված և մի անհայտ, բայց ներդաշնակ, լուռ լեզվով, ներքին համաձայնությամբ:
Սյունե Սարգսյանն իր բլոգում մինչև անգամ փորձել է կանոնակարգել դա՝ ինչ է բլոգը, ինչպիսին պիտի լինի և այլն

Կան որոշ բաներ, որոնք սովորողներն անպայման պետք է հաշվի առնեն: Օրինակ այն, որ բլոգային գրառումներ անելիս կամ այլոց բլոգներում մեկնաբանություններ գրելիս պետք խուսափել գրառումները միայն մեծատառերով անելուց, ընթերցողը դրանք կարող է ընկալել որպես գոռոց: Նյութը պետք է գրել առանց ճոռոմաբանության, պարզ, մատչելի, հասկանալի, բայց գրական լեզվով: Այստեղ կարեւոր է նաեւ ուղղագրությունն ու կետադրությունը. այդպիսով համացանցից օգտվելը դառնում է նաև լեզվական գիտելիքներն ամրապնդող գործիք:

Պետք չէ տեքստերը անհարկի ձևավորել, նկարները չարաշահել, գունավորումներ անել, հատկապես վառ ու աչք ցավեցնող գույներով: Մատուցվող նյութի արտաքին տեսքը որքան համեստ լինի, ընթերցողն այնքան ավելի շահագրգռված կլինի այն կարդալ:

Բլոգներում հաճախ են մեջբերումներ անում այլ աղբյուրներից, այդ թվում՝ գրքերից, լրատվական կայքերից, այլ բլոգներից և այլն: Մեջբերում անելուց առաջ համոզվել է պետք, որ այդ աղբյուրից օգտվելու իրավունք կա, իսկ մեջբերելու դեպքում անպայման պետք է նշել աղբյուրը: Բլոգի վարկը բարձրանում է, եթե հեղինակավոր աղբյուրներից են արված մեջբերումները: Այս դեպքում զարգանում են նաև սովորողի հետազոտական-վերլուծական կարողությունները, նա իրականացնում է համարյա սանիտարական աշխատանք համացանցում, միևնույն նյութի մասին գտնում է տարբեր աղբյուրներ, էջեր և ընտրում լավագույնը՝ իր բլոգում դրան անդրադառնալու համար: Ձևավորվում է ճաշակ: Ճաշակի դրսևորումն ու դիզայներական հմտությունները միանգամից առկա են, երբ տեսնում ես բլոգի արտաքին ձևավորումը:

Կարծում եմ, որ բլոգներն այն համացանցային էջերն են, որոնք պետք է ընդգրկել ուսուցման ոլորտ՝ որպես նաև գնահատման արդյունավետ գործիք: Հաճելի է, երբ թափառում ես բլոգների աշխարհում, վիրտուալ շփվում սովորողի հետ, լսում այն, ինչը նա գուցե երբևէ բարձրաձայն չասի կամ մեր կողմից տրված և ոչ մի առաջադրանք դա չպարունակի: Իսկ այստեղ նա՝ սովորողը, պարզ է, շիտակ, չկա շփման դժվարություն, նա գրում է, նա քո հայացքն ուղղում է որոշակի բաների վրա, իսկ դու հանգիստ նայում ես, և քո թողած կարծիքն էլ նրա կողմից ընկալվում է առանց լարվածության… Ուսուցիչը հնարավորություն է ստանում նաև աննկատ ուղղորդելու, արված աշխատանքը նպատակային դարձնելու, արդյունքի հասցնելու: Այստեղ ամեն ինչ երևում է, գնահատականն էլ, ինքնըստինքյան, դառնում է թափանցիկ, համակողմանի: Չէ՞ որ հնարավոր է, որ սովորող-անհատը ուսուցչի առաջադրած ինչ-որ հանձնարարություն չընդունի, գուցե նա դրան մոտենա յուրովի, իր բլոգում ներկայացնի լրիվ այլ բան, բայց կարևորն աշխատանքն է, որն իրականացնում է: Ուսուցիչը, որ աչք ունի և գնահատելու ցանկություն, անպայման տեսնում է դա:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ