ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Կայքը՝ ուսումնական միջավայր

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

3-րդ դասարանում 

Կրթական նորագույն տեխնոլոգիաները արագորեն մուտք են գործում ուսումնական ոլորտ: Եթե անգամ  ոչ  դպրոցներում, ապա՝ ընտանիքներում, սովորող անհատների կյանքում: Սովորողն իրեն անհրաժեշտ ինֆորմացիան կգտնի համացանցում, կկատարի իրեն հետաքրքրող աշխատանքը, գործողությունները: Եթե չլինենք երեխայի կողքին, միասին չաշխատենք, միասին չսովորենք, մենք կկորցնենք նրան, նա չի հավատա, չի վստահի մեզ:

Համացանցը անսահման տարածք է, որտեղ կարելի է ոչ միայն նյութ գտնել, նյութ դնել, հաղորդակցվել, այլև ուսուցում կազմակերպել: Ուսուցման միջավայրը դարձնել անսահման, ուսուցման հնարավորությունները` ևս:

Դասագիրք կոչվածը կորցնում է իր գործառույթը, որովհետև այն սահմանափակ հնարավորություններ ունի, հնանում է դրա բովանդակությունը, դառնում է անհրապույր, մաշվում է: Ասածս  գրքի,  ընթերցանության դեմ չէ, այլ՝ մեդիակրթության առավելությունների  ներկայացում:

Անվերջ շարունակվող, փոփոխվող ու նորացող մեդիադասագիրք. ահա համացանցում իրականացվող ուսուցման միջոցն ու արդյունքը:

Հաջողված դասն այն դասն է, որի ընթացքում նյութ է ստեղծվում: Ի՞նչ պիտի անեն  այդ նյութը ուսուցիչն ու սովորողը: Ինչպե՞ս պիտի փոխանցեն իրենց ստեղծածը գործընկերներին, ընկերներին, նրանց, ովքեր հետաքրքրված կլինեն դրանով, ում համար օգտակար կլինի այն, ով պատրաստ է կիրառել-օգտագործելու այն:

Ո՞վ կարող է ավելի հետաքրքիր գրել իր տարեկիցների համար, քան իրենք՝ երեխաները: Եվ ո՞ր ընթերցարանը կարող է ավելի հաճույքով կարդացվել, քան հասակակիցների և հենց իրենց մասին առօրյա պատմությունները իրենց և մյուս կրտսեր դպրոցների ենթակայքերի ամեօրյա թողարկումներում, իրենց և հասակակիցների ստեղծագործություններով հավաքված և նոր ստեղծագործությունների մղող ընթերցարանները` http://partez.mskh.am/node/253, http://partez.mskh.am/node/214:

Ուսումնական նյութերի ստեղծում՝  գործունեության արդյունքում

Էլեկտրոնային դասագրքերը ստեղծվում են սովորողների աշխատանքի միջոցով, այսինքն՝ ինքը՝ սովորողը ուսուցչի հետ դառնում է էլեկտրոնային դասագրքի հեղինակ: Ամբողջական դասագիրք է, որն իր մեջ ներառում է սովորողի աշխատանքի կամ գործունեության բոլոր ձևերը: Այս դեպքում անչափ կարևոր է դառնում աշխատանքային ճիշտ նախագիծը, դասի համապատասխան կազմակերպումը, դասի խնդիրների, դրանց լուծման մեթոդների հստակեցումը:

Ամբողջական, բազմակողմանի ուսուցում

Կայքում ներկայացվում է սովորողի գործունեության բոլոր ձևերը, որի շնորհիվ ուսուցումը դառնում է ամբողջական: Սովորողը տեխնիկական տարբեր միջոցներ է օգտագործում, տարբեր բնույթի և ժանրի նյութեր է ստեղծում՝ տարբեր խնդիրներով: Դրա շնորհիվ ուսուցումը ոչ միայն հետաքրքիր է դառնում, այլև բազմակողմանի և բազմաբովանդակ: Ուսումնական նյութը արտացոլում է սովորողի հետաքրքրությունների շրջանակը և ավելի գրավիչ է, քան մեծահասակի ստեղծած միապաղաղ դասագիրքը:

Պարտադիր չէ, որ այդ նյութը մի դասի արդյունք լինի. այն ամբողջանում է ծրագրի, նախագծի իրականացման ընթացքում:

Ուսումնական նախագծերի ստեղծում և զարգացում

Սկսված նախագիծը կայքից օգտվողների աշխատանքի շնորհիվ կատարելագործվում է, դառնում է հետազոտական աշխատանքի թեմա, սովորողների ստեղծածներով ծնվում են ժողովածուներ, հրատարկվում են:
Նախաձեռնությանը միանում են կրտսեր դպրոցների սովորողները, սովորողների խմբեր, դասավանդողներ, ծնողներ:
Նախագծերը ընդարձակվում են, դառնում են ընդհանուր ծրագրեր:

Դասավանդողի կրթությունը, ինտելեկտը, ստեծագործական ընդունակությունները: Նա անընդհատ կրթվելու, ինքնակրթվելու միջոցով դառնում է ավելի հմուտ և փորձառու: Նման ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր:

Միջավայրը

Դասարանն ապահոված է տխնիկական միջոցներով՝ էլեկտրոնային գրատախտակ, տեսախցիկ, ձայնագրիչ, սքաներ, տպիչ, անխափան ինտերնետային կապ, սաները՝ նեթբուքերով, դասարանում՝ լոկալ ցանց:

Աշխատանքի կազմակերպում

Ճշտվում են ՏՀՏ այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են սաներին և նրանց ծնողներին, դասավանդողներին՝ նման աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար:
Ծնողների համար կազմակերպվում են ուսուցողական սեմինարներ:
Ծնողը կայքի միջոցով ոչ միայն հետևում է իր երեխայի ուսումնական գործընթացին, այլև՝ հնարավորություն է ունենում մասնակցելու դրան:
Կայքում տեղադրված նյութերը ոչ միայն ընթերցվում են, այլև տարբեր առաջադրանքների , աշխատանքի տարբեր ձևերի նյութ են դառնում:
Այսպես՝ առածները դարձան զավարճալի խնդրագրքի թեմա: Կրթահամալիրի կրտսեր դպրոցի բոլոր դասարանները ստեղծեցին իրենց խնդրագրքերը:
Ռոդարիական մեթոդներով ստեղծված նյութերը դառնում են էլեկտրոնային ընթերցարաններ՝ ռոդարիկներ:
Այդպես ծնվել է շուտասելուկների շարք, հանելուկների շարք:

Տարվա չորս՝ գարնանային, աշնանային, ձմեռային, ամառային օլիմպիադաների կազմակերպումը հնարավոր է դառնում կայքի ջոցով: Կայքն հատուկ օլիմպիական էջ ունի, որտեղ սաները տեղադրում են իրենց օլիմպիական աշխատանքները:
Կրտսեր դպրոցի ենթակայքը՝ «Պարտեզը», «կենդանի» ուսումնական միջավայր է, որտեղ հանդիպում են կրթահամալիրի կրտսեր դպրոցի բոլոր սովորողները, նախակրթարանների սաները:

Սովորողի տնային գործունեության կազմակերպում

Գործունեության կազմակերպում ոչ միայն դպրոցում իրականացվող դասերի ընթացքում, այլև՝ արձակուրդների: Պետք է նշել, որ վերջինն ավելի կարևոր է, քանի որ չի ընդհատվում սովորողի ուսուցումը, նա հնարավորություն ունի ոչ միայն աշխատելու, այլև իր ստեղծածը ընկերներին և մյուսներրին ներկայացնելու, իր ընկերների նյութերին ծանոթանալու, դրանք զարգացնելու, լրացնելու: Աահովվում է սովորողի կրթության անընդհատությունը:

Ժանրերի բազմազանություն, տարատեսակ հմտությունների և կարողությունների ձևավորում ու զարգացում

Տոների, տոնակատարությունների, առավոտյան ընդհանուր պարապմունքների կազմակերպում, անհրաժեշտ ձայանագրություններ, ռադիոլուր, ֆիլմեր, ուսումնահետազոտական աշխատանքներ, լրատվություն… այս շարքը կարելի է շարունակել: Կայքն սպասարկում են սովորողները: Դա զարգացնում է ոչ միայն նրանց ՏՀՏ հմտությունները, այլև ուսումնական շատ հմտություններ և կարողություններ, մտածողություն է ձևավորվում և զարգանում՝ մաթեմատիկականից մինչև տեխնոլոգիական:

Կայքում տեղադրվող նյութերը բազմազան են թե՛ թեմաներով, թե՛ ժանրերով, թե՛ գործունեության ձևերով, որն էլ բերում է սաների բազմակողմանի զարգացմանը, ոճերի յուրացմանը: Նյութերի առանձնահատկություներին համապատասխան ոճերի, ձևերի, միջոցների ընտրության, դրանց կիրառման շնորհիվ սովորողները տարբեր ոճեր են իրառում, նյութերին համապատասխան միջոցներ, արտահայտչամիջոցներ ընտրում:

Կայքն անսահման տարածքով, անսահման հնարավորություններով բազմազան, հետաքրիր, արդյունավետուսումնական միջավայր է:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ